Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանի պատանիները կփորձեն նվաճել  գործարար աշխարհը

 

16 | 09 | 2011 | 21:40 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 15-ին Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության Շիրակի մարզի ներկայացուցչությունում տեղի ունեցած շրջանավարտների հիմնադիր ժողովի ժամանակ մարզում գործող 9-ը աշակերտական ընկերությունները միավորվեցին մեկ ասոցացիայի մեջ: Ասոցացիայի հիմնական նպատակը ընկերությունների միջեւ գործող կապը եւ շփումները էլ ավելի ամրացնելն  ու սերտացնելն է:

 

Այսօր Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար ծրագրի շրջանակում մեր հանրապետության 100 դպրոցներում գործում են 100 աշակերտական ընկերություններ, որոնցից 9-ը Շիրակի մարզում: Ծրագրում ընդգրկված են 7 դպրոցներ` Ազատան համայնքի, Գյումրու թիվ 1, 8, 10, 15, 27, 30 դպրոցները, Արհեստագործական 4-րդ ուսումնարանը եւ Երեւանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղը: Այս ուսումնական հաստատություններում ստեղծվել են աշակերտական ընկերություններ, ընկերության անդամներն ընտրել են նախագահների, փոխնախագահների: Նրանք նախապատրաստվում են հոկտեմբերին Երեւանում կայանալիք տոնավաճառ-փառատոնին, որին մասնակցելու են աշակերտական ընկերություններ բոլոր մարզերից,  իսկ լավագույները կմասնակցեն Եվրոպայում կայանալիք փառատոնին:

 

Ժողովի ընթացքում մեր պատանի գործարարները ներկայացրին այն ապրանքատեսակները եւ գաղափարները, որոնցով մասնակցելու են կայանալիք տոնավաճառ-փառատոնին: Ապրանքները տարբեր էին, սկսած դիզայներական աշխատանքներից, բջջային հեռախոսի համար նախատեսված գրպանիկից` մինչեւ ադի-բուդի: Վերջինս կառանձնանա փաթեթավորման հետաքրքիր լուծմամբ:  Կազմակերպության Շիրակի մարզային ներկայացուցչության համակարգող Ալլա Հարությունյանը աշակերտներին խորհուրդ տվեց առավելագույնս օգտվել իրենց տարիքին բնորոշ թարմ մտածողությունից եւ լինել ակտիվ.

 

-Աշխատեք փոխել մեզ շրջապատող աշխարհը: Որոշումները, որ կայացնում եք` իրագործեք, մի՛ թողեք թղթի վրա,-հորդորեց նա:

 

Իսկ սեպտեմբերի 16-ին աշակերտական ընկերությունների գործունեությունը, մարզի տաղավարի ընդհանուր տեսքի մասին քննարկում էին կազմակերպել ծրագրի համակարգող Անահիտ Մանուկյանը, մարզային ներկայացուցչության համակարգող Ալլա Հարությունյանը եւ աշակերտական ընկերությունները ներկայացնող ուսուցիչները: Ա.Մանուկյանը նշեց, որ որպես տոնավաճառի օր նախապես ընտրված է հոկտեմբերի 15-ը, մարզի 9-ը աշակերտական ընկերություններից փառատոնին կմասնակցեն 3-ը, դրա համար էլ մինչեւ հոկտեմբերի 5-ը պետք է ընտրված լինեն այն ընկերությունները եւ ապրանքատեսակները, որոնցով  տոնավաճառին ներկայանալու է Շիրակը: Այս 3 աշակերտական ընկերություններից 5-ական ներկայացուցիչների Երեւան մեկնելու ճանապարհածախսը հոգալու է կազմակերպությունը:

 

Ա.Մանուկյանը, անդրադառնալով Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար ծրագրին ընդհանրապես` նշեց, որ ծրագրի բուն նպատակն է աշակերտներին տրամադրել ձեռնարկատիրական, գործարար հմտություններ, զինել ոչ միայն տեսական գիտելիքներով, այլեւ ուշադրություն դարձնել պրակտիկ հմտությունների զարգացմանը: Այս պարագայում աշակերտները հանդես են բերում ակտիվություն, հետազոտում են շուկան, հասկանում են ինչ է շուկայական պահանջարկը եւ առաջարկը:

 

Հավելենք, որ ամբողջ հանրապետության մասշտաբով ծրագրում ընդգրկված է շուրջ 1500 աշակերտ: Ծրագիրը գործում է 2011 թվականի ապրիլից եւ շարունակվելու է մինչեւ 2015 թվականը: Ֆինանսավորվում է ԱՄՆ-ի Միջազգային Զարգացման գործակալության կողմից: Ծրագրում ընդգրկված են նաեւ ուսուցիչներ եւ բիզնես խորհրդատուներ` ի դեմս տեղական բիզնեսի ներկայացուցիչների: Ծրագրի որոշակի փուլում` 2012 թվականի հունվարին, այս բիզնես-ընկերությունները վերածվելու են ՀԿ-ների, իսկ ապրիլից կձեւավորեն եւս 100 աշակերտական ընկերություններ: Բնականաբար նոր ձեւավորված ՀԿ-երից իրենց գործունեությունը կշարունակեն ավելի կենսունակները: Ամեն դեպքում, նրանց քանակը դժվար թե քիչ լինի, եթե մանավանդ հաշվի առնենք, որ ծրագիրը կրում է շարունակական բնույթ եւ գործելու է չորս տարի:

 

Մեր ապագա գործարարները ձեռնարկատիրական գործունեություն են իրականացնում դեռ աշակերտական նստարանից, շնորհիվ Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպության Ձեռնարկատիրական եւ քաղաքացիական կրթությունը երիտասարդների համար ծրագրի: Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը գործում է դեռ 1992 թվականից, երբ Հայաստանում ի հայտ եկան նոր հասարակական իրողություններ եւ պլանային տնտեսությունից անցում կատարվեց շուկայական հարաբերություններին: Կազմակերպությունը Միջազգային պատանեկան նվաճումների  մասնաճյուղն է Հայաստանում, հիմնական նպատակը աշակերտներին զինել ձեռնարկատիրական հմտություններով եւ նախապատրաստել նրանց գործարար աշխարհում եւ շուկայում գործունեություն ծավալելու համար: Կազմակերպությունն ունի իր մարզային ներկայացուցչությունները:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 16-ին, ժամը 22:20:00-ին (GMT = 18:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter