Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ում համար` ներդաշնակություն, ում համար` հացի կարոտություն

 

16 | 09 | 2011 | 21:45 | մեկնաբանություն

Սերժ Սարգսյանը օգոստոսի 15-ին հանդիպելով սոցիալ-տնտեսական ոլորտի ու տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների հետ, խոսել է անկախության, հայոց պետության զարգացման, տնտեսության, բանակի ու էլի լավ-լավ բաների մասին: Հասկանալի է, որ անկախության տոնական միջոցառումների օրեր են եւ որպես հանրապետության նախագահի պաշտոնը զբաղեցնող անձ` Սերժ Սարգսյանը պետք է ինչ-որ բան ասի այդ կապակցությամբ: Սակայն պետք չէ շահարկելով անկախության գաղափարը` կեղծիքների շարան բաց թողնել: Իրականության գունազարդումն էլ չափ ու սահման ունի:

Սերժ Սարգսյանի խոսքից այն տպավորությունն ես ստանում, որ ապրում ես շատ օրինակելի, մարդու իրավունքներն հարգող, սոցիալական խնդիրների լուծմանը հետամուտ, ժողովրդավար, ապահով բանակ ունեցող պետության մեջ: Բոլոր առկա հիմնախնդիրներով հանդերձ, մենք առաջ ենք գնում: Մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է: Այո, երբեմն մենք տեսնում ենք անհամապատասխանություն տարբեր ոլորտների զարգացման մակարդակների միջեւ: Մենք ընտրել ենք կայուն վերելքի ճանապարհը, եւ բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքով է, որ մեր երկիրը դնելու ենք ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա: ...Մենք կարողացանք ստեղծել տնտեսություն, որ կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում իր ուսուցչի արժանապատիվ կենցաղը,-ոչ ավել, ոչ պակաս հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Դատեք ինքներդ, թե այս ասածներից ո՞ր մեկն է համապատասխանում իրականությանը: Մենք առաջ ենք գնում դեպի ... ու՞ր. Հայաստանի քաղաքացիների մի զգալի հատվածը, չիմանալով, թե ուր է գնում կամ ուր է տանում իրեն պետությունը` բռնել է արտագաղթի ուղին: Եթե այդ քաղաքացին իմանար, որ մեր երկիրը, ինչպես ասում է Սերժ Սարգսյանը, առաջ է գնում, ապա երբեք չէր լքի Հայաստանը:

Արդյո՞ք մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է, ինչպես կարծում է Սերժ Սարգսյանը: Որտեղ է այդ առաջընթացը ու մանավանդ համակողմանին, որ հասարակ քաղաքացին չի նկատում այդ: Առաջընթաց ասելով Ս. Սարգսյանը թերեւս նկատի ունի իշխանության ու օլիգարխիայի անշեղ զարգացումը, ինչը որեւէ կապ չունի Հայաստանի ու հայ ժողովրդի հետ:

Անզեն աչքով իսկ նկատելի է եւ ամեն օր հայ շարքային քաղաքացին իր մաշկի վրա զգում է, որ երկիրը գրեթե բոլոր ոլորտներում վայրէջք է ապրում, եթե չասենք անդունդն է գլորվում, մինչդեռ Սերժ Սարգսյանը խոսում է կայուն վերելքի, բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքի, ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու մասին: Չտեսանք այդ ներդաշնակությունը, մանավանդ` անշրջելին: Այդ անշրջելին լավն է` հասարակության մեջ առկա անշրջելի անհավասարության իմաստով: Ներդաշնակությունն ու անհավասարությունը հակադիր բաներ են: Ներդաշնակ զարգացող երկրում մեծ թվով հացի կարոտ ու գրոշներ աշխատող մարդիկ չեն լինում: Ներդաշնակ զարգացող երկրում օրավուր աճող դժգոհություններ, ահռելի սոցիալական բեւեռացում, վաղվա օրվա նկատմամբ ջղաձիգ անհանգստություն ու ամեն քայլափոխում ոտնահարվող իրավունքներ չեն լինում:

Եվ վերջում Սերժ Սարգսյանի ելույթի գլուխգործոցի մասին: Ուրեմն, պարզվում է, մենք կարողացանք ստեղծել տնտեսություն, որ կերակրում ու սպառազինում է իր զինվորին, ապահովում իր ուսուցչի արժանապատիվ կենցաղը: Գլխներիս խաբար չկար, որ մեր ուսուցիչներն ապրում են արժանապատիվ կենցաղով, իսկ զինվորները . ..  այս մասին չարժի էլ խոսել: Կերակրելուց ու սպառազինելուց բացի հարկավոր է պահպանել զինվորի կյանքն ու առողջությունը:

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 16-ին, ժամը 22:20:00-ին (GMT = 18:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter