Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Էջեր անցյալից ու ներկայից

 

17 | 09 | 2011 | 17:45 | ակնարկ

 

Տիկին Էմման 67 տարեկան է, թոշակառու, ապրում է Գյումրու Ավտոկայան տնակային թաղամասում` որդու, հարսի ու թոռնուհու հետ: Քսաներեք տարում` նշանդրեք, ամուսնություն, թոռան ծնունդ ու այդ ամենն այս փոքր, անհրապույր տնակում

 

Տնակի մեծ կոչվող հյուրասենյակի պատին փակցրած դստեր` Էմիլյայի նկարն ամեն անգամ հիշեցնում է 1988-ի աղետի մասին: Ու հիշողություններն ակամա նրան տանում են մինչերկրաշարժյան տարիներ, երկրաշարժին զոհ գնացած 25-ամյա դստեր` Էմիլյայի մահվան մասին խոսելն ու պատմելը դժվար է ու չափազանց հուզիչ: Ամուսնացած աղջիկը դեկտեմբերի 7-ին հյուր է եկել մորը Նրանց բնակարանն ու Կոշտոյան փողոցի թիվ 14 շենքը ամբողջովին փլվում է, իսկ դուստրն այսօր հիշողությունների մեջ հիշատակ է մնում

 

Տիկին Էմման այցելությանս պահին տնակում մենակ էր` կարճ ժամանակով. տղան դուրս է եկել քաղաք աշխատելու:

 

-Մի օր աշխատում է, մի օր չի աշխատում,-բացատրում է մայրը,- իսկ հարսս թոռնուհուս հետ հյուր է գնացել:

 

Ջուրն ընտանիքը դույլերով դրսից է կրում, իսկ սպիրալով աշխատող էլեկտրասալիկն էլ միշտ պատրաստ է ճաշ եփելու համար: Ձմռան փայտը խնամքով դասավորված է, բայց հաստատ չի բավականացնելու:

 

-Հավաքել ենք, հենց ձմռանը հանձնեցին նոր բնակարանի բանալին, չենք տեղափոխվի, գիտե՞ք, ցուրտ կլինի շենքում,-ապագան ծրագրելով` խոսում է Էմման:

Սպասումն անհամբեր է, հույսը միշտ վառ, շուտով բնակարանի բանալի կունենան, համենայնդեպս, այդպես են հայտնել, ու ընտանիքը սիրով կտեղափոխվի: Բնակարան ստանալու ուշացումն էլ այսպես է բացատրում  տիկին Էմման.-Մեր հերթը չէր հասնում:

 

Իսկ մութ ննջասենյակում փափուկ խաղալիքները սիրելի ու հարազատ են փոքրիկ Էմմայի` թոռնուհու համար:

 

-Այնուամենայնիվ, տարածքը փոքր է ու ոչ լիարժեք մանկությունն ուրախ ապահովելու  համար,-համոզված է տատը: Ու ստիպված հարեւան մանկապարտեզ են ուղարկում.-Վարձը թանկ է, բայց ստիպված ենք,-ակնարկում է տիկին Էմման:

 

...Դիմացը քարուքանդ կառույց է, գունավոր կտորներով փակված պատուհաններ, լայն բացվածքներով պատեր ու շրջապատված ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդիկ: Քարուքանդ այս կառույցը երբեմնի Լենինականի սանատորիան է` հյուրերին գրավող  շենքը: Մինչերկրաշարժը հրաշք կառույց էր-,պատմում է տիկին Էմման ու հիշում, որ շենքն այսօր վաճառված է:  Հիմա այդ կառույցում անօթեւանի կարգավիճակ ունեցող եւ չունեցող ընտանիքներ են ապրում:

 

-Դե, գիտեք, առաջինները տուն կստանան, մի օր կթողնեն, կգնան, իսկ մյուսներին դուրս կհանեն, ու նրանք կարոտ կմնան անգամ այս պայմաններին

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 17-ին, ժամը 17:50:00-ին (GMT = 13:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter