Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գործատուն իրավունք չունի կամայականորեն կենսաթոշակային տարիքի հասած անձին ազատել աշխատանքից

 

17 | 09 | 2011 | 13:10 | ակնարկ

 

Այսօր շատերը բողոքում են աշխատանքի ընդունվելու հարցում գործատուների կողմից կամայականորեն կիրառվող տարիքային սահմանափակումից` նշելով, որ կան աշխատանքներ, որտեղ տարիների կուտակած փորձն է կարեւոր: Շատ քաղաքացիներ` ունենալով մասնագիտական համապատասխան ունակություններ, հասուն տարիքի պատճառով չեն կարող աշխատանք գտնել:

 

Այս հարցով կին զրուցակիցներիցս մեկն ասաց, որ աշխատել է Արտակարգ իրավիճակների վարչությունում, բայց դեռ կենսաթոշակի տարիքի չէր հասել, երբ տարիքային սահմանափակում մտցրեցին եւ իրեն ազատեցին աշխատանքից` առանց հաշվի առնելու, որ երեխաներ ունի եւ ծեր կնոջ է խնամում:

 

Զբաղվածության պետական ծառայություն գործակալության տնօրեն Սոնա Հարությունյանը Գյումրիում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի ժամանակ մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքային օրենսդրության մեջ չկա մի կետ, որով գործատուներն իրավունքն ունենան մարդուն աշխատանքի ընդունելու հարցում տարիքային սահմանափակում դնել: Ըստ Ս.Հարությունյանի, դա հակասում է գործող օրենքին:

 

-Այլ կերպ ասած, գործատուն իրավունք չունի ասել, դու 40 կամ 50 տարեկան ես, ես քեզ տարիքիդ պատճառով աշխատանքի չեմ ընդունում,-նշեց տիկին Հարությունյանը:

 

Իմ այն հարցին, թե ինչու պետությունը գործատուների նման կամայական վարքագիծը կանխելու միջոցներ չի ձեռնարկում, Ս.Հարությունյանն ասաց, որ պետությունը նման լծակներ չունի, բայց փորձում է շահագրգռել գործատուներին, օրինակ` հաշմանդամներին աշխատանք տրամադրելու հարցում` իրականացնելով աշխատավարձի մասնակի փոխհատուցում:

 

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Շիրակի տարածաշրջանային մասնաճյուղի իրավաբան Արթուր Գեւորգյանի խոսքերով, նախկինում աշխատանքային օրենսդրությամբ չի նախատեսվել կենսաթոշակային տարիքի հասած անձին աշխատանքից ազատելու իրավունք գործատուի կողմից: Իսկ հիմա աշխատանքային օրենսդրության 113-րդ հոդվածում նշվում է, որ գործատուն իրավունք ունի լուծարելու աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը, եթե աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանում է եւ աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ:

 

-Աշխատանքի ընդունվելու հարցում տարիքն ընդհանրապես դեր չպետք է ունենա,-նշեց Ա.Գեւորգյանը:-Աշխատանքային պայմանագրում գործատուի եւ աշխատողի ցանկությամբ կարող է նշվել այն մասին, որ կենսաթոշակային տարիքի լրանալուց հետո եւս քաղաքացին պետք է շարունակի ախատել: Պայմանագրում նման դրույթի առկայության դեպքում, անկախ նրանից, անձը հասել է կենսաթոշակային տարիքի, թե ոչ, քաղաքացին շարունակում է իր աշխատանքային գործունեությունը:

 

Ըստ Ա.Գեւորգյանի, գործատուն կարող է նաեւ այս կամ այն աշխատանքը կատարելու համար տարիքային սահմանափակում մտցնել, բայց մեր սահմանադրության մեջ էլ նշվում է, որ յուրաքանչյուր ոք, անկախ տարիքից, իրավունք ունի աշխատել` իր ունակություններին համապատասխան.

 

-Սակայն, եթե քաղաքացին դիմում է ինչ-որ աշխատանքի ընդունվելու եւ նրան մերժում են` ասելով, որ իրենց, օրինակ, մինչեւ 30 կամ 40 տարեկան աշխատող է պետք, հարցը լուծվում է դատական կարգով: Նմանատիպ դեպքեր մենք դեռեւս չենք ունեցել:

 

Իրավաբանն այն կարծիքին է, որ սխալ է օրինակ բուհերում դասավանդող կենսաթոշակային տարիքի հասած դասախոսների ազատումն աշխատանքից, քանի որ նրանք շատ գիտելիքներ ու հմտություններ ունեն, ինչը երիտասարդ մասնագետը չունի: Այնուհանդերձ, օրենքով նախատեսված է որոշակի տարիքային սահմանափակում պայմանագրային զինծառայողների, օդաչուների, հրշեջ-փրկարարների եւ այլ աշխատանքների կատարման հարցում:

 

Աշխատանքային իրավունքի հարցերով քաղաքացիների դիմում-բողոքների ուսումնասիրությամբ զբաղվում է Աշխատանքի պետական տեսչությունը: Տեսչության Շիրակի մարզի տարածքային կենտրոնի գլխավոր մասնագետ Արտաշ Եղիկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատանքային օրենսդրության 113-րդ հոդվածի 11-րդ կետով գործատուն կարող է կենսաթոշակառուին ազատել աշխատանքից միայն աշխատանքային ունակությունները կորցնելու դեպքում, երբ  կենսաթոշակառուն ֆիզիկապես եւ մտավոր առումներով այլեւս ի վիճակի չէ աշխատել:  Աշխատանքային օրենսդրության մեջ, ըստ Ա.Եղիկյանի, չկա մի կետ, որով գործատուին իրավունք վերապահվի անձին աշխատանքի ընդունելու հարցում տարիքային սահմանափակում դնել:

 

Պարոն Եղիկյանը նաեւ ասաց, որ իրենց դիմում են քաղաքացիներ, որոնց աշխատանքային իրավունքները այս կամ այն կերպ խախտվում են` կապված արձակման նպաստի, աշխատանքից ազատելուց հետո աշխատավարձի վերջնահաշիվ  չտալու եւ աշխատանքային իրավունքի այլ խախտումների հետ:

 

-Ավելի խորը ուսումնասիրության կարիք ունեցող  դիմում-բողոքների դեպքում մենք այն ներկայացնում ենք հանրապետական աշխատանքի պետական տեսչություն, որտեղ աշխատողի դիմում-բողոքի հիման վրա տվյալ հիմնարկում, որտեղ աշխատում է անձը, համապատասխան ստուգումներ են իրականացվում,-ասաց Ա.Եղիկյանը:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:20:00-ին (GMT = 09:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter