Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Որ թոռնիկը պարապ չմնա, կամ` պայքար գործազրկության դեմ

 

17 | 09 | 2011 | 17:15 | հետաքննություն

 

Դեռ 2010 թվականին Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն ԲարսեղյանըՇիրակի մարզպետարանի աշխատակցի վերաբերյալ տեղեկություն ստանալու համար 3 հարցում էր ուղարկել մարզպետ Աշոտ Գիզիրյանին. ...Կ.Ս.  (անուն-ազգանունը հարցման մեջ լրիվությամբ է տրված) անունով մարդ աշխատե՞լ է մարզպետարանում եւ, եթե այո, ապա ե՞րբ է աշխատել եւ ի՞նչ պաշտոն է զբաղեցրել:

 

2010թ. օգոստոսի 8-ին Շիրակի մազպետի տեղակալ Սեյրան Պետրոսյանը տեղեկացրել էր, որ 2009 թվականի հուլիսի 1-ին Կ.Ս.-ի հետ կնքվել է ժամանակավոր աշխատանքային պայմանագիր եւ նա երկու ամիս` 2009 թվականի հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 30-ը աշխատել է ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության սպասարկման բաժնում:

 

2010 թվականի օգոստոսի 10-ին Լ.Բարսեղյանը երկրորդ հարցումն էր ուղարկել մարզպետարան եւ խնդրել տեղեկացնել, թե Կ.Ս.-ն ի՞նչ կրթություն եւ ի՞նչ մասնագիտություն է ունեցել մարզետարանում աշխատանքի ընդունվելիս, ի՞նչ դրույքաչափով է աշխատանքի ընդունվել: Նաեւ հարցման մեջ խնդրել է տեղեկացնել, թե Կ.Սուքիասյանի աշխատանքի ընդունվելուց առաջ այդ թափուր տեղի մասին ի՞նչ հանրային իրազեկում է եղել, ի՞նչ միջոցներով եւ ե՞րբ, եթե այդպիսի հանրային իրազեկում եղել է: Ինչի՞ հիման վրա է աշխատանքի ընդունվել (մրցույթի արդյունքներ, անձնական դիմում, կամ այլ):

 

Ս.Պետրոսյանը գրավոր տեղեկացրել էր, որ Կ.Ս.-ն 2009թ. հուլիսի 1-ից, համաձայն իր անձնական դիմումի, ժամանակավոր աշխատանքային պայմանագրով ընդունվել աշխատանքի մարզպետարանի քարտուղարության սպասարկման բաժնում, աշխատավարձը կազմել է ամսական 35.000 դրամ: Կրթությունը միջնակարգ է:

 

Քանի որ մարզպետարանը Լ.Բարսեղյանի հարցումներում նշված երկու հարցերին` Կ.Սուքիասյանը ի՞նչ պաշտոն է զբաղեցրել այդտեղ աշխատելիս եւ ի՞նչ դրույքաչափով է աշխատանքի ընդունվել Շիրակի մարզպետարանում, հարցումների պատասխաններում հստակ նշված չի եղել, Լեւոն Բարսեղյանը նույն այդ հարցերով երրորդ անգամ է հարցում ուղարկել մարզպետարան:

 

Մարզպետի տեղակալը 2010 թվականի սեպտեմբերի 27-ին պատասխաում գրել էր. 2009 թվականի հուլիսին մարզպետարանի ինտերնետային կայքը համապատասխան տեղեկատվությամբ համալրելու, ծանրաբեռնվածությունը հաղթահարելու նպատակով, համաձայն աշխատանքային օրենսգրքի 101 հոդվածի 1-ին մասի, Կ.Ս.-ն իր անձնական դիմումի համաձայն աշխատանքի է ընդունվել մարզպետարանի քարտուղարության սպասարկման բաժնում, աշխատավարձը կազմել է ամսական 35.000 դրամ: Նա աշխատել է 5-օրյա աշխատանքային շաբաթ, օրական 8 ժամ տեւողությամբ:

 

Ուսումնասիրելով այս երեք հարցումներն ու դրանց պատասխանները, այդպես էլ չհասկանալով, թե այնուամենայնիվ ինչ հաստիք կամ պաշտոն է զբաղեցրել Կ.Ս.-ն` դիմեցի Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Խաչիկ Պողոսյանին:

 

Նախկին աշխատակցի անուն ազգանունը լսելուց հետո Խ.Պողոսյանը ինձ հարցրեց` գի՞տեմ արդյոք, թե ով է նա: Իմ բացասական պատասխանից հետո ավելացրեց,

 

-Նախկին մարզպետ Լիդա Նանյանի թոռնիկն է, աշխատանքի ընդունելիս որոշակի դերակատարություն ունեցել է այդ հանգամանքը, բայց որ ասեմ` դա մեծ ազդեցություն է ունեցել, դա այդպես չէ, հակառակ դեպքում նա մինչ այժմ կաշխատեր մարզպետարանում: Այդ ժամանակ նա ուսանող է եղել եւ արձակուրդներին երկու ամսով աշխատել է մարզպետարանում:

 

Իմ այն հարցին, թե Կ.Սուքիասյանը ի՞նչ պաշտոն է զբաղեցրել եւ ի՞նչ հաստիքով է աշխատել մարզպետարանի աշխատակազմի քարտուղարության սպասարկման բաժնում, Խ.Պողոսյանը պատասխանեց.

 

-Քարտուղարության սպասարկման բաժնում լիազորությունների լրիվ տարանջատում չկա: Կ.Սուքիասյանը վերահսկել է մարզպետարանի պաշտոնական կայքը, թե ինչքան նյութեր են այնտեղ տեղադրվել, թվայնացրել է իրեն տրված տեքստերը, վերահսկել է համացանցը: Այսինքն`հաստիքային միավոր` որպես այդպիսին, չենք ունեցել, ուղղակի անհրաժեշտություն է եղել նման աշխատողի, ընդունել ենք նրան եւ կնքել  ժամանակավոր աշխատանքային պայմանագիր:

 

Ինչպես նշեց Խ.Պողոսյանը, քարտուղարության սպասարկման բաժնում աշխատելու համար նախկինում մրցույթ չի հայտարարվել, աշխատողները մրցութային կարգով չեն ընտրվել, ուղղակի դիմում ներկայացնողների տվյալներն են նայել եւ համապատասխանելու դեպքում` ընդունել: Ըստ Խ.Պողոսյանի, այդ աշխատանքում բարձրագույն կրթությունը պարտադիր չէ:

 

-Մինչ 2011 թվականը, բացի Կ.Սուքիասյանից, նմանատիպ աշխատանքներ կատարելու համար, ժամանակավոր աշխատանքային պայմանագրով մարզպետարանում աշխատանքի են ընդունվել ե՛ւ Գյումրու Տնտեսագիտական համալսարանի, ե՛ւ ՀՊՃՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողներից, բայց 2011-ին արդեն կարգը փոխվել է եւ այդ աշխատանքները` քաղծառայողի կարգավիճակով, կատարում է մեկ մասնագետ,-ասաց Խաչիկ Պողոսյանը:

 

Այսպիսով մնում է անհասկանալի, թե ինչ իրավական ակտերի հիման վրա է երկու ամսով աշխատատեղ ստեղծել մարզպետարանը, ինչպես է թափուր աշխատատեղի մասին տեղեկացրել հանրությանը, այդ ինչպես է Կ.Ս.-ն իմացել այդ թափուր աշխատատեղի մասին ու ճիշտ ժամանակին դիմել մարզպետարան այդ աշխատատեղը զբաղեցնելու համար, ու, մանավանդ, այդ ինչպես է ստացվել, որ ոչ ոք նրանից բացի այդ աշխատատեղն զբաղեցնելու համար չի դիմել մարզպետարան, գուցե տեղեկացված չի եղել հանրությունը: Ստացվում է նաեւ, որ այն հեռավոր եւ անկապ ժամանակներում` 2009-ի ամռանը, մարզպետարանը կամ մարզպետը կարող էր որոշել` ստեղծել 1-2-200 կամ 5000 լրացուցիչ աշխատատեղ մարզպետարանում, իսկ, թե ինչպես է այդ խնդիրները կարգավորում ՀՀ օրենսդրությունն, այնքան էլ կարեւոր չէր:     

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 17-ին, ժամը 17:20:00-ին (GMT = 13:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter