Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրիում հայկական տարազների տողանցք էր

 

17 | 09 | 2011 | 13:10 | լուր

 

Մուշ, Վան, Սասուն, Վասպուրական, Էրզրում, Զանգեզուր, Կարին, Տիգրանակերտ ու այսպես պատմական Հայաստանի գրեթե բոլոր նահանգներին ու գավառներին բնորոշ տոհմիկ տարազների համահավաք ցուցադրություն Գյումրիում. սեպտեմբերի 16-ին Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդիսականին տոհմիկ հայկական տարազներին ծանոթացրեց պոլսահայ Դալար երգի ու պարի համույթը: Հայկական տարազների տողանցքը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին:

 

-Սփյուռքի նախարարության Մերձավոր արեւելքի վարչությունը նախաձեռնել է պոլսահայ համայնքի օրեր, որի շրջանակներում էլ այսօր Դալարը Հայաստանում է: Փոխադարձ համաձայնություն ձեռք բերեցինք, համագործակցությունն ստացվեց եւ ուրախ ենք, որ հնարավորություն ունենք ներկայացնել տարազներ, որոնք մեր պատմության ու մշակույթի մասնիկն են,-նշեց Սփյուռքի նախարարության Մերձավոր արեւելքի վարչության ներկայացուցիչ Վաղինակ Գրիգորյանը:

 

Գեղջկական հագուստից մինչեւ մեծահարուստ տիկնանց սալթաներ (հագուստի տեսակ), հարսանեկան տարազներից մինչեւ հայ վաճառականների ու պանդուխտների հանդերձանք. վերջին մեկ տարվա հետեւողական աշխատանքի ու ուսումնասիրության արդյունքում Դալար երգի ու պարի համույթի հիմնադիր, գեղարվեստական ղեկավար Ջուլիա Մութլուն խմբի պարուսույց Ժանին Փափազյանի աջակցությամբ ստեղծել է  16-20-րդ դարերում գործածված 85 կտոր հայկական տարազ: Բոլորն էլ կարվել ու վերջնական տեսքի են բերվել հեղինակի` Ջուլիա Մութլուի կողմից: Տարազներից ամենահները 16-րդ դարից են, իսկ 100 եւ 150 տարվա պատմություն ունեցող եւ գաղթի ճանապարհ անցած երկու տարազները ոչ թե ստեղծել, այլ դժվարությամբ ձեռք բերել ու պահպանում է  Ջուլիա Մութլուն:  

 

1997 թվականին հիմնված պալսահայ Դալար երգի ու պարի համույթն իր կազմում պարախումբ, նվագախումբ եւ երգչախումբ ունի` ընդհանուր հաշվով` 120 մասնակից:

 

-1973-ից ի վեր ամենատարբեր համույթներում եմ աշխատել: Շատ միությունների մեջ  եմ եղել, 1980-ին ստեղծված Մարալ երգի-պարի խմբի հիմնադիրներից եմ: Հետո առանձնացա եւ ստեղծեցի Դալարը` Մխիթարյան Սանուց միության երդիկի տակ: Ինչ վերաբերում է տարազներին` դրանք մեր պապերն են հագել, ավանդական, տոհմիկ հայկական տարազներ են, որոնք ուզեցի բոլորին ցույց տալ,-նշեց Դալարի հիմանդիր ղեկավար Ջուլիա Մութլուն:

 

-Խմբով արտասահման առաջին անգամ ենք գալիս: Մեզ համար մեծ պատիվ է լինել հայրենիքում, իսկ մեր ուզածը միայն ծափերն են, որոնք տանելու ենք մեզ հետ,-մայրենիով խոսել դժվարացան, բայց համատեղ ջանքերով նախադասությունն ամբողջացնել այնուամենայնիվ կարողացան համույթի անդամները, որոնք բոլորն էլ քաջ գիտեին` ինչ տարազ են կրում եւ ուր են գնում իրենց հայկական արմատները:

Հայկական տարազների ցուցադրությունն ուղեկցվեց Դալարի համերգային կատարումներով, իսկ համույթն իր տարազների տողանցքով սեպտեմբերի 17-ին կլինի նաեւ Երեւանում, 19-ին` Վանաձորում:

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:20:00-ին (GMT = 09:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter