Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ավարտվել են Գյումրու Ռուսթավելի փողոցի թիվ 5 տրանսֆորմատորային ենթակայանի վերանորոգման աշխատանքները

 

17 | 09 | 2011 | 13:10 | լուր

 

Հայաստանի էլեկտրացանցեր ՓԲԸ Ղարս մասնաճյուղի  գլխավոր ճարտարագետ Գրիգոր Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Ռուսթավելի փողոցում տեղակայված երեք տրանսֆորմատորային ենթակայաններից երկուսի վերանորոգման աշխատանքներն արդեն ավարտված են, իսկ երրորդում աշխատանքներն ընթացքի մեջ են: Նրա խոսքերով, մասնավորապես Ռուսթավելի փողոցի թիվ 5  ենթակայանում աշխատանքներն ավարտվել են անցած շաբաթ:

 

Մեր հրապարակումներից մեկում գրել էինք այն մասին, որ Գյումրի Էլ. Ցանց  ՓԲԸ գլխավոր ճարտարագետ Կարո Հարությունյանը այդ ենթակայանի հետ կապված աշխատանքների ավարտի կոնկրետ ժամկետ չէր նշել:  

 

Գ.Մարտիրոսյանն ասաց, որ վերահաս ձմռան պատճառով ենթակայանների վերանորոգման աշխատանքներն արագացված տեմպերով են ընթանում: Այժմ աշխատանքներ են իրականացվում Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում գտնվող տրանսֆորմատորային ենթակայանում:

 

Էներգետիկներն այսօր հատկապես կարեւորում են Մուշ-2 թաղամասի էլեկտրամատակարարման խնդիրները: Այդ նպատակով թաղամասում կառուցվել է չորս տրանսֆորմատորային ենթակայան եւ լրիվ վերակառուցվել է դրանք սնուցող բաշխիչ կետը, տեղադրվել են նոր սարքավորումներ, քաշվել են նոր մալուխային գծեր, որոնք սնելու են նոր կառուցված ենթակայանները:

 

-Այդ աշխատանքների մի մասն է առայժմ կատարվել,-ասաց Գ.Մարտիրոսյանը,-քանի որ բազմաբնակարան շենքերի կառուցումը Մուշ-2 թաղամասում դեռեւս չի ավարտվել:

 

Այս տարի ավարտվելու են նաեւ Տերյան փողոցի աջ մասում գտնվող ենթակայանի հետ կապված աշխատանքները:

 

Անդրադառնալով Գյումրի-2 բարձրավոլտ ենթակայանի աշխատանքին, Գ.Մարտիրոսյանն ասաց, որ շատ կարեւոր է նաեւ բարձրավոլտ ենթակայանների նորմալ աշխատանքը եւ տեխնիկական վերազինումը, քանի որ նաեւ դրանց անխափան աշխատանքից է կախված բնակչությանը էլեկտրաէներգիայով ապահովելը:

 

 Անահիտ Սիմոնյան  


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 17-ին, ժամը 13:20:00-ին (GMT = 09:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter