Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն








ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն



















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Թշնամանքն ու ատելությունը որպես քաղաքական կատեգորիա

 

17 | 09 | 2011 | 18:00 | մեկնաբանություն

 

Այնպես է ստացվել, որ Հայաստանում քաղաքական գործիչների ու ուժերի փոխհարաբերությունները կառուցվել են ոչ թե պետականակենտրոն մտածողության ու հանդուժողականության, այլ անձնական համակրությունների ու հակակրությունների, փոխադարձ ատելության ու թշնամանքի վրա. ով ում հետ է լավ կամ վատ, ով ում է սիրում կամ չի սիրում, ով պապուս թվին իմ հասցեին թթու, կծու կամ քաղցր խոսքեր է ասել:

 

Այս անհանդուրժողականությունը դրսեւորվեց նաեւ այս օրերին. առաջին եւ երկրորդ նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել են մասնակցել Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը չի պատճառաբանել նման որոշման կայացումը։ Ռ.Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը երկրորդ նախագահի չմասնակցելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ այդ ժամանակ նա երկրում չի լինելու:

 

Ինչպես բերված պատճառաբանությունները, այնպես էլ չպատճառաբանությունները առ ոչինչ են: Պարզապես երեք նախագահները չեն կարող կանգնել իրար կողքի: Եւ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանի` Ռ.Քոչարյանի ու Ս.Սարգսյանի կողքին չկանգնելու ավանդույթն արդեն ունի 13 տարվա պատմություն, ապա վերջին երկուսի` իրար կողք գոնե ձեւական չկանգնելը ինչ-որ տեղ նորություն է: Սա նշանակում է, որ նրանց միջեւ առկա անձնական տարաձայնությունները միտում ունեն վերածվելու թշնամանքի:

 

Իրերի այս դրվածքը գալիս է դեռ Ղարաբաղ կոմիտեի ժամանակներից: Այդ ժամանակ ով կպատկերացներ, որ գաղափարական համակիրներ ու անձնական մտերիմներ Լեւոն Տեր-Պետրոսյանն ու Վազգեն Մանուկյանը կարճ ժամանակ անց ոչ միայն դառնալու են քաղաքական հակառակորդներ, այլեւ ընդհուպ մոտենալու են թշնամական հարաբերությունների: Վազգեն Մանուկյանը վիրավորվեց երկրորդը լինելու կարգավիճակից, հետո էլ չներեց Լեւոն Տեր-Պետրոսյանին 1996 թվականի վիճելի ընտրությունների համար: Լ.Տեր-Պետրոսյանն էլ չներեց Վ.Մանուկյանին առաջինը լինելու հավակնությունների, իր կողքից հեռանալու ու իրեն քննադատելու համար: Ու այս փոխադարձ նեղացվածությունն ու իրար չներելու մթնոլորտը շարունակվում է մինչ այսօր:  

 

Գրեթե նույն պատմությունն է Լեւոն Տեր-Պետրոսյան-Պարույր Հայրիկյան փոխհարաբերություններում: Հայրիկյանն իրեն պատկերացնում էր Հայաստանի անկախության, ժողովրդավարության ու սահմանադրության հայրը եւ այդ դափնիներից իրեն զրկելու մեղավորներ համարում էր Լ. Տեր-Պետրոսյանին ու բոլոր ՀՀՇ-ականներին: Այսօր էլ է համարում ու արդեն 20 տարի անհաշտ է նրանց հետ: Առաջին նախագահը արդեն 20 տարի կարծես արհամարհած ունենալով Հայրիկյանի դափնիները` հրապարակայնորեն անտեսում է նրան:

 

Հատկանշական է, որ իրար հետ անհաշտ (եթե չասենք իրար ատող) այս երեք գործիչները քաղաքական հայացքների ու դավանանքի առումով, մեծ հաշվով, էական տարաձայնություններ չունեն: Բայց չեն սիրում իրար ու դարձել են քաղաքական հակառակորդներ: Հակառակության հիմքը ոչ այնքան քաղաքական է, որքան անձնական:

 

Մի փոքր այլ է Լեւոն Տեր-Պետրոսյան-Դաշնակցություն փոխհարաբերությունների բնույթը: Սա արդեն բոլորովին այլ պատմություն է` այլ կինոյից, որին կանդրադառնամ մեկ այլ անգամ:

 

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 17-ին, ժամը 18:10:00-ին (GMT = 14:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter