Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու թիվ 6 մանկական երաժշտական դպրոցն սպասում է շինարարություն սկսելուն

 

19 | 09 | 2011 | 15:15 | ակնարկ

 

1990-ականներից մինչ օրս տնակային պայմաններում է  գործում Գյումրու Ա.Ե. Շիշյանի անվան թիվ 6 մանկական երաժշտական դպրոցը: Ներկայումս այստեղ  սովորում է 210 աշակերտ, իսկ աշխատում  33 ուսուցիչ:

 

-Մինչ երկրաշարժը, երբ շենքը գտնվում էր Երեւանյան խճուղում` նկուղային հարկում, ունենինք 480 աշակերտ,-հիշում է մասնագիտությամբ դաշնակահար, տնօրեն Հարություն Ասատրյանը:

 

Դպրոցն ավարտելուց հետո շրջանավարտները երաժշտական կրթությունը շարունակում են հիմնականում Երեւանի կոնսերվատորիայում:

 

-Ու մեծ մասը քաղաք չի վերադառնում, հեռանում են անգամ երկրից,-ավելացնում է տնօրենը: Վլադիկ Օթալյան (Գերմանիա), Լուսինե Առաքելյան (Դրեզդեն) ու նրանց նման շատ ուրիշներ այսօր ապրում ու ստեղծագործում են քաղաքից ու երկրից դուրս:

 

2011 թվի մարտի 26-ին ու 27-ին Երեւանում հայտնի ռոք երաժիշտ, Deep Purple ռոք խմբի անդամ Յան Գիլանի ու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգներից, նաեւ ձայնասկավառակների վաճառքից ստացված ողջ հասույթը տրամադրվել է այս դպրոցի համար շենք կառուցելու համար, իսկ դպրոցի կառուցման նախագիծը համակարգում են հայկական Մեդիամաքս, ավստրիական  Do Something կազմակերպություններն ու Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ):

 

ՀՕՖ-ի, Վիվա-Սել ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի, ռոք երաժիշտներ Յան Գիլանի ու Թոնի Այոմինի` դպրոցին նվիրաբերված երաժշտական շատ գործիքներ տեղ չունենալու պատճառով այսօր պահեստավորված են ու, տնօրենի խոսքերով` սպասում են շենքի կառուցման ու շահագործման հանձնման ավարտին:  

 

Դպրոցի նոր շենքը կկառուցվի նույն տարածքում: Այդ նպատակով տնակային մի կառույցի գույքը տեղափոխվել է մյուս մաս:

 

-Մնացել են հեռախոսն ու հիմնական փաստաթղթերը,-բացատրում է տնօրենն ու հավելում, որ ամեն վայրկյան սպասում են տարածքի այդ մի մասն ազատելուն ու շինաշխատանքները սկսելուն: Նախատեսված է շինարարությունն ավարտել մեկ տարվա ընթացքում: Իսկ տնակային մյուս կառույցում իրենց աշխատանքը կշարունակեն աշակերտներն ու ուսուցիչները: Այստեղ խոնավություն ու սառնություն հաղորդող դասասենյակները, տնօրենի հավաստմամբ, կջեռուցվեն հոկտեմբերի 20-ից:

 

-Դիզվառելիք ենք օգտագործում,-հայտնում է նա:

 

Անի Մկրտչյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 19-ին, ժամը 15:30:00-ին (GMT = 11:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter