Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հրդեհ Գյումրիում. կա երկու տուժած, այրվել է մեքենա

 

19 | 09 | 2011 | 19:40 | լուր

 

Սեպտեմբերի 19-ին ժամը 14:00-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գյումրու Տերյան-Տիգրանյան փողոցների խաչմերուկներում տեղակայված բենզալցակայանում: Ըստ փրկարար ծառայության տեղեկատվության, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Տեղ հասնելով փրկարարները պարզել են, որ այրվել է բենզալցակայանին կից գտնվող ավտոտնակում կայանված Վազ 21099 մակնիշի ավտոմեքենան:

 

Հրդեհի հետեւանքով տուժել են Գյումրիի Մատնիշյան փողոցի 211 տան բնակիչ 1969 թվականին ծնված Կարապետյանը եւ Ա.Պետրոսյան փողոցի բնակիչ 1974 թվականին ծնված Ա.Հակոբյանը:

 

Ինչպես տեղեկացանք Գյումրու շտապ բուժօգնության հերթապահից, իրենք ահազանգը ստացել են 14:00-ի սահմաններում: Ինչպես նշեց շտապօգնության հեթապահը, մինչ իրենց դեպքի վայր հասնելը, տուժածներից մեկին արդեն տեղափոխել են Գ.Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, իսկ մյուս տուժածին, որն ստացել է թեթեւ վնասվածքներ, դեպքի վայրից հիվանդանոց են տեղափոխել  շտապ օգնության մեքենայով:

 

Գ.Գյուլբենկյանի անվան վիաբուժական հիվանդանոցի ընդունարանից մեզ տեղեկացրեցին, որ 42-ամյա Կարապետյանի վիճակը միջին ծանրության է, իսկ 35-ամյա Ա.Հակոբյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, վիճակը ծանր է եւ նրան տեղափոխելու են Երեւան:

 

Դեպքի մանրամասների հետ կապված զրուցեցինք նաեւ այդ պահին տարածքում գտնված ականատեսների հետ:

 

-Ես շատ բան չեմ տեսել, մենակ գիտեմ, որ երկու հոգի տուժել են, հրդեհը բռնկվել է բենզալցակայանին կից գործող ավտոտնակում, որտեղ մեքենաներ են վերանորոգում եւ տուժել են ավտոտնակում աշխատող ավտոփականագործները: Կրակը ավտոտնակից դուրս եկավ փողոց, թե ինչից էր կրակը, տեղյակ չեմ,-ասաց ականատեսներից մեկը:

 

-Մենակ տեսանք, որ գետինը կվառվեր: Մոտ չեմ գնացել, գիտեմ, օր 2 ավտո է վառվել.  մեկը, որը գտնվում էր ներսը, չեմ տեսել,  մյուսը դուրսն էր` BMW էր: Էնքան մարդ էր հավաքվել, մոտիկ էրթալ չէր եղնի, բայց երկու հոգի տուժել էին,-ասաց բենզալցակայանի դիմացի մայթին գործող խանութի վաճառողը:

 

Թե որն է եղել հրդեհի պատճառը, մեզ այսօր ճշտել չհաջողվեց: Շիրակի մարզի փրկարարական ծառայությունից մեզ ասացին, որ դեպքի մասին տեղեկություններ կարող է միայն հաղորդել ծառայության պետ Մարատ Սարիբեկյանը, իսկ վերջինս տեղում չէր: Գյումրու ուստիկանությունից հաղորդեցին, որ գործով արդեն զբաղվում է քննչական բաժանմունքը:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 19-ին, ժամը 19:40:00-ին (GMT = 15:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter