Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Սնահավատություն կամ կույր վախ. որտեղի՞ց են գալիս դրանք

 

19 | 09 | 2011 | 15:20 | մեկնաբանություն

 

Զգուշանալ ուրբաթ 13-ից, սատանայի թիվը համարվող 666-ից, երբ սեւ կատուն հատի ճանապարհը, ապա այն փոխել, շեմին չկանգնել, հատկապես որեւ մեկի չբարեւել, ոչ մի պարագայում աղբը չթափել գիշերով Այս շարքը կարելի է շարունակել անվերջ կամ այնքան, ինչքան թույլ կտա մարդու սնահավատության սահմանը: Տարբեր վախեր, ֆոբիաներ, որոնք սահմանափակում են մեր արարքները, գործողությունները, անգամ ցանկությունները: Վերջին հաշվով` իրենից ի՞նչ են ներկայացնում այս տարօրինակ վախերը, ե՞րբ են ծնունդ առել եւ ինչի՞ց:

 

-Սնահավատությունը գալիս է նախնադարից, երբ սկսել է զարգանալ միֆական, դիցական մտածողությունը,-ասում է մշակութաբանության դասախոս Սիրանույշ Խաչկալյանը,-աշխարհի ճանաչման բավարար միջոցների բացակայության պայմաններում մարդը սկսել է իր աշխարհընկալումը լցնել երեւակայական մտածողությամբ:

 

Այսինքն` սնահավատությունը դատարկ հավատ է, վախի դրսեւորման յուրահատուկ ձեւ: Իսկ թվերից վախենալու այդ սովորույթը ընդհանրապես հայկական մշակույթում չի ձեւավորվել, այն եկել է հիմնականում արեւելյան մշակույթից. օրինակ Ճապոնիայում 13-րդ հարկ, 13-րդ սենյակ չկա: Մարդիկ սարսափում են 13-ից` անվանելով այն սատանայի դյուժին, հատկապես վախենում են ուրբաթ 13-ից: Ամերիկյան երկնաքերներում նույնպես 13-րդ հարկ չկա, վերելակներում չկա 13-րդ հարկի կոճակ պարզապես:

 

-Ընդհանրապես մարդիկ սիրում են զույգ թվեր, օրինակ 12-ը համարվում է նորմավորված համախումբ` 12 ամիս, 12 առաքյալ եւ այլն,-ասում է Ս.Խաչկալյանը,-չեմ կարծում, որ մեզ մոտ այդ ամենը խրախուսվում է, բայց շատերը վախենում են 666 թվից, կան նաեւ այնպիսիները, որ արհամարելով վախը դրա նկատմամբ` անգամ այդ թվի համարանիշով մեքենա են վարում:

 

Բազմաթիվ սնահավատություններ գալիս են հենց կենցաղը, սոցիալ-բարոյական, նույնիսկ սանիտարահիգիենիկ կյանքը կարգավորող նորմերից: Օրինակ` չի թույլատրվում կտրված մազերը թափել. եթե թափես եւ ինչ որ մեկը տրորի` գլուխդ կցավի, այս արտահայտությունը մեծահասակներից լսած կլինեք երեւի մի հազար անգամ, այն վերաբերում է ոչ միայն մազերին, այլ նաեւ եղունգներին: Եթե ասեին, որ թափելը լավ բան չէ եւ մարդկանց համար հաճելի չի լինի ինչ-որ մեկի մազերը կամ եղունգի կտորները թափթված տեսնելը` գուցե շատերը այս նորմին չէին ենթարկվի, իսկ այսպես` վախի գործոնը իր դերը կկատարի: Նույն վերաբերում է նաեւ աղբը գիշերով չթափելու հետ կապված սնահավատությանը, այն եւս կյանքը կանոնավորող նորմ է, բացատրությունն էլ պարզ է` մինչ գիշեր ավարտիր գործերդ: Կարիք չկա վախենալ նաեւ այն դեպքում, երբ աղը պատահաբար թափելուց հետո լսում եք. Աղը թափվեց, վեճ կլինի: Վեճեր լինում էին նախկինում, երբ աղը թանկ արժեր եւ դժվար էր ճարվում: Տանտիկինը պիտի զգույշ եւ խնայողաբար օգտագործեր աղը, նաեւ օճառը, սոխը: Դրանք չպետք է տար ինչ-որ մեկին, իսկ քանի որ ժլատի անուն վաստակելը ցանկալի չէր` պարզապես ասում էին, որ այդ ապրանքը ինչ-որ մեկին տալը մրմուռ կբերի եւ տվողին, եւ վերցնողին:

 

Ինչպես նկատելի է, շատ սնահավատություններ իրենց բացատրությունը ունեն: Հաճախ դրանք վախի արդյունք են: Իսկ Նշան քահանա Պանֆյորովը համարում է, որ սնահավատությունը կեղծ հավատքն է, ժողովրդի անգիտությամբ առաջացած հավատքը: Եկեղեցին այս ամենի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի:

 

-Սնահավատությունը իր մեջ պարունակում է ճշմարտության աղավաղումը կամ ընդհանրապես չի բխում ճշմարտությունից, այլ ներկայանում է իբրեւ այդպիսին,-ասում է Նշան քահանա Պանֆյորովը:

 

Թվերին անրադառնալով, նա նշում է, որ դրանք պարզապես թվեր են, չնայած որոշ թվեր Աստվածաշնչում ինչ-որ նշանակություն, այնուամենայնիվ, ունեն: Օրինակ 7-ը (արարչագործության 7 օրը), 40-ը (Սինա լեռան վրա Մովսեսի 40 օր մնալը, Հիսուս Քրիստոսի խաչելությունից 40 օր հետո երկինք համբառնելը) որոշակի խորհուրդ ունեն: Միաժամանակ քահանան նշում է, որ ինքնին թվերը ոչ մի զորություն չունեն եւ դրանցից չարժե վախենալ: Նա նաեւ նշում է, որ չպետք է խառնել բարեպաշտության արարողությունը սնահավատության հետ: Օրինակ` շեմը համարվում է սրբություն, բայց եթե այն կոխել ես, ապա չի նշանակում, որ մահացու մեղք ես գործել:

 

Մարդկանց սխալ տեղեկացվածությունը հիմք է տալիս կյանքի ընկալման թյուրըմբռնումների, իսկ սրա արդյունքում ծնունդ է առնում անդառնալի սխալ գործելու միտքը, որը վերածվում է վախի, ապա ահագնանալով` դառնում է սնահավատություն:  Դուք եք որոշում հաղթահարել ձեր վախերը, թե` ոչ:

 

Ալիսա Հակոբյան

 

Լուսանկարում` քաղցվածք Բորիս Վալեջիոյի նկարից


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 19-ին, ժամը 15:30:00-ին (GMT = 11:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter