Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանի անկախությունն ու Ռուսաստանի ռազմական մահակը

 

19 | 09 | 2011 | 21:00 | մեկնաբանություն

 

Ռուսամոլությունն ու  ռուսահպատակությունը Հայաստանի ազգային իշխանությունները միս ու արյուն են դարձրել մեր երկրի եւ ժողովրդի համար: Այդ պարտադրված հպատակությունը նույն ստրկամտության դրսեւորումներից է, որից իր պատմության ընթացքում միշտ էլ տուժել է մեր ժողովուրդը. կորցրել է պետություն ու պետականություն, նվաստացել օտարների առաջ, խեղել ու խեղաթյուրել ազգային արժեքները:

 

Այդ հիվանդագին այլամոլությունը առավել սրված ձեւով է դրսեւորվում ամենայն ռուսականի նկատմամբ կույր երկրպագությամբ: Եւ եթե պետականության բացակայության պայմաններում այս երեւույթը ինչ-որ տեղ հասկանալի ու ներելի էր, ապա այսօր դա ազգային խայտառակություն է եւ դավաճանություն այն մարդկանց կողմից, ովքեր ժողովրդի մեջ սերմանում են ստրկահաճո զգացմունքներ Մեծ Ռուսաստանի հանդեպ: Ու այդ ամենը պետական մակարդակով:

 

Ռուսաստանում Պուտինի, Հայաստանում Քոչարյանի իշխանության գալուց հետո մեր երկիրը վերջնականապես ձեւակերպեց ռուսական գաղութ, լավագույն դեպքում նահանգ լինելու իր կարգավիճակը: Հայաստանի գույքը հաձնվեց Ռուսաստանին, հայրենի իշխանավորները քայլ անգամ չեն անում առանց մեծ եղբոր գիտության, անգամ վարչապետ, նախարար, մարզպետ ու զինկոմ նշանակելու հարցերը քննարկվում ու լուծվում են Ռուսաստանի իշխանությունների միջամտությամբ:

 

Ռ.Քոչարյանի հետ մեկտեղ Հայաստանի այս կարգավիճակի ճարտարապետներից է Սերժ Սարգսյանը, ով մշտապես ընկալվել է որպես ռուսական շահերի գործիչ: Հենց նրա թեթեւ ձեռքով վավերացվեց Հայաստանում ռուսական ռազմական ուժի ներկայությունը 50 տարով երկարաձգելու պայմանագիրը: Եվ այսօր էլ ռուսական սահմանապահ ուժերը մասնակցելու են Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին:

 

Սա նոնսեն է, աբսուրդ, ապտակ Հայաստանի անկախությանն ու դրա համար մարտնչած ժողովրդի երեսին: Պատկերացնու՞մ եք իրեն հարգող մի երկիր, որը իր անկախության տոնին նվիրված շքերթին հրավիրի կան էլ ստիպված լինի հրավիրել այլ երկրի ռազմական ուժերին, ինչքան էլ այդ երկիրը ընկալվի ու հորջորջվի բարեկամ: Ի՞նչ են ուզում սրանով ասել կամ ցույց տալ աշխարհին. որ չկա՞ Հայաստան առանց Ռուսաստանի կամ, ինչպես գուցե ներկայացնեն ազգայնական հեքիաթասացները, դրանով Թուքիայի՞ն են վախեցնում:

 

Թուրքիան դրանից հաստատ չի վախենա: Չմոռանանք, որ հայ-թուրքական չստացված սիրատոչորության, այլ կերպ ասած` ֆուտբոլային դիվանագիտության ճաշը եփվեց հենց Ռուսաստանում:

 

Իրականությունն այն է, որ ռուսական զինուժի ի ցույց դնելը Հանրապետության հրապարակում արվում է ի տես հայ ժողովրդի` որպես պատասխան վերջին շրջանում Հայաստանում աճող հակառուսական եւ անկախական տրամադրությունների: Այո, անկախական, քանի որ 20 տարի անց էլ Հայաստանը անկախ չէ: Եվ դա շնորհիվ մեր ստրկամիտ իշխանությունների:

 

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 19-ին, ժամը 21:10:00-ին (GMT = 17:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter