Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Տիգրան Համասյան. «Գյումրին մոռանալու բան չէ»

 

20 | 09 | 2011 | 12:50 | ռեպորտաժ

 

Բարեգործական համերգաշարով Հայաստանում է հայազգի աշխարհահռչակ ջազ-երաժիշտ, հեղինակավոր միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Տիգրան Համասյանը: «Տիգրան Համասյան սոլո տրիոն» (Տիգրան Համասյան` դաշնամուր, Սամ Մինայե` բաս, Արի Հոենիգ` հարվածայիններ) Հայաստանում ներկայացնում է նոր` «A Fable» կատարումն ու համանուն ձայնասկավառակը: Համերգներից առաջացած ողջ հասույթը կտրամադրվի «Հայաստանի հաշմանդամների «Փյունիկ» միություն» բարեգործական ՀԿ-ի ծրագրերի իրականացմանը:

 

Ստեփանակերտում եւ Երեւանում համերգներից հետո, սեպտեմբերի 19-ին Տիգրան Համասյանը ծննդավայր Գյումրիում էր: Մինչ կսկսեր նվագել` Գյումրու բարբառով ու տիպիկ գյումրիական շեշտադրությամբ Տիգրանը փորձեց պարզել դահլիճի տրամադրությունը. «Բարեւ Ձեզի…Ինչը՞խ եք, լա՞վ եք, տրամադրություններդ լա՞վ է»:

Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի կիսադատարկ դահլիճում աշխարհահռչակ երաժիշտը ոչ միայն նվագեց, այլեւ երգեց. Հովհաննես Թումանյանի խոսքերի հիման վրա գրված «Կարոտ» երգն, ըստ Համասյանի, հայրենիքի նկատմամբ կարոտի զգացումների իր ընկալումն էր:

 

-Այսօր գնացի մեր թաղերում մի քիչ ման եկա` Կայարան, 16 փողոց (Գորկու փողոցն է): Մանկությանս Գյումրին երբեք չեմ մոռանա, ուզում եմ մի երկու ամսով գամ, ուղղակի հանգստանամ, պարապեմ: Ես ինչ բարձունքի էլ հասնեմ` ծննդավայրս չեմ մոռանա, Գյումրին մոռանալու բան չէ,-համերգից հետո մեզ հետ զրույցում անկեղծացավ Տիգրան Համասյանը,-հանդիսատեսի առումով էլ Գյումրին, իրոք, ուրիշ է: Մայրաքաղաքում համերգի ամենաթեժ պահին նույնիսկ դահլիճի ոգեւորությունը չես զգում, իրենք կարող են շատ անտարբեր նստել, իսկ Գյումրիում ամենազիլն էր,  Գյումրիում ու Ղարաբաղում:  

 

Այսօր արդեն աշխարհահռչակ դաշնակահարը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Երեւանի Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցն ավարտելուց հետո, ընդունվել է Պ.Չայկովսկու անվան երաժշտական ուսումնարան: Ջազային հանրության համար 11-ամյա Տիգրան Համասյանը հայտնություն դարձավ 1998-ին` երեւանյան առաջին ջազ փառատոնում: Կարճ ժամանակ անց Համասյանը տեղափոխվեց Նյու Յորք, ուր արդեն ապրում է 7 տարի:

 

-Հայաստան ապրելու չեմ գա, ես չեմ կարողանա ընդհանրապես կյանքս մեկ տեղում ապրել, իսկ Հայաստանում զարգացման հնարավորություններս ավելի քիչ են,-բացատրում է Տիգրան Համասյանը,-դեռ մանկուց ինձ ասում էին, որ ես մեծ երաժիշտ եմ դառնալու: Ու ամենաշատը դրան հորեղբայրս էր հավատում` Վահագն Հայրապետյանը: Հավատում էր, ու դրա համար էլ, երբ ես ընդամենը երեք տարեկան էի, նա իր բոլոր գործերը թողած` իմ հետեւից էր ընկել: Ասում էր` գիժ է, ու, որ գիժ է` մի բան կա:   

 

Տիգրանի` մեծ երաժիշտ դառնալը կանխատեսել էր նաեւ իր դաշնամուրի առաջին դասարանի ուսուցչուհին, որ հանդիսականի շարքերում առանձնակի հպարտությամբ էր նստած: Նարինե Գալոյանն այսօր էլ լավ է հիշում իր աշխարհահռչակ աշակերտի առաջին դասը:

 

-Առաջին անգամ իր թաթիկները բռնել ու ես եմ դրել դաշնամուրի վրա: Նիկողայոս Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում էր: Առաջին դասին` յոթ տարեկանում մայրիկի հետ է եկել, բայց իրեն դասի շատ էր բերում հորեղբայրը: Ինքը փոքրամարմին, անուշիկ տղա էր, բայց հենց առաջին դասերից զգացի, որ բնությունն իրեն օժտել է. մինչ երաժշտական դպրոց գալը` Տիգրանը ստեղծագործում էր, ու ամեն դասաժամից հետո նրան խնդրում էի իր ստեղծագործություններից նվագել: Այդ տարիներին որոշակի սահմանափակումներ կային երաժշտական ոճերի մեջ, եւ մենք իրավունք չունեինք ջազ հանձնարարելու: Հիմա այդ սահմանափակումները չկան, իսկ Տիգրանը դեռեւս այդ տարիքում ջազ էր գրում ու նվագում»:

 

Նարինե Գալոյանի մոտ Տիգրանը դաշնամուրային արվեստի գաղտնիքներին ծանոթացել է մինչեւ չորրորդ դասարանը, որից հետո տաղանդավոր փոքրիկի ընտանիքը Երեւան տեղափոխվելու որոշում է կայացնում:

 

-Ամենահուզիչն ինձ համար մեր բաժանումն էր,-հիշում է առաջին ուսուցչուհին:-Ես, իհարկե, գիտակցում էի, որ մայրաքաղաքում նրան ավելի լավ ապագա է սպասվում եւ ուրախ էի նրա համար, որոշել էի, որ լաց չեմ լինելու, բայց երբ Տիգրանը սկսեց նվագել հրաժեշտի պահի համար իր գրած գործը, ես չկարողացա չարտասվել: Այդ օրը Տիգրանն ինձ մատանի նվիրեց, որ մինչեւ այսօր սիրով կրում եմ: Սիրտս ջերմ զգացողություններով է լցվում ամեն անգամ Տիգրանի մասին խոսելիս, իսկ երբ նրա հաջողություններն եմ լսում, ուղղակի երջանկանում եմ. մտածում եմ` ես էլ իմ փոքրիկ ներդրումն ունեմ նրա կայացման ճանապարհին: Հանճարները շատ չեն լինում, նրանք հարյուր տարին մեկ են ծնվում, ես պարզապես այն երջանիկներից եմ, որ այդ եզակիներից մեկն ինձ է հանդիպել:  

 

-Տիգրանը մեկ ոճում չի նվագում: Մենք այստեղ բազմաթիվ ոճեր լսեցինք, ու կարեւոր չէ, ջազ է, ռոք, ֆոլկ  թե դասական: Այստեղ կար այնքան բարձր ճաշակ, որ ես չեմ կարող երաժշտագիտական ինչ-որ վերլուծություն կատարել եւ դրա իմաստն էլ չկա: Ինչ որ մենք տեսանք ու լսեցինք, բոլոր բառերից վեր է: Եթե դեռ Գյուրիում Տիգրանի նման հանճարներ են ծնվում, ուրեմն ամեն ինչ չէ, որ վերջացած է այստեղ: Ես գյումրեցի եմ, ու Տիգրանը մեր հպարտությունն է,-ասում է երաժշտագետ Ռուզաննա Շախպարոնյանը: 

 

-Ցավում ենք, որ այսօր քչերն են եկել եւս մեկ անգամ հպարտանալու մեր տաղանդով: Գյումրին իր անվանի անուններին մեկին էլ է ավելացրել: Մենք այսօր պիտի գնահատենք մեր ունեցածը: Նա իրոք տաղանդ է,-ասում էին Տիգրանին լսելու եկածները: 

 

Մինչ համերգից հետո հետնաբեմում հերթեր էին գոյանում Տիգրանի հետ գոնե մեկ լուսանկար տուն տանելու համար, նրա առաջին դասարանի ուսուցչուհին գորովանքով իր ափի մեջ էր առել Տիգրանի ձեռքը. «Չես փոխվել, Տիգրան ջան: Նույն փոքր ձեռքերն են մնացել, ո՞նց էլ նվագում ես այս բարակ մատներով…»:

 

Եզրափակիչ համերգով Տիգրան Համասյանը հանդես կգա Ա.Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում, սեպտեմբերի 20-ին:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 20-ին, ժամը 12:55:00-ին (GMT = 08:55:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter