Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ի՞նչ տվեց մեզ անկախությունը

 

20 | 09 | 2011 | 21:40 | ակնարկ

 

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության հանրաքվեի ժամանակ հայ ժողովրդի 94 տոկոսը կողմ արտահայտվեց անկախությանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին անկախության հռչակումով սկիզբ դրվեց Հայաստանի երրորդ հանրապետության պատմությանը: Անկախության հռչակումից հետո շատ երկրներ` Թուրքիան, Ռուսաստանը, Կանադան եւ այլն ճանաչեցին Հայաստանի անկախությունը:

 

Եթե Խորհրդային Միության կազմում հայ ժողովուրդը զրկված էր ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականություն վարելու հնարավորությունից, ապա Հայաստանի անկախության հռչակումից հետո մեր իշխանություններն ազատ էին ինքնուրույն ներքին ու արտաքին քաղաքականություն վարելու հարցում:

 

Չնայած այն հանգամանքին, որ Խորհրդային Միությունը բռնապետություն էր, քանի որ այնտեղ արմատացած էր միակուսակցական համակարգը, չկար խոսքի ազատություն, մարդիկ կաշկանդված էին իրենց մտքերն ու գաղափարներն արտահայտելու հարցում, չէր թույլատրվում այլ գաղափարախոսություն ունեցող կուսակցությունների գոյություն ունենալը, արգելվում էր ազգային քարոզչության ծավալումը եւ այլն, տարեցներից շատերն այսօր կարոտով են հիշում հին ու բարի ժամանակները, որ այն ժամանակ ավելի հեշտ էր ապրելը, իսկ Հայաստանի անկախության հռչակումից հետո ամեն ինչ դեպի վատն է գնում, եւ շատերը չնչին աշխատավարձով են գոյատեւում, իսկ ոմանք դղյակներ են սարքում իրենց համար:

 

Ինչեւէ, 70-ամյա պատմություն ունեցող Խորհրդային Միությունն այլեւս պատմության քառուղիներում է, իսկ նորանկախ հանրապետության ներքին ու արտաքին դրությունը բավականին ծանր էր:

 

Եթե Խորհրդային միության գոյության տարիներին մեր երկրում արդյունաբերական ձեռնարկություններ կառուցելու համար ԽՍՀՄ-ը որոշակի քայլեր էր ձեռնարկում, որի արդյունքում մեքենաշինությունը, քիմիական, տեքստիլ արդյունաբերությունը բավականին զարգացած էր, ապա անկախության հռչակումից հետո մեր հանրապետությունում անկում ապրեց արդյունաբերության վերը նշված ճյուղերը:

 

Նորանկախ հանրապետությունում սկսվեց պետական հողերի սեփականաշնորհման գործընթաց, որի արդյունքում 300 հազարից ավելի անհատական տնտեսություններ կազմավորվեցին: Ադրբեջանի կողմից ձեռնարկված էներգետիկ եւ ճանապարհային բլոկադայի հետեւանքով անկում ապրեց գյուղատնտեսությունը: Արդյունաբերության անկման հետեւանքով երկրում սկսվեց զանգվածային արտագաղթ:

 

Եթե ԽՍՀՄ տարիներին երկու անգամ` 1921-1936 եւ 1946-1948 թվականներին պետական մակարդակով հայրենադարձություն կազմակերպվեց, որի արդյունքում  Հայաստանի Խորհրդային հանրապետություն ներգաղթեց մոտ 132 հազար մարդ, ապա անկախության հռչակումից հետո հայրենադարձությունը փոխարինվեց մասսայական արտագաղթով, որն ահռելի չափերի է հասել այսօր (1):

 

Շատերը` սովորական մարդիկ եւ քաղաքական գործիչներ, ասում են, որ երկրում իշխում է օլիգարխիան: Հայաստանի նորանկախ հանրապետության ներքին դրության վատթարացումը պայմանավորված էր նաեւ արտաքին քաղաքական գործոններով: Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից 1990-ական թվականներից սկսվեց Հայաստանի շրջափակումը, որի արդյունքում Հայաստանը զրկվեց կարճ ճանապարհներով ապրանքափոխադրումներ իրականացնելու հնարավորությունից եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհն այսօր անցնում է Վրաստանով:

 

Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլի շրջանի միջով  անցնող եւ արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, որտեղ բնակվում են մահմեդականներ, անվտանգ չէ հայերի համար` հաշվի առնելով հայերի հանդեպ իշխող հնարավոր բացասական տրամադրվածությունը: ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին վերջինս բավականին թուլացել էր, ինչի արդյունքում սրվեց դեռեւս 1920 թվականներից ծխացող Արցախյան հիմնախնդիրը:

 

Եթե ԽՍՀՄ-ը առաջվա նման հզոր լիներ, թույլ չէր տա Արցախյան շարժման ծավալումը եւ Ադրբեջանն էլ չէր համարձակվի պատերազմ սկսել Արցախի դեմ: ԽՍՀՄ  իշխանությունները չլուծեցին Արցախյան հիմնախնդիրը, քանի որ նմանատիպ հիմնախնդիրներ շատ կային, որոնց լուծման դեպքում ազգամիջյան բախումներ կառաջանային, որն էլ իր հերթին կնպաստեր ԽՍՀՄ թուլացմանը:

 

Այսպիսով, նորանկախ Հայաստանի հանրապետության առջեւ, ուզենք, թե չուզենք, ծառանալու էր արցախյան  մինչեւ օրս չլուծված հիմնախնդիրը: Արցախյան պատերազմի արդյունքում զինադադար հաստատվեց, որն էլ մեր օրերում անընդհատ խախտվում է շփման գծում, մինչդեռ պարտվող կողմի հետ հաշտության պայմանագրի առկայության դեպքում, մեծ հավանականությամբ հիմնախնդիրը կարելի էր լուծված համարել:  

 

Այսօր Հայաստանի վիճակն այնպիսին է, որ սեփական ուժերով չենք կարող ապահովել մեր անվտանգությունը: Եթե 1995 թվականի հայ-ռուսական միջպետական պայմանագրով Գյումրիում տեղակայվեց 102-րդ ռուսական ռազմաբազան, ապա 2010 թվականի հայ-ռուսական պայմանագրով Ռուսաստանի Դաշնությունը ստանձնեց Հայաստանի հանրապետության անվտանգության երաշխավորի դերը: Դժվար թե աշխարհում նման օրինակները շատ լինեն:

 

Այսօր ոչ միայն լուծված չէ Արցախյան հիմնախնդիրը, այլեւ չի վերացել Թուրքիայի ե Ադրբեջանի կողմից Հայսատանի հանդեպ իրականացվող շրջափակումը:

 

Եվ ի՞նչ տվեց մեզ անկախությունը: Սոցիալ-տնտեսական ծանր վիճակ, գործազրկություն, մասսայական արտագաղթ, օլիգարխիկ իշխանության հաստատում, Հայաստանի արտաքին դրության վատթարացում:

 

Անկախությունը միայն խոսքերով եւ դատարկ թղթի վրա գրելով չպետք է արտահայտվի: Եթե քո պետության ղեկավարությունը, ինչպես ասում է ՀՅԴ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը, համարյա պետական բյուջեի չափ պարտք է վերցնում, էլ ինչ անկախության մասին է խոսքը:

 

Պետությունը անկախ կարող է համարվել այն դեպքում, եթե սեփական ուժերով կարողանում է ապահովել սեփական երկրի անվտանգությունը, ինքնուրույն է իր ներքին ու արտաքին քաղաքականության իրականացման հարցում: Իսկ այսպիսի անկախությունը, որ ունենք մենք հիմա, չի կարելի համարել որպես այդպիսին:

 

Անահիտ Սիմոնյան

 

       1. Տարեթվերն ու որոշ փաստեր վերցված են Հայոց Պատմության ակադեմիական հատորներից: Հեղինակ` Ս. Պողոսյան: 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 20-ին, ժամը 21:40:00-ին (GMT = 17:40:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter