Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանը շարունակում է մնալ Ռուսաստանի նահանգ

 

20 | 09 | 2011 | 17:40 | մեկնաբանություն

  

20 տարվա անկախություն ունենալով հանդերձ, Հայաստանը դեռեւս շարունակում է մնալ Ռուսաստանի ենթակայության տակ, ու ամեն քայլ անելիս մեր ղեկավարները համաձայնության են գալիս Ռուսաստանի ղեկավարների հետ: ՀՀ կառավարությունը անկախության 20-ամյակին նվիրված միջոցառումների ծրագիր է մշակել եւ տարածել հայերեն ու ռուսերեն, ինչը որոշակի դժգոհություն է առաջացրել հայ հասարակության շրջանում: Հասարակության շրջանում ավելի մեծ դժգոհություն ու զայրույթ է առաջացրել այն, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված շքերթին մասնակցելու են նաեւ ռուսական զորախմբեր Ռուսաստանի դրոշի ներքո:

 

Հարցի շուրջ զրուցեցինք Հայ ազգային կոնգրեսի Գյումրու գրասենյակի ղեկավար Աշոտ Զաքարյանի հետ, ով նշեց, որ տեղյակ չէ այդ ամենից, բայց այնուամենայնիվ հայտնեց իր կարծիքը խնդրի վերաբերյալ:

 

-Իրոք տեղյակ չեմ, բայց այն, որ ծրագիրը տարածվել է նաեւ ռուսերեն ու շքերթին մասնակցելու է ռուսական զորախումբ, խոսում է այն մասին, որ մենք գաղութային Ռուսաստանի նահանգներից մեկն ենք: Սա փաստում է, որ մենք դեռ լիարժեք անկախ չենք: Այն, որ Պուտինը 2-3 ժամ կարող է Ռոբերտ Քոչարյանին կանգնեցնել իր դաչայի մոտ ու վերաբերվել իրեն ենթակա չինովնիկների նման, իրոք, ամոթ է ու ցավալի,-ասաց Ա. Զաքարյանը:

 

Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Բորիս Ալեքսանովն էլ Հայաստանի կառավարության նման քայլը գնահատեց դրական, ոչ մի վատ բան չտեսնելով դրանում:

 

-Հայաստանում ռուս հասարակությունը շատ է եւ դա միայն նպատակ ունի նրանց իրազեկելու միջոցառումների մասին: Իսկ որ շքերթին ռուսական զորք է մասնակցելու` ոչինչ ասել չեմ կարող, դա իրենց որոշելիքն է,  այդպես են որոշել, ես բան չեմ կարող ասել,-իր վերաբերմունքն այդպես էլ չհայտնեց Բ.Ալեքսանովը:

 

Այս թեմայով փոքրիկ հարցախույզ անցկացրեցինք նաեւ գյումրեցիների շրջանում: Նրանց մեծամասնությունը եւս տեղյակ չէր, որ շքերթին մասնակցելու է ռուսական սահմանապահ ջոկատը, սակայն մի քանիսն արդեն համացանցի միջոցով իմացել էր այդ մասին: Հարցվածների որոշ մասը բնական համարեց, որ ռուսները մասնակցելու են` դե, մեր եղբայրներն են, ինչ է եղել որ, նրանք չմասնակցեն, էլ ով պիտի մասնակցի: Եղան նաեւ դժգոհողներ, ովքեր նշեցին, թե անկախացանք, էլի Ռուսաստանից չպրծանք: Ռուսական զորքը ինչ գործ ունի անկախ Հայաստանի ռազմական շքերթին: Ինչ անենք, որ մեր ղեկավարները ռուսներին համարում են իրենց ղեկավարներն ու պապաները: Թող գնան Ռուսաստանում իրենց այդ պապայությունը անեն:

 

Այս խնդրի շուրջ թեժ քննարկումնր են տեղի ունեցել նաեւ Facebook սոցիալական ցանցում: Մի քանի մեջբերումներ այդ քննարկումներից.

 

-Ոչինչ, Ծիրանագույն հեղափոխության հաղթանակը կնշենք իրական անկախության ռազմական մի հզոր շքերթով եւ շքերթին կհրավիրենք անկախացած պոստսովետական երկրների նախագահներին.

 

-1996-թվին հայերը պառադ արեցին ու դրա համար Լեւոնը պատժվեց, հանին իշխանությունից, որ դաս լինի մյուսներին: Դա Վազգենին դաս չեղավ, 1999-թվին հզոր պառադ արեց, հոկտեմբերին գնդակահարեցին նրան: Ռուսները հայերին ասում են` Էտ ո

 

-Իսկ լսե՞լ եք, որ շքերթին (ներողություն պառադին) մասնակցելու են նաեւ ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ խայտառակություն.

 

-Ամեն կերպ արժեզրկում են, նվաստացնում

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:50:00-ին (GMT = 13:50:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter