Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Քոչարյանը կարող է վերադառնալ միայն ինտրիգների միջոցով

 

20 | 09 | 2011 | 19:00 | մեկնաբանություն

 

Ոչ անհայտ Վարդան Օսկանյանը, ով եղել ու մշտապես ընկալվել է որպես քոչարյանական ռեժիմի գործիչ, հրապարակայնորեն բացահայտել է իր շեֆի մտադրությունները: 168 ժամ թերթին տված հարցազրույցում նախկին արտգործնախարարն հայտարարել է. Իմ ենթադրությունն այն է, որ Քոչարյանը վերջիվերջո քաղաքական ներգրավվածություն ունենալու է: Նախ` խորհրդարանական ընտրություններն են: Այնտեղ, ես կարծում եմ, որ ինչ-որ դրսեւորում կլինի: Չնայած Օսկանյանը նշել է, որ քաղաքական գործունեություն իրականացնելու մասին Քոչարյանի հետ որեւէ պայմանավորվածություն չունի, սակայն սա չպետք է հալած յուղի տեղ ընդունել, ինչպես այն բոլոր կուրծքծեծոցիները, որ անում է նա:

 

Առանց Օսկանյանի բացահայտման էլ դժվար չէր ենթադրել ու արդեն տեւական ժամանակ ենթադրվում էր, որ Քոչարյանը ձեռքերը ծալած չի լսելու եւ չհամակերպվելով թոշակառուի իր կարգավիճակին, փորձելու է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Անցած երկու տարիներին, հատկապես քաղաքական սրացումների շրջանում, միշտ էլ նման փորձեր եղել են. հիշենք 2009 թվականին խորհրդարանում նախապատրաստվող հեղաշրջման, քոչարյանամերձ օլիգարխների հավաքների, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի`այդ ժամանակվա խաղերի մասին`կապված կառավարության քննադատության հետ: Ինչ-ինչ պատճառներով այդ ծրագիրը ձախողվեց, եւ Քոչարյանն ու իր մերձակա շրջապատը մի փոքր սսկվեցին: Հետո նույն Օսկանյանն սկսեց շուրջբոլոր ժողովրդավարության դասեր տալ, հանդես գալ մեծն դեմոկրատի դերում` մոռանալով, թե ով էր ինքը 1998 թվականին Հայաստանում ձեւավորված հակադեմոկրատական իշխանության մեջ:

 

Վերը նշված հարցազրույցում եւս Օսկանյանն այնպիսի մտքեր է հայտնում ժողովրդավարության անհրաժեշտության ու Հայաստանի իշխանական համակարգի բարեփոխման մասին, կարծես ինքը չի եղել այդ համակարգի ձեւավորման ու պահպանման հենասյուներից մեկը: Կարծես ինքը չէր, որ եվրոպաներում ընկած եվրոպացիների աչքերն էր փակում Հայաստանում տեղի ունեցող հակաժողովրդավարական երեւույթների վրա ու այսօր չքմեղանում է, ձեռ ու ոտ ընկնում, փորձում իր Սիվիլիթասի եւ այլ գունավոր ու անգույն ուժերի միջոցով ճանապարհ հարթել շեֆի համար:

 

Այդ շեֆը` Ռոբերտ Քոչարյանը եւս, ժամանակ առ ժամանակ հարցազրույցներ է տալիս, ակնարկներ անում, քննադատում իր հետնորդի` Սերժ Սարգսյանի վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը, քար քցում Լեւոն Տեր-Պետրոսյանի բոստանը: Եվ ամենակարեւորը, փորձում օգտագործել իր ամենաուժեղ ու փորձված զենքը` ինտրիգները:

 

Սա Քոչարյանի ամենաուժեղ կողմն է: Հայտնի է, որ հենց ինտրիգների շնորհիվ նրան հաջողվեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո, շատ կարճ ժամանակում, ամրապնդել իր դիրքերն ու ամբողջությամբ տիրանալ իշխանությանը: Դրանից հետո եւս նա մշտապես գործել է ոչ թե հրապարակային քաղաքականության, ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն է, այլ ինտրիգների դաշտում: Հիմա էլ, եթե Քոչարյանը վերադառնա քաղաքականություն, ապա դա չի լինելու հրապարակայնորեն, այլ միայն`ինտրիգների շնորհիվ: Սա ենթադրում է պալատական, ներիշխանական հեղաշրջում կամ առնետավազքի ինչ-որ դրսեւորում: Սրա փորձն էլ Քոչարյանը լավ ունի: Հիշենք 1998 թվականի հեղաշրջումը: Բայց չմոռանանք, որ դրան մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը...

 

Համլետ Կիրակոսյան

 

Լուսանկարը` Ֆեյսբուքի հրապարակումներից, հեղինակը չի նշված


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 20-ին, ժամը 19:00:00-ին (GMT = 15:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter