Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անկախությունը տոն է արդյոք բոլորի՞ համար

 

21 | 09 | 2011 | 19:00 | մեկնաբանություն

 

Այսօր սեպտեմբերի 21-ն է, 20 տարի առաջ հենց այս օրը  մեր երկիրը դարձավ անկախ: Պետականորեն մեր երկրում այսօր տոնական օր է, բայց կարծես ժողովրդի շրջանում բացակայում է այդ տոնական տրամադրությունը: Օրվան նվիրված միջոցառումները կենտրոնացված են քաղաք-հանրապետություն Երեւանում, իսկ մեր քաղաքում` Գյումրիում, տոնական տրամադրություն ստեղծող ոչինչ չկա: Իսկ Ձեզ համար այսօր տո՞ն է հարցի շուրջ էլ գյումրեցիների կարծիքներն հակասական էին.

 

-Իհարկե, տոն է եւ տոնական տրամադրությամբ էլ արթնացել եմ ու երեխաներիս հետ տնից դուրս եկել: Տրամադրությունս փոքր-ինչ ընկավ, երբ եկա քաղաքի կենտրոն ու տեսա, որ տոնական օվա մասին հիշեցնող ոչ մի միջոցառում, անգամ պաստառ չկար: Բայց ոչինչ, էլի չենք ընկճվում: Այն, որ անկախ երկրում ենք ապրում, դա էլ է արդեն մեծ ձեքբերում,-ասում է մեր համաքաղաքացիներից մեկը:

 

-Պաշտոնապես տոնական օր է հայտարարված, բայց մեր քաղաքացիների դեմքին անգամ ժպիտ չկա: Օրինակ, Ամանորին էլ միջոցառումներ չեն կազմակերպվում, բայց բոլորը փայլում են ուրախությունից: Կարեւորը միջոցառումները չեն, այլ այն, որ տոնը բխի հոգուցդ, որ անկախ քեզնից, այդ օրը համարես տոն, մոռանաս ամեն ինչ ու սրտանց ուրախանաս: Անկախության տոնն էլ` իր բերած տրամադրությամբ, պետք Ամանորի նման մի բան լինի ու, ինչպես մարդիկ  Ամանորն են նշում, նման կերպ էլ սեպտեմբերի 21-ը նշեն, այն դարձնեն համաժողովրդական տոն,-ասում է թիվ 15 դպրոցի մանկավարժ Ալլա Հարությունյանը:

 

Այցելեցինք նաեւ մեր համաքաղաքացիների տները` պարզելու ինչ-որ կերպ տնային մթնոլորտում նշու՞մ են անկախության տոնը: 75-ամյա Արտուշ Հովհաննիսյանին հանդիպեցինք իր տան դիմաց` Պուշկինի 104: Նա ապրում է մենակ, երեխաներն արտերկրում են, անկախ Հայաստանում չեն կարող իրենց հացը վաստակել: Արտուշ Հովհաննիսյանը եղել է ազգային անվտանգության նախկին աշխատակից ու խորհրդային տարիներին, իբրեւ պետության դավաճան, դատապարտվել է 15 տարվա ազատազրկման, հետո արդարացվել է:

 

Մեր զրույցում նա նշեց, թե մասամբ գոհ է, որ երկիրն անկախացել է, հետո էլ իր խոսքում արտահայտեց նաեւ իր դժգոհությունը մեր 20-ամյա  անկախ պետությունից:

 

-Մի կողմից ուրախություն է, որ քո´ ժողովուրդը, քո´ հանրապետությունը ինչ-որ մեկից կախված չեն: Այն, ինչ կապել էր սովետը մեր վզին, դրանից ազատվելը, իրոք, լավ է, բայց մենք դեռ անկախ չենք: Անկախությունը հարաբերական հասկացություն է, ազատ կարող ենք լինել միայն այլ մոլորակում ապրելու դեպքում: Երբ մենք գտնվում ենք բլոկադայի մեջ, ունենք միայն օդային ճանապարհ, չունենք էներգո ռեսուրսներ, հաց, ունենք միայն ջերմուկ եւ քար, ինչպես կարող ենք լինել անկախ,-ասում է Արտուշ պապը:

 

-Իմ ընտանիքի համար տոն չէ, քանզի ես հիմա մենակ ու դժբախտ կյանքով եմ ապրում: Կինս ու մայրս մահացել են, իսկ տղաներս էլ ապրում են Ռուսաստանում, համենայնդեպս, ինձ համար այս օրը մնացած օրերից ոչինչով չի տարբերվում,-ավելացնում է Արտուշ պապը:

 

Մեր զրույցի պահին երկնքում թռչում էին ռազմական ինքնաթիռները, որոնք թողնում էին եռագույնի հետք, եւ Արտուշ պապը մի պահ վերեւ նայեց ու ասաց.

 

-Սա էլ արդեն դատարկ ցուցամոլություն է, ուրիշ ոչինչ:

 

Զրուցակցիս խոսքերով, երկիրն անկախացել է, բայց դրանից հասարակ ժողովուրդն  օգուտ չի ստացել, նրանց վիճակը չի բարելավվել, հակառակը` գնալով վատանում է:

 

-Մեր երկրի ղեկավարը տոկոսով աշխատում է իր գրպանի համար, 10 տոկոսով ժողովրդի համար, մինչդեռ պետք է հակառակը լիներ, երկրում գոմ ու դղյակ, քրեական ու քաղաքական խառնել են իրար: Ու քանի դեռ երկիրը ղեկավարում են սիոնիստները, հայ ժողովուրդը եւ մեր տարածաշրջանը անկախ լինել չի կարող,-զրույցի վերջում ավելացնում է Արտուշ պապը:

 

Իսկ տիկին Գայանեին հանդիպեցինք Կրուպսկայա փողոցի իր տան բակում, ով թողած տոնը, զբաղված էր բակի մաքրությամբ:

 

-Անկախություն. բառացի լավ է հնչում, բայց անկախությունը լավ է միայն իշխանությունների համար: Ի՞նչ տոն, էնքան հոգս ունենք, որ տոնի մասին չենք էլ հասցնում մտածել,-իր տոնական տրամադրությունն է նկարագրում մեր համաքաղաքացի տիկին Գայանեն:

 

Սոնա Առաքելյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 21-ին, ժամը 22:30:00-ին (GMT = 18:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter