Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Եթե հայերը չլինեին, Ստամբուլը Ստամբուլ կդառնա՞ր

 

21 | 09 | 2011 | 22:15 | ռեպորտաժ

 

Հայկական մշակույթը չի սահմանափակվում միայն հայկական լեռնաշխարհում, այն ճանաչելի է նաեւ ողջ Եվրոպայում: Այս գաղափարի հաստատումն էր սեպտեմբերի 20-ին Հրանտ Դինք հիմնադրամի,  Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի ու Գյումրու քաղաքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված Արեւմտականացող Ստամբուլի հայ ճարտարապետները խորագրով ցուցադրութունը:

 

18-րդ դարի վերջից մինչեւ 20-րդ դարի հայազգի 40 ճարտարապետների ավելի քան 170 աշխատանքների լուսանկարների ցուցադրություն, ապա շրջայց ու յուրաքանչյուր լուսանկարի վերաբերյալ պարզաբանում ու բացատրում հենց ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրենի կողմից:

 

-Ստամբուլում մենք ունենք ոչ միայն հայերի կողմից կառուցված, այլեւ հայապատկան կառույցներ: Հետաքրքիր կառույցների շարքին է պատկանում Պալյանների ապարանքային կառուցապատումը, որը պալատական կառույց է: Զինանշաններում անգամ թույլտվություն ենք ստացել հայ ճարտարապետների անունները գրել, ինչը 19-րդ դարից սկսած արդեն ավանդույթ է դարձել Ստամբուլում,-ասաց Աշոտ Գրիգորյանը:

 

Անկախության 20-ամյակին նվիրված ցուցահանդեսը Ստամբուլում պատրաստվելուց հետո ցուցադրվել է նախ տեղի 2 համալսարաններում, ապա Անկարայում: Սեպտեմբերին առաջին անգամ այն Հայաստանում է: Սկզբում Երեւանում, հիմա Գյումրիում, իսկ հոկտեմբերին նաեւ Վանաձորում շատերը հնարավորություն կունենան տեսնելու Ստամբուլի ճարտարապետության զարգացման գործում հայ անվանի ճարտարապետների աշխատանքների լուսանկարների ցուցադրությանը:

 

Թրքուհի Բուրջը բազմաթիվ անգամներ է եղել Հայաստանում: Գյումրիում առաջին անգամ է ու շատ է տպավորված իր նկատմամբ ցուցաբերած ջերմ ընդունելությունից: Նույն ցուցահանդեսին մասնակցել է նաեւ Թուրքիայում ու համոզված է` նմանատիպ նախագծերը հայ-թուրքական փոխհարբերությունների վրա անպայմանորեն իրենց դրական անդրադարձն  են ունենալու: Երբ ես նրանից հետաքրքրվեցի, թե ինչ կարծիք ունի հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին, նա լուռ հեռացավ:

 

Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանն էլ պատմեց այսօր իր մոտ հյուրընկալած Թուրքիայի համալսարանների ու ինստիտուտների պրոֆեսորների հետ զրույցից մի հատված.

 

-Մենք Ստամբուլն ենք կառուցել, բայց դուք կոտորել եք մեր ազգին: Եթե մեր նախնիները սխալ գործած լինեին, մենք ներողություն կխնդրեինք: Բայց մենք այսօր հպարտանում ենք. Սոֆիայի տաճարի գմբեթը վերակառուցել է Տրդատ Ճարտարապետը: Դա մեզ համար մեծ պատիվ է: Այս հպարտությանն ավելանում  է նաեւ երկրորդը. Ստամբուլի ճարտարապետությունը ընդհանուր առմամբ համընկնում է Գյումրիի ճարտարապետությանը:

 

Իսկ Գյումրին ցուցահանդեսին հաղորդակից դարձնելը ինքնանպատակ չէ.

 

-Գյումրիի ճարտարապետությունը` որպես Շիրակի ճարտարապետական դպրոցի կարեւոր մաս, զուգահեռվում է Անիի ու Ղարսի ճարտարապետությանը, եւ այս երեք խոշոր բնակավայրերի ճարտարապետական ավանդույթները, թուրքերն ուզեին թե չուզեին, պիտի տարածվեր ու Ստամբուլի միջոցով մտներ Եվրոպա: Սա, կարծում եմ, հետաքրքիր կլինի նաեւ գյումրեցիների համար, որ վերագտնեն իրենց Գյումրվա ավանդական ճարտարապետության կարեւոր օղակները, ինչը հայկական ճարտարապետության համար շատ կարեւոր է,-բացատրում է ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Աշոտ Գրիգորյանը:

 

Քաղաքապետն առաջարկեց իր ֆինանսավորմամբ ստեղծել Գյումրու ճարտարապետությունն ամբողջացնող ժողովածու, միայն թե ճարտարապետները ցանկություն հայտնեն համագործակցելու:

 

Նշենք, որ ցուցահանդեցին առընթեր, հրատարակվել է նաեւ այդ ժամանակաշրջանի ճարտարապետության եւ ճարտարապետների վերաբերյալ հոդվածներ եւ ցուցահանդեսի նկարներով հայերեն-անգլերեն երկլեզու հատորը:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 21-ին, ժամը 22:30:00-ին (GMT = 18:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter