Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ֆեյսբուքյան թեժ քննարկումներ Հայաստանի անկախության օրվա եւ շքերթին ռուսական ռազմուժի ներկայության շուրջ

 

21 | 09 | 2011 | 22:00 | վերլուծություն

 

Այս օրերին Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ քննարկումներ են տեղի ունենում Հայաստանի անկախության օրվա եւ դրա տոնակատարությունների շուրջ: Facebook-ում ստեղծվել էր ցանցային միջոցառում` Հայաստանի Անկախության տոնին օտար զորախմբերի և դրոշների դեմ կարգախոսով, որտեղ ասվում էր, որ մեր անկախության տոնին նվիրված ռազմական շքերթին օտար երկրների դրոշներն ու զորքերը անելիք չունեն, եւ դրա հետ կապված քայլերթ է անցկացվելու:
 

Կազմակերպված ակցիայի նախձեռնողներից էր նաեւ Գյումրու ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ով այսօր ներկա է գտնվել Երեւանում տեղի ունեցած բողոքի ացիային:

 

Ըստ http://www.tert.am/am/video/eimMLFFhPmo/ կայքի տվյալների, պարոն  Բարսեղյանն այն կարծիքն է արտահայտել, որ Հայաստանի անկախությանը նվիրված 20-րդ տարեդարձի ռազմական շքերթին չպետք է օտար երկրների դրոշներ լինեն: Նրա խոսքերով, իրենց գաղափարներն այժմ փոքրաթիվ մարդիկ են պաշտպանում, իսկ Ռուսաստանն իր աշխարհաքաղաքական շահերն ունի Հայաստանի զինված ուժերի հետ համատեղ մեր սահմանները պաշտպանելու հարցում:

 

-Խոսքը, սակայն, հայ-թուրքական սահմանի մասին չէ եւ մեր ակցիան ուղղված չէ հայ-ռուսական միջպետական խոշոր համաձայնագրի դեմ,-Թերթ.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լ.Բարսեղյանը:

 

Ըստ նույն կայքի հաղորդած տեղեկությունների, ակցիայի ժամանակ պիտի օգտագործվեին Ոչ օտար դրոշներին, Հայաստանը Ռուսաստանի մաս չէ, Անկախ Հայաստան կարգախոսները:

 

Այս հարցի հետ կապված ֆեյսբուք սոցիալական ցանցում անցկացված քննարկումներից պարզ դարձավ, որ որոշ մարդիկ խիստ բացասաբար են վերաբերվում ոչ միայն Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին ռուս սահմանապահ զորքերի մասնակցությանը, այլեւ Հայաստանի տարածքում ռուսական զորքերի գտնվելուն ընդհանրապես:

 

Այդ ամենը նրանք համարում են ստրկամտություն, խայտառակություն մեր ազգի համար, ազգային արժանապատվության նսեմացում, քանի որ, անկախ պետություն համարվող երկիրն իրեն չի կարող նման բան թույլ տալ:

 

Ֆեյսբուքում տեղ գտած մեկ այլ կարծիքի համաձայն, ռուսական զորքերը ոչ միայն չպետք է մասնակցեն ռազմական շքերթին, այլեւ խիստ բացասական է համարվում ռուսական զորքերի գտնվելը Հայաստանի տարածքում ընդհանրապես եւ կարմիր զորքը չպետք է գտնվի մեր հրապարակում:

 

Քննարկման ակտիվիստներից մեկն էլ ասում է, որ հայ-ռուսական ռազմաբազաների վերաբերյալ պայմանագրի երկարաձգման արդյունքն է, որ այս ամենը տեղի է ունենում:

 

Իհարկե բացասական կարծիքների կողքին կային նաեւ դրականները: Ըստ Ֆեյսբուքում հայտնված մի լուրի, Panorama.am-ին ռազմական փորձագետ Էրիկ Երիցյանն ասել է, թե ոչ մի վատ բան չի տեսնում, որ ռուս սահմանապահները մասնակցեն ռազմական շքերթին եւ դա չպետք է որակել որպես ստորացում, քանի որ նման գործելակերպով նրանք աջակցում են մեր պետականության կայացմանը:

 

Որոշ մարդկանց կարծիքով, Հայաստանի սահմանները ռուսական զորքն է պաշտպանում, ուստի նորմալ պետք է վերաբերվել ռազմական շքերթին ռուս սահմանապահների մասնակցությանը, եւ եթե ռուսները չլինեին, մեզ վաղուց արդեն կերել էին, քանի որ նրանք հիմա հայ-թուրքական սահմանն են պաշտպանում:

 

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ ասում է, որ պետք է դաշնակցել միայն ուժեղների հետ եւ Հայաստանի անկախությանը նվիրված զորահանդեսին լավ կլիներ, որ բացի ռուսներից մասնակցեին նաեւ Ֆրանսիայի, Իրանի, ԱՄՆ-ի, Չինաստանի եւ այլ հզոր երկրների զինվորները:

 

ես կողմ եմ այն տեսակետին, որ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված ռազմական շքերթին օտար երկրների դրոշներ`այդ թվում ռուսական, չպետք է լինեն, քանի որ  մենք ամեն դեպքում սեպտեմբերի 21-ին նշում ենք մեր պետության անկախության տոնը եւ ոչ թե ռուսների:-Գրել էր մեկը, ով ներկայացել էր որպես պատմաբան:

 

Իսկ այս օրը Հաղթանակի տոնը չէ, երբ Հիտլերյան Գերմանիայի դեմ տարած հաղթանակի առիթով զորահանդեսին մասնակցեն ասենք ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի կամ ժամանակին հակահիտլերյան կոալիցիայի անդամ հանդիսացող այլ երկրները, ինչպես որ կարծում են որոշ քաղաքագետներ: Վատ, թե լավ, մեր անկախության օրը պետք չէ շփոթել այլ տոների հետ:  

 

Հիմնական խնդիրը, սակայն, այն է, որ ֆեյսբուքյան այս քննարկումներին մասնակցող որոշ մարդիկ ընդհանրապես դեմ են ռուսական զորքերի Հայաստանում գտնվելուն եւ 2010 թվականի օգոստոսի 20-ին ՀՀ եւ ՌԴ միջեւ կնքված պայմանագրին: Դրանով երկարաձգվեց Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական զորակայանի  գործունեության ժամկետը, որով հայ-թուրքական սահմանի պաշտպանությունն իրականացվելու է հայկական եւ ռուսական զինված ուժերի համատեղ ջանքերով: Համաձայնագրով նաեւ նախատեսված է հայ-ռուսական ռազմական համատեղ ձեռնարկությունների կառուցում:

 

Այս թեմայով քննարկումներում մեծ կշիռ ունեին նաեւ այսպես կոչված ֆեյքերի` կեղծ անուններով եւ նկարներով հանդես եկող բազմաթիվ բանավիճողների խմբերը, որոնք, նկատելի էր, որ կառավարվում էի մեկ կենտրոնից եւ ակտիվ էին հատկապես աշխատաժամին, եւ պասիվ` ժամը 5-ից հետո, գուցե օգտվում էին աշխատավայրերի համակարգիչներից: Այս խումբը անմնացորդ նվիրումով եւ անձնուրացության հասնող ֆանատիզմով պաշտպանում էր ռուսական զորագնդերի ինչպես շքերթին մասնակցելու գաղափարը, այնպես էլ հավերժ Հայաստանում մնալու միտքը, պաշտպանում էին ամենուր արտագրելով իրենց նույն մտքերը, երբեմն հայհոյանքներ շաղ տալով, երբեմն բարոյական խրատներով. ինչո՞ւ եք հարամում մեր տոնը` լացակումած ձեւերով, հիմնակնում` լատինատառ: Սրանց` ՖԲ-ում նաեւ կոչում են կոմսոմոլ-բազե-յուգենտ:     

 

Պետք է ըմբռնել մի բան, որ ոչ ոք մեր կառավարությանը չի պարտադրել գնալ նման քայլի, չնայած, որ այդ քայլը ինչ-որ տեղ ստվեր է գցում Հայաստանի անկախության վրա: Մեր իշխանությունները այս քայլին գնացին քաջ գիտակցելով, որ այլընտրանք չունեն եւ սեփական ուժերով պաշտպանել Հայաստանի անվտանգությունը չեն կարող: Մինչեւ հիմա Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը, լուծված չէ Արցախյան հիմնախնդիրը, Հայաստանը շարունակում է գտնվել շրջափակման մեջ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից:

 

Ահա այն հիմնական գործոնները, որոնք ստիպեցին մեր իշխանություններին գնալ այս քայլին:

 

Չպետք է մոռանալ, որ Հայաստանի երրորդ հանրապետության ձեւավորումից հետո Թուրքիան իր զորքերը կենտրոնացրել էր Հայաստանի սահմանների մոտ եւ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1995 թվականի մարտի 16-ին շտապեց Ռուսաստանի հետ կնքել Հայաստանում ռուսական զորակայանի տեղակայման մասին պայմանագիրը:

 

Ինչեւէ, ֆեյսբուքյան այս հարցին առնչվող քննարկումներին պետք է զգուշորեն մոտենալ, արտահայտվելուց առաջ լավ մտածել եւ հասկանալ, թե կա՞  արդյոք Ռուսաստանի փոխարեն որեւէ այլ երկիր այս պահին, որը կապահովի Հայաստանի  անվտանգությունը:

 

Անահիտ Սիմոնյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 21-ին, ժամը 22:30:00-ին (GMT = 18:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter