Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու մի շարք դպրոցներում դասագրքերի պակաս կա

 

21 | 09 | 2011 | 22:05 | ակնարկ

 

Չնայած ԿԳՆ բոլոր հավաստիացումներին, որ կրթական համակարգի բարեփոխումները կընթանան սահուն եւ չեն խոչընդոտի կրթության գործի արդյունավետ կազմակերպմանը` հանրապետության դպրոցներում շարունակում են ի հայտ գալ այնպիսի երեւույթներ, որոնք հետեւանքն են նույն այդ բարեփոխված կրթական համակարգի ու իրենց հետ բերում են մի շարք արհեստական դժվարություններ:

 

Խոսքն այս անգամ վերաբերում է հանրակրթական դպրոցների դասագրքերին: Արդեն 3 շաբաթ է` ինչ սկսվել է նոր ուսումնական տարին, բայց Գյումրու մի շարք դպրոցներում առկա է դասագրքերի պակաս: Ըստ պատասխանատուների, ամբողջ խնդիրն այն է, որ դպրոցներին անհրաժեշտ դասագրքերի նախնական քանակի պատվերները հրատարակչություններին տրվել են մարտ-ապրիլ ամիսներին, եւ շատ հաճախ աշակերտների սեպտեմբերյան թվաքանակը չի համապատասխանում այդ ամիսների տվյալներին:

 

Խնդիրն հատկապես առկա է ավագ դպրոցներում, ու դրանցից հատկապես  այն դպրոցներում, որոնք ավագի կարգավիճակ ձեռք են բերել այս տարի: 

 

-Խնդիրն այն է, որ դասագրքերի նախնական պատվերներն իրականացվում են մարտ ամսին: Այն ժամանակ նույնիսկ խոսակցություն չկար ավագ դպրոց դառնալու մասին, հոսքային դասարանների հասկացություն էլ չկար, եւ, բնականաբար, մեր պատվերը որոշակիորեն չի համապատասխանում այս պահի իրականությանը,-ասում է այս տարի ավագ դպրոցի կարգավիճակ ստացած թիվ 37 դպրոցի տնօրեն Սայաթ Մինասյանը:  

 

Բալատոն ավագ դպրոցի տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանն էլ բացատրեց հետեւյալը.

 

-Կեսն եմ ստացել: Հիմա տեսեք` իրավիճակն ինչպիսին է: Ես գնացի Երեւանի թիվ 112 դպրոց` ճշտելու` գիրք կա ՞, թե ոչ: Այնտեղ էլ ճշտեցի, որ 12-րդ դասարանի մի քանի անուն դասագիրք մենք ստանալու ենք նախարարությունից տրված  հատուկ հաշիվ ապրանքագրով, որը պետք է վերցնենք, գնանք Զանգակ հրատարակչություն, այնտեղից էլ ստանանք գրքերը: Այսինքն, դուրս է գալիս, որ ես երեք անգամ պետք է Ուազ վարձեմ, գնամ հասնեմ Երեւան, մաս-մաս գիրք բերեմ. 120 կմ է, հա պիտի գնաս-գաս, գնաս-գաս: 

 

Ինչպես նշեց տնօրենը, Բալատոնն էլ է այս տարի դարձել ավագ դպրոց, ու, բնականաբար, հայտ չի ներկայացրել գիրք ստանալու համար:

 

-Նման է մթության մեջ աչքով անելուն Մենք նախնական պատվեր չունենք, որովհետեւ մենք չգիտեինք` սեպտեմբերին ինչ ենք կոմպլեկտավորում, ինչպե՞ս մի քանի ամիս առաջ հայտ ներկայացնեի: Բացի այդ` հիմա նախարարությունում չեն կարողանում գտնել 12-րդ դասարանի դասագրքերի համար ներկայացված իմ լրացուցիչ հայտը: Ես էլ զայրացա, թողեցի ու եկա: Դպրոցում ունենք ծրագիր, ունենք հին դասագրքեր, դրանցով էլ պարապում ենք: Հիմա, երբ որ Երեւան տանելու լինեմ  դպրոցի նախահաշիվը, հաստիքացուցակը ու էլի մի քանի փաստաթղթեր, այդ ժամանակ էլ ծախս կանեմ, կգնամ կբերեմ,-խոսքն ավարտեց տիկին Հովհաննիսյանը:  

-Մեր տնօրենի հետ ես էլ եմ գնացել գիրք ստանալու: Զանգակ հրատարակչությունը 11-րդ հարկում է տեղադրված, սկզբում վերելակն էլ չէր աշխատում, երկար սպասելուց հետո մի կերպ մաս-մաս վերելակով ներքեւ ենք իջեցրել գրքերը, այնտեղից էլ կրել ավտոմեքենա,-պատմում է թիվ 3 դպրոցի գրադարանավարուհի Սուսաննա Զոհրաբյանը,-այնքան էլ ծանր են այդ գրքերը: Բայց դե  ի՞նչ անես, գնացել ես` պիտի բերես: Առաջ բերում էին Գյումրի, 4-րդ դպրոցից գնում ստանում էինք:

 

Այս առումով որոշակիորեն բարենպաստ դիրքում են գտնվում նախորդ տարիներին ավագ դպրոցի կարգավիճակ ստացած ուսումնական հաստատությունները:

 

-Ես լիարժեք ստացել եմ, մեր  աշակերտները դասագրքերով բավարարված են,-ասում է թիվ 3 ավագ դպրոցի տնօրեն Գոհար Ալեքսանյանը,-ամեն տարի մենք մուծումներն էլ ճշգրտորեն կատարում ենք.  եթե ես, օրինակ 100-ից 10 աշակերտի  գրքերի գումարները վճարեմ, բնականաբար, հաջորդ տարի խնդիր կունենամ: Իսկ պարտաճանաչ վճարելու դեպքում դպրոցի հաշվի համարին միշտ գումար ունես գրքեր պատվիրելու համար: Մեր դպրոցում դասագրքերի խնդիր չունենք: Միայն հինգերորդ եւ յոթերորդ դասարաններում առաջին մի քանի օրը նախորդ տարվա դասագրքերով պարապեցին, մինչեւ որ նորերը բերվեցին: 

 

Ավագ դասարաններում ուսուցում կազմակերպվում է նաեւ վարժարաններում: Չնայած Գյումրու  Ֆոտոն վարժարանում հատկապես այս տարվա աշակերտների աննախադեպ հոսքին` դպրոցում դասագրքերի պակաս չկա:

 

-Այսօր դպրոցի 660 աշակերտները ապահովված են դասագրքերով:  Ամենավերջինը մեզ ռուսաց լեզուն է հասել, որովհետեւ նոր հրատարակություն է,-նշեց տնօրեն Մանվել Մովսիսյանը: 

 

Նշենք նաեւ, որ հանրակրթական դպրոցներում դասագրքերի, այսպես ասած, ավելցուկներ էլ կան:

 

-Հիմա 50 անուն դասագիրք ինձ մոտ պարապ պառկած է, բայց ես դրանց համար արդեն վճարել եմ,-ասում է Բալատոն ավագ դպրոցի տնօրեն Արուսյակ Հովհաննիսյանը: Այս խնդրի կարգավորման համար ԿԳՆ-ում լուծում փնտրել ու գտել են:

 

-Դասագրքերի մի դեպքում ավելը, մյուսում պակասը դպրոցներում պետք է տնօրենները կարգավորեն փոխնակումների միջոցով,-մեզ հետ հեռախոսազրույցում նշեց Շիրակի մարզպետարանի կրթության վարչության առաջատար մասնագետ Ջեմմա Ավետիսյանը:

 

Ստացվում է` հիմա էլ դպրոցների տնօրենները պետք է իրար մեջ քննարկեն, թե ո՞վ, ու՞մ, ի՞նչ քանակով, ի՞նչ դասագիրք է տալիս: Որքան էլ զարմանալի է` այս բարդ մեթոդն արդեն աշխատում է Գյումրու դպրոցներում. այլընտրանք չկա:

 

-Այն գրքերը, որոնք մեզ մոտ ավելանում են, փոխանակում ենք, մնացած պակասը լրացնում ենք պատճենահանման միջոցով, պարապում ենք նաեւ հին դասագրքերով, մինչեւ որ խնդիրը կկարգավորվի,-հայտնեց Սայաթ Մինասյանը:

 

Հավելենք նաեւ, որ դպրոցական դասագրքերի  վարձավճարների թանկացումներ այս տարի չկան. դպրոցներին դրանք տրվում են հինգ տարի ժամկետով: Իսկ 12-րդ դասարանի դասագրքերը, որ նորություն են դպրոցներում, հիմնականում ամփոփում են նախորդ տարիների թեմանտիկ նյութը` ոչ հոսքային դասարաններում` նախատեսված միայն մեկ կիսամյակի համար. երկրորդ կիսամյակում աշակերտները ուսումնառությունը շարունակում են  միայն հոսքային դասարանների մասնագիտական առարկաներից:

 

Լիլիթ Թովմասյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 21-ին, ժամը 22:30:00-ին (GMT = 18:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter