Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Լեւոն Բարսեղյան. Հիմա երջանիկ են էն մարդիկ, ովքեր երազում էին մեր անկախության զորահանդեսին ռուսական դրոշներ տեսնել

 

21 | 09 | 2011 | 22:12 | հարցազրույց

 

Այսօր Երեւանում բողոքի երթ էր տեղի ունեցել ընդդեմ Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին Ռուսաստանի դրոշի ներքո ռուսական զորախմբի մասնակցության: Ակցիայի նախաձեռնողներից էր Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, ում, ակցիան սկսվելուց քիչ անց ոստիկանները բերման էին ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժանմունք: 3 ժամ անց նրան ու Առնո Կուռին ազատ էին արձակել: Դեպքի մանրամասների հետ կապված զրուցեցինք Լ. Բասեղյանի հետ:

 

-Պարոն Բարսեղյան, ո՞րն էր այսօր Երեւան գնալու Ձեր նպատակը:

 

-Մենք դա որոշել էինք երեկ: Նպատակը բողոքելն էր Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորաշքերթին օտար երկրների զորամասերի եւ նրանց դրոշների առկայության դեմ: Ակցիայի կազմակերպիչներս կարծում ենք, որ անկախության զորահանդեսը ոչ մի ընդհանուր բան չունի օտար երկրների դրոշների հետ, մանավանդ այն երկրի, որից Հայաստանը փաստորեն անկախացել է:

 

-Գյումրուց  միայն Դո՞ւք էիք մասնակցում:

 

-Այո, միայն ես էի մեկնել:

 

-Էլ ո՞վքեր էին մասնակցում ակցիային:

 

-Տարբեր երիտասարդներ, տարբեր տեղեր աշխատող կամ չաշխատող ջահելներ: Բոլորն էլ հավաքվել էին Ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով: Մոտ տասը հոգի էին հավաքվել այն պահին, երբ ոստիկանները մոտեցան եւ խլեցին պաստառները: Դրանց վրա գրված էր 3 կարգախոս` Ազատ, անկախ Հայաստան, Ոչ օտար դրոշներին եւ Հայաստանը Ռուսաստանի մաս չէ: Այսինքն` իրենք թերեւս  համաձայն չեն այս կարգախոսներին, երեւի, ըստ իրենց, Հայաստանն Ռուսաստանի մաս է:

 

-Ի՞նչ պատճառաբանությամբ խլեցին պաստառները:

 

-Ոչ մի պատճառաբանություն, ոչ մի բացատրություն: Դա իրենց գործելաոճին հատուկ է, նորություն չէ: Այսինքն` իրենց ինչ պետք է, տանում են:

 

-Ոստիկանները ակցիայի մասին տեղյա՞կ էին:

 

-Մենք ցանկացել էինք, որ ամեն ինչ հրապարակային լինի, ուստի Ֆեյսբուքում հատուկ բաց էջ էինք ստեղծել, որ բոլորն էլ այդ մասին իմանային: Գիտեինք, որ իրենք տեղյակ էին ու փորձելու են խոչընդոտել, բայց, որ այդպիսի ուժեր կնետեին այնտեղ, չէինք ենթադրում:

 

-Հենց ակցիայի սկզբո՞ւմ սկսեցին խլեցին պաստառները:

 

-Երբ ես հասա Երեւան, արդեն 8 անց 30-ի սահմանում էր, Սարյանի արձանի մոտակայքում մոտ 20 ոստիկան տեսա, մի քանիսն էլ քաղաքացիական հագուստով էին: Ժամը 9-ի սահմանում ոստիկանները շատացան` 30-40 հոգի դարձան: Նրանց մեջ էին ոստիկանության Կենտրոն բաժնի մի մեծ խումբ աշխատակիցներ, այդ թվում պետի տեղակալը` փոխգնդապետ Արա Պողոսյանը: Ինքը մոտեցավ ինձ եւ հարցրեց, թե ինչ երթ է, ես էլ բացատրեցի, որ եթե մարդիկ հավաքվեն, հնարավոր է բողոքի երթ լինի` ընդդեմ զորաշքերթին օտար դրոշների ներկայության: Ինքն էլ ասաց, որ դա ճիշտ չէ: Ես էլ բացատրեցի, որ ճիշտն ու սխալը ինքը չպիտի որոշի, դա սահմանված է Սահմանադրությամբ եւ ամեն մարդ ունի իր կարծիքն արտահայտող միջոցառումներ անցկացնելու իրավունք: Այդ պահին հեռացավ: Հետո հավաքվեցին մի քանի հոգի, լրագրողներ եկան: 3-րդ պաստառն էի նկարում, երբ նորից մոտեցավ նույն փոխգնդապետը եւ բացատրեց, որ եթե մենք փորձենք երթ անել, մեզ բաժին են տանելու: Ես էլ իրեն բացատրեցի, որ մենք մեր կարծիքն ենք արտահայտում եւ իր նման ոչ մի ոստիկան չի կարող մեզ խանգարել: Այդ պահին էր, որ ասաց. Մեզնից լավ մտածող մարդիկ կան, ովքեր մտածել եւ գտել են, որ էս ակցիան պիտի չլինի: Ես էլ պատասխանեցի, որ իր համար էդ մարդիկ վերադաս են, իսկ ինձ համար` ոչ: Երկրորդ զգուշացումից հետո ես լրագրողներին պատմեցի մեր զրույցի մասին, ու մենք սկսեցինք մեր երթը Սարյանի արձանից մինչեւ Տղամարդիկ արձանախմուբը,  բարձրացրիք դրոշն ու սկսեցինք վանկարկել` Ազատ, անկախ Հայաստան:

 

-Ոստիկանները Ձեզ ե՞րբ եւ ինչպե՞ս  բերման ենթարկեցին:

 

-Հենց հասանք մայթին, ոստիկանները մեր թեւերն ընկան, մինչ այդ էլ էին հրմշտում, պետի տեղակալն էլ ինձ համարյա գրկել էր ու ասում էր. Մի դիմադրիր, վիճակդ ավելի ես բարդացնում: Ու էս ամեն ինչը տեսանյութերում երեւում է: Իրենց այն հայտարարությունը, թե իբր մեզ հրավիրել են զրուցելու եւ անձը ճշտելու, իրականությանը, մեղմ ասած, չի համապատասխանում: Դա սուտ է: Ես Գյումրիից չեմ հասել Երեւան, որ անծանոթ միլիցոնց հետ զրուցեմ իրենց միլիցանոցում: Ինձ ու մի երիտասարդի` Առնոյին, հետեւի նստատեղին տեղավորեցին ու 2 կողքերումս էլ միլիցա նստեցին, որ չփախնենք, իբր: Նման բան, հիշում եմ, եղել է այն ժամանակ, երբ 1988-ին Լաչինում ընկերներիս հետ մեզ բռնեցին, ու ադրբեջանցի ոստիկաններն էին կողքերս նստել:

 

-Ոստիկանությունում ի՞նչ եղավ: Կմանրամասնե՞ք:

 

-Մեզ սկսեցին հարցեր տալ, մենք չպատասխանեցինք, բացառությամբ անուն, ազգանուն եւ ծննդյան տվյալներ հաղորդելուց: Ասացինք, որ մյուս հարցերին կպատասխանենք միայն փաստաբանների ներկայությամբ: Հետո մի ինչ-որ գնդապետ որոշեց ինձ նկատողություն անել, որ ոստիկանությունում չի կարելի ոտքը ոտքին գցել (լրիվ են խելքները գցել դրանք), ես էլ բացատրեցի, որ ոչ մի կանոնադրությունում նման բան չկա: Հետո ինձ հետ եղած երիտասարդը ասաց, որ երազել է զորահանդեսը տեսնել ու մեզ հեռուստացույցով ապահովեցին: Գնացինք մի առանձին սենյակ ու տեսանք, թե ինչպես պաշտպանության նախարարը ռուսերեն ողջունեց ռուսաց զորամասին, ինչը օրենքի խախտում է, ինքը պարտավոր էր հայերեն դա անել, ամոթ բան էր: Ժամ ու կես սպասելուց հետո, երբ արդեն լրացել էր մեզ բաժին տանելու 3 ժամը եւ կամ պետք է ձերբակալեին կամ ազատ արձակեին, մեր փաստաբանին ներս թողեցին: Ոստիկանները հրաժարվեցին նաեւ արձանագրություն կազմել` ասելով, որ դա բերման ենթարկել չէ, այլ պարզապես հրավիրել են զրույցի: Ու առանց որեւէ փաստաթղթի դուրս եկանք: Դրսում հավաքվել էին բոլոր հայտնի իրավապաշտպանները` Միքայել Դանիելյանը, Արթուր Սաքունցը, Ավետիք Իշխանյանը, Արտակ Զեյնալյանը, լրագրողներ, ընկերներ, հասարակական գործիչներ, մոտ 3 տասնյակ մարդ: Շամպայն էին բերել հետները, շնորհավորեցինք իրար ու ոստիկանների ներկայությամբ նորից շարունակեցինք վանկարկել այն, ինչ հայտնի է ու կրկնելու կարիք չկա: Ու, երբ պատրաստվում էինք հեռանալ, Մեսրոպ ընկերս տեսավ, որ մի ջահել ոստիկան, քաղաքացիական հագուստով, ծառի հետեից նկարում է ծածուկ, ես բոլորին հետ կանչեցի ու առաջարկեցի միասին նկարվել ոստիկանի տեսախցիկով: Բայց նրա հավեսը փախավ

 

-Փաստորեն խախտվել են Ձեր իրավունքները: Ի՞նչ եք անելու:

 

-Վաղը կամ մյուս օրը անպայման կդիմենք դատարան ոստիկանության դեմ: Կար տարբերակ, որ ես դիմեի հենց ոստիկանություն` ոստիկանական համազգեստ հագած մարդկանց կողմից հանցագործություն կատարելու մասին հաղորդմամբ: Բայց դա կլիներ դատախազական վարույթի գործ: Իսկ մենք գիտենք, որ դատախազը շան միս չի ուտում, ընդհանրապես, հայտնի բան է, ու որոշեցինք վարչական դատարան դիմել, որպեսզի վիճարկենք ոստիկանության ապօրինությունները: Սրանք էլ մի բան չեն բայց գոնե միլիցիք կչարչարվեն:

 

-Ի՞նչպես կբացատրեք հայկական զորահանդեսին ռուսական դրոշների առկայության Հայաստանի իշխանության ցանկությունը:

 

-Դրանով նրանք փաստում են իրենց պրոտեկտորատի կարգավիճակը, այսինքն` ընդունում են իրենց ենթապետություն լինելը: Ուղղակի այսօր կայսերապետական մեխանիզմներն են այլ, քան եղել են նախկինում: Չեն էլ մտածել, որ էդ դրոշները չպիտի էդտեղ լինենեին: Երբ շատ ես խորանում, հասկանում ես, որ անկախության գաղափարը շատերն այնքան էլ լավ չեն ընկալում: Նույն իմ այս դրոշը որ միլիցիք խլեցին, բայց վերադարձրին, ինձ հետ եղել է նաեւ Բուրսայում, Թուրքիա-Հայաստան ֆուտբոլային խաղի ժամանակ: Թուրքերի դրոշները փոքր էր, մի քանի հազար հատ սարքել են` թերթի չափ էր, իսկ իմը` մեծ էր, մոտ 3 մետր, 4 հոգով էինք բռնել, կախել տրիբունայից ցած: Թուրքերը փորձեցին միջամտել, բողոքել: Բայց անվտանգության աշխատակիցները սաստեցին նրանց ու ամբողջ խաղի ընթացքում մեր դրոշը կախված է եղել տրիբունայից ու ոչ մի թուրք, ոչ մի թուրք ոստիկան կամ պաշտոնյա չի համարձակվել ասել, որ Հայաստանի եռագույնը չպիտի լինի խաղի ժամանակ: Իսկ հայ ոստիկանները, հենց տեսան` հասկացան որ պիտի ոստիկանություն տանեն մեզ, ահա ձեզ անկախություն: Սա զուգահեռներ են, որ հիշում եմ մեր տխրահռչակ ոստիկանների այս միջադեպի հետ կապված:

 

-Այսօրվա միջադեպը որպես անձնական վիրավորա՞նք եք ընդունում:

 

-Ես ինչ-որ բանով չեմ տուժել այսօր, դա բարոյական վնաս էլ չի, ումի՞ց` միլիցո՞ւց նեղանամ: Պարզապես իմ համոզմունքը խորացավ, որ Հայաստանի երրորդ հանրապետությունը ավարտվել է, պրծել է: Որովհետեւ, երբ ինչ-որ մարդիկ հարձակվում են եռագույնի վրա եւ էն մարդկանց վրա, որ վանկարկում են Ազատ, անկախ Հայաստան, այդ հարձակվողները ուղղակի ստահակ են եւ Հայաստանի Հանրապետության թշնամի: Արեցին այն, ինչ ուզում էին ու հիմա երջանիկ են էն մարդիկ, ովքեր երազում էին մեր անկախության զորահանդեսին ռուսական դրոշներ տեսնել: Բայց այդ երջանիկները պիտի իմանան, որ անկախության մասին պիտի ցածրաձայն խոսեն, որովհետեւ ամոթ է` իրենց իմացածը անկախություն չէ: Նրանք իրականում չեն հասկացել, թե անկախությունը ինչ է: Եթե իրենք անկախություն ասելիս, պառադ են հասկանում, դա ուրիշ բան :

 

-Այս ամենն ի՞նչպես կմեկնաբանեք:

 

-Ուղղակի հանձնարարված էր խափանել բողոքի ակցիան, որովհետեւ չգիտեին, թե այն մինչեւ վերջ ինչպիսին էր լինելու: Իսկ մենք միայն մոտենալու էինք հրապարակին եւ օտարերկրյա դրոշների առկայության ժամանակ բողոքի ինչ-որ բացականչություններ էինք անելու: Էդքան բան: Այսինքն, իշխանությունները  ոստիկաններին բանեցնում են իրենց ուղեղին փչած ցանկացած հիմարություն անել տալու համար: Ու էդ փոխգնդապետին էլ շուտով գնդապետի կոչում կտան` ու առաջ կքաշեն կատարած հերոսության համար:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 21-ին, ժամը 22:30:00-ին (GMT = 18:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter