Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ոստիկանները ստիպված են բացատրություն գտնել բերման ենթարկելու կամ` հրավիրելու` տեսագրված իրենց գործողություններին

 

21 | 09 | 2011 | 22:20 | հայտարարություն

 

Այսօր առավոտյան Երեւանում, Մարտիրոս Սարյանի արձանի մոտ, մի խումբ անձինք բողոքի ակցիա են կազմակերպել` կապված Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսի հետ: 12 հոգի որոշել էին քայլերթով գնալ Հանրապետության հրապարակի մատույցներ եւ բողոքել Անկախության տոնական զորաշքերթին օտար զորամիավորումների եւ նրանց դրոշների բերման դեմ, եթե այդպիսիք լինեին: Ես այդ նախաձեռնության կազմակերպիչներից եւ մասնակիցներից մեկն եմ եղել: Առավոտյան ժամը 9-ին եղել եմ Սարյանի արձանի մոտ եւ տեսել եմ ավելի քան 20 ոստիկանների:

 

Ժամը 09:10-ին մեզ է մոտեցել մի փոխգնդապետ, որը ներկայացել է որպես Ոստիկանության Երեւանի Կենտրոն բաժնի պետի տեղակալ Ա.Պողոսյան, որին հանգամանորեն բացատրել եմ բողոքի քայլերթի նպատակը: Նա սկսեց բացատրել, որ վերեւներում մեզնից խելացի մարդիկ կան, որոնք գտել են, որ լավ կլինի, որ այդ երթը չկայանա, իսկ ես բացատրեցի, որ վերեւների մարդիկ իր վերադասն են եւ ոչ թե իմ եւ այստեղ եկած մյուսների: Ոստիկանը հեռացավ մի 5 մետր:

 

5 րոպեից ոստիկանները` Ա.Պողոսյանի ցուցումով, հարձակվեցին եւ հափշտակեցին նստարանի վրա դրված երեք թղթե պաստառները, որոնց վրա գրված էր` Անկախ Հայաստան, Հայաստանը Ռուսաստան չէ, Ոչ օտար դրոշներին: Քիչ անց նորից մոտեցավ բաժնի պետի տեղակալը եւ ինձ ասաց, որ եթե փորձենք երթ անել, ինքը մեզ կտանի բաժին` բերման կենթարկի: Ես մի քանի անգամ բացատրեցի, որ մեր կարծիք ունենալու եւ այն արտահայտելու իրավունքը ամրագրված է Սահմանադրությամբ եւ մենք բողոքի երթն անելու ենք: Ապա պարզեցինք մեր ունեցած մի քանի եռագույն դրոշները եւ Ազատ, անկախ Հայաստան բացականչելով ուղղվեցինք Տղամարդիկ արձանախմբի կողմը` նպատակ ունենալով անցնել Մաշտոցի պողոտա: Երթի առաջին քայլերից սկսած ոստիկանները սկսեցին թեւանցուկ անել ինձ եւ մի քանի հոգու, ովքեր դրոշ էին պարզել ու քաշել դեպի իրենց ավտոմեքենան, ասելով, թե տանում են ոստիկանություն: Բաժնի պետի տեղակալը, տեսնելով, որ ընդդիմանում  ենք, ասում էր դիմադրություն ցույց մի տվեք, մի բարդացրեք ձեր վիճակը, մինչեւ ուժով մեզ տարան իրենց Պատրիոտ ավտոմեքենան: Ինձ եւ երթի մասնակիցներից Առնո Կուռին մեր դրոշի հետ նստեցրին մեքենան, մեր երկուսի կողքերից մեքենայի մեջ նստեցին մեկական հոգի, ղեկին` բաժնի պետի տեղակալը եւ տարան Կենտրոն բաժին`ժամը 09:55:

 

Բաժնում մեկ այլ փոխգնդապետի (կարծեմ պրոֆ. բաժնի պետ էր գրած դռան ցուցանակին) հարցերին հրաժարվեցինք պատասխանել, Առնոն ասաց միայն իր անուն-ազգանունն ու ծննդյան տվյալները: Ես բացատրեցի, որ առանց փաստաբանի չենք խոսելու: Քիչ անց Առնոն հարցրեց թե արդյո՞ք հեռուստացույց կա, որ շքերթը դիտենք, փոխգնդապետը մեզ ուղեկցեց մեկ այլ սրահ, որտեղ հեռուստացույց կար, որտեղ էլ մնացինք մինչեւ ժամը 13-ը:

 

Ժամը 11:30-ից դրսում է եղել Հելսինկյան ասոցիացիայի պատվիրակած փաստաբանը, ում արգելել են մեզ հետ հանդիպել մինչեւ 13:00-ն: 13:00-ին` շքերթի ավարտից հետո ներս են հրավիրել փաստաբանին, գրել մեր հասցեները եւ մեզ ասել, թե մենք ազատ ենք, կարող ենք գնալ: Մեր հարցին, թե բերման ենթարկելու մասին արձանագրությունն ուր է, ոչինչ չեն պատասխանել: Ոստիկանությունից դուրս ենք եկել ժամը 13:05-ին: 

 

Զանգվածային լրատվամիջոցների բազմաթիվ զանգերին ի պատասխան, Ոստիկանությունն իր կայքէջում մի այսպիսի երկտող է դրել. Ակցիայի մասնակիցներից երկուսը հրավիրվել են ոստիկանության Կենտրոնի բաժին` նրանց անձը պարզելու նպատակով, եւ որոշակի պարզաբանումներ տալուց հետո հեռացել են: (http://www.police.am/am/news/2010-10-26-19-52-56/4738-2011-09-21-16-56-51):  

Դատելով լրատվամիջոցների մեկնաբանություններից, այս երկտողը վերաբերվում է ինձ եւ Առնո Կուռին: Արձագանքելով Ոստիկանության երկտողին, պարտավոր եմ հայտարարել հետեւյալը.

 

       1. Մենք Ոստիկանություն ենք տարվել մեր կամքին հակառակ: Հեռուստատեսային նյութերում, որոնք տեղադրված են մի շարք լրատվական կայքերում, հստակ երեւում է, թե ինչպես են ոստիկանները քաշում ու քաշքշում մեզ: Միայն հստակ գիտակցելով, թե ինչերի են ընդունակ հայաստանյան ոստիկանները, կոշտ դիմադրություն ցույց չենք տվել դրանց:

 

       2. Ոստիկանությունում եղած 3 ժամերի ընթացքում մեզ թույլ չեն տվել դուրս գալ սենյակներից եւ մեզ մշտապես ոստիկաններ են հսկել. սա տրամագծորեն հակառակ է հրավիրյալների հետ հարաբերվելու վարքի հանրայնորեն ընդունված կանոններին:

 

        3. Ոստիկանները երեք ժամ շարունակ մեզ հետ ոչինչ չեն ճշտել: Ես բաժնի պետի տեղակալին անուն-ազգանունս եւ ծննդյանս տվյալները հայտնել եմ դեռ Սարյանի արձանի մոտ` իր վատառողջ հետաքրքրասիրությունը բավարարելու համար, իսկ Առնո Կուռը` ոստիկանությունում մեր եղած 3 ժամերի սկզբում է հայտնել անուն-ազգանունն ու իր ծննդյան տվյալները, մենք այլեւս հարցի չենք պատասխանել ու չենք զրուցել դրանց հետ, այդ ընթացքում ուրիշ բան մեզնից ճշտել չեն կարողացել, ոչ մի պարզաբանում չեն ստացել: Միայն ժամը 13-ին` մեզ ազատ արձակելուց 5 րոպե առաջ է, որ ոստիկանները փաստաբանի ներկայությամբ մեզնից հարցրել եւ գրառել են մեր բնակության հասցեները եւ հեռախոսահամարները:

 

        4. Ոստիկանները, փաստորեն հանձնարարություն ունենալով` ամեն գնով խափանել երթը, եւ չկարողանալավ սադրել որեւէ բախում, ավելի ուշ հասկացել են, որ բերման ենթարկելու արձանագրություն չեն կարող կազմել, որովհետեւ հիմքեր չեն ունեցել այդ անելու համար, որոշել են սրբագրել իրենց արածը` իբր երկուսը հրավիրվել են ոստիկանություն:

 

        5.  Ոստիկանները ստիպված են բացատրություն գտնել բերման ենթարկելու կամ` հրավիրելու` տեսագրված իրենց գործողություններին:

 

         6. Բերման ենթարկելով, հիշյալ ոստիկանները խախտել են մեր ազատ տեղաշարժի, ազատորեն հավաքվելու եւ ազատ արտահայտման սահմանադրական իրավունքները, ինչի դեմ նախաձեռնելու ենք համապատասխան դատական գործընթաց:

 

        7. ՀՀ Ոստիկանության պետը պետք է վերջ տա իր ենթակաների ապօրինությունները անհեթեթ հաղորդագրություններով կոծկելու փորձերի պրակտիկան:

 

Լեւոն Բարսեղյան, Առնո Կուռ

 

Ազատություն ՌԿ նկարահանածը. http://www.azatutyun.am/video/24942.html


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 21-ին, ժամը 22:30:00-ին (GMT = 18:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter