Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Անկախության պահանջատերը ժողովուրդն է, կայացման համար պայմաններ ստեղծողը` իշխանությունները

 

22 | 09 | 2011 | 13:20 | ակնարկ

 

Արցախյան շարժում, 88-ի երկրաշարժ, ապա հայ-ադրբեջանական պատերազմ եւ շրջափակում. ահա այսպիսի հանգամանքներում ծնունդ առավ հայկական 3-րդ հանրապետությունը: Բախվելով այն բոլոր դժվարություններին, որոնք չշրջանցեցին հետխորհրդային ոչ մի պետություն` իրենց ձեւավորման սկզբնական շրջանում, թերեւս, քաղաքական եւ բարոյահոգեբանական հանգամանքների բերումով մեր դժվարությունների չափաբաժինը ավելի առատաձեռն էր: Չնայած այս ամենին, մեր պետությունն արդեն չափահաս է:

 

-Այո՛, Հայաստանը, չնայած դժվարություններին, խորդուբորդություններին, արդեն կայացած է իր պետական կառուցվածքով,-ասում է քաղաքագետ Մհեր Աթյանը,-պետության բնութագրական չափանիշներով` օրենսդիր, գործադիր, դատական մարմիներով, բանակով եւ խորհրդանշաներով: Բայց, ըստ էության, երկիրը դեռ անցումային շրջանում է` ամբողջատիրականից ժողովրդավարականի, եւ բացթողումներ կան` դեռ չի ձեւավորվել իրավական, սոցիալական պետություն, քաղաքացիական հասարակություն:

 

Չնայած տոնական օրվան, այնուհանդերձ ոչ բոլորն են համակված հույսերով եւ սպասումներով.

 

-Անկախությունը լավ բան է, բայց եթե մի 20 հոգու համար չէ,-ասում է 61-ամյա Դավիթը,-այն ժամանակ անկախ չէինք, բայց բոլորս աշխատանք ունեինք, չգիտեմ, գուցե մի օր մեզ համար էլ լավ կլինի, բայց ե՞րբ է լինելու այդ օրը:

 

46-ամյա վաճառողուհի Ռիտան նշում է, որ հիմա ավելի դժվար է ընտանիքը պահել, խորհրդային տարիների հետ համեմատած, ուզես, թե չուզես բախվում ես անլուծելի խնդիրների: Բայց տիկին Ռիտան հույսը չի կորցնում, նա հպարտ է, որ հայ է, միայն թե երկիրը խաղաղ լինի, մնացած ամեն ինչը կամաց-կամաց տեղը կընկնի:

 

Իսկ ավելի երիտասարդ սերունդը էլ ավելի մեծ ոգեւորությամբ է խոսում անկախության մասին` գուցե նրանից է, որ անցայլի հետ համեմատականներ չի տանում կամ էլ պարզապես հավատում է գալիք լավ օրվան.

 

-Ես շատ ուրախ եմ, որ հայ եմ,-գրեթե քրքջալով ասում է 15-ամյա Լուսինեն,-անկախ Հայաստանում եմ ծնվել եւ ազատ երկրի քաղաքացի եմ:

 

Պակաս ոգեւորությամբ չի խոսում նաեւ հայկական բանակի սպա Վիգեն Հակոբյանը.

 

-Անկախության կայացմամբ իրականացավ մեր պապերի դարավոր երազանքը: Մեր անկախ պետությունը ձեռք բերվեց մեր մարտիկների խիզախության, արիության եւ համառ պայքարի արդյունքում, իսկ դժվարությունները, որոնց գոյությունը կանխատեսելի էր, պետք է համատեղ հաղթահարենք:

 

Երբեմն, իրոք, դժվարությունները այնքան մեծ են, որ այս կարեւոր իրադարձության միայն ստվերներն են երեում` ծածկելով լույսը: Թերեւս, լույսը տեսնելու համար ժամանակ եւ ուղղորդված ջանքեր են պետք:

 

-Անկախության ձեռք բերումը 20-րդ դարի վերջի եւ 21-րդ դարի սկզբի լավագույն նվաճումն է,-ասում է պատմաբան Արմեն Նախշքարյանը.-ընդհանուր առմամբ, 20 տարվա ընթացքում դժվար էր տեսնել անկախության շոշափելի արդյունքները, սակայն, ուշ թե շուտ, անկախության բարիքները կվայելի ամբողջ ժողովուրդը:

 

Անկախության պահանջատերը ու կայացնողը ժողովուրդն է, իսկ կայացման համար պայմաններ ստեղծողը` իշխանությունները:

 

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 22-ին, ժամը 13:20:00-ին (GMT = 09:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter