Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Պարգեւներ ու կոչումներ շնորհվեցին շիրակցիներին

 

22 | 09 | 2011 | 22:10 | ռեպորտաժ

 

ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում, որը կայացավ Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, հայրենիքին մատուցած ծառայությունների եւ երկրի զարգացման գործում ներդրած ավանդի համար ՀՀ նախագահի հրամանագրերով պարգեւներ եւ պատվավոր կոչումներ, ինչպես եւ ՀՀ վարչապետի շնորհակալագրեր ստացան մարզի մի շարք պետական, համայնքային ու մշակութային գործիչներ:

 

Արժանին մատուցենք բոլորին ու հատկապես նրանց, ովքեր անկախության ճանապարհին զոհաբերեցին ամենաթանկը` իրենց կյանքը,- իր ելույթում նշեց Շիրակի մարզպետ Ա.Գիզիրյանը:  Նա հանդես եկավ նաեւ զեկույցով` ներկայացնելով  Շիրակի մարզի անցած  20 տարիների զարգացման ուղին ու հեռանկարները:

 

Ազգային Անվտանգության ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Գ.Հակոբյանը խոսեց ՀՀ անկախության կարեւորության մասին` Արցախյան հերոսամարտի ու մերօրյա հաղթանակի առանցքում, որին հաջորդեց Գյումրու քաղաքապետի շնորհավորանքի խոսքը:

 

Պարգեւներ եւ կոչումներ ստացած շիրակցիները բարձր գնահատեցին կառավարության ուշադրությունը` կարեւորելով պետության կողմից գնահատված լինելու հանգամանքը:

 

Հայաստանն ինձ համար միայն ծննդավայր չէ, այն իմ եռանդն է, ուժն է, իմ սերն է, իսկ անկախությունը մեզ տվեց այն ազատությունը, որի մասին տարիներ շարունակ երազում էինք: Արվեստագետի համար, հատկապես ստեղծագործող արվեստագետի համար, ամենաառաջին պարգեւը ժողովրդի ծափերն են: Եթե այսօր պետության ղեկավարներն են ծափահարում արվեստագետին, ուրեմն դա գնահատականի ամենաբարձր աստիճանն է,-նշեց մշակույթի վաստակավոր գործչի կոչմանն արժանացած, Գեղագիտական ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն Սուսաննա Մկրտչյանը:

 

15 տարի աշխատելով տեղական ինքնակառավարման մարմիններում եւ արժանանալով պարգեւատրման մեր երկրի նախագահի կողմից, եւ ոգեւորող է, եւ պարտավորեցնող` հետագայում ավելի շավ աշխատելու եւ ժողովրդին ավելի շատ ծառայելու համար: 20-ամյա անկախությունը մեր հպարտությունն է, առավել հպարտ եմ, որ մենք ենք այդ անկախ պետության առաջին քայլերը դնողները: Ազատ անկախ Հայաստանին մաղթում եմ հզորություն, որ ունենանք մարտունակ բանակ եւ հզոր հայրենիք,-նշեց Մեղրաշենի գյուղապետ Հունան Պետրոսյանը` Անանիա Շիրակացու մեդալն ստանալուց հետո:

 

Բժշկության բնագավառում Շալիկո Սահակյանի 52 տարիների աշխատանքային գործունեությունն ու հատկապես Ամասիայի տարածաշրջանում ունեցած մեր ներդրումը ՀՀ նախագահի կողմից գնահատվեց Մխիթար Հերացու մեդալով. բժշկի խոսքերով մեդալը կարեւոր է, բայց ժողովրդի գնակատականն` ավելի:

 

Գնահատվեց նաեւ Գյումրու պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր Հովհաննես Հովհաննիսյանի երկարամյա  բեմական գործունեությունը. այսուհետեւ ՀՀ վաստակավոր արտիստն իր ոգեւորությունը կիսեց նաեւ մեզ հետ. Յուրաքանչյուր արվեստագետի համար էլ գնահատվել ոչ միայն ժողովրդի, այլեւ պետության կողմից, շատ կարեւոր է: Հայաստանն ինձ համար իմ կյանքն է, եթե ես Հայաստանից չեմ հեռացել, եթե ստեղծագործում եմ Հայաստանում  ու բարձրանում եմ բեմ հայի հետ խոսելու, ուրեմն Հայասատանն իմն է:

 

Ասեմ, որ դեռ 20 տարի առաջ ես վաստակավորի կոչում էի ստանալու, բայց կոչումներն հանեցին: Այն ժամանակ ես կլինեի ամենաերիտասարդ վաստակավորը: Փաստորեն 20 տարի հետ ու Անկախության 20-ամյակին ստացա, սա երեւի Աստծո նախախնամություն է. նշեց Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ Սամվել Գրիգորյանը, ում շնորհվեց արվեստի վաստակավոր գործչի կոչում: 

 

Հայաստանին մաղթում եմ նախ խաղաղություն, հետո բարեկեցություն, եւ հոգեւոր վերածնունդ,-նշեց Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրված, շիրակի երկրագիտական թանգարանի տնօրեն Համազասպ Խաչատրյանը,-եթե յուրաքանչյուրս ասում ենք` Հայաստանը մենք ենք, ուրեմն Հայաստանը մեր կյանքն է, արյունն ու հոգին:

 

Հանդիսավոր նիստի ընթացքում ելույթով հանդես եկավ նաեւ ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանը. Ես սերում եմ Հայոց փափկասուն տիկնանց զարմից: Հպարտ արժանապատվությամբ ներկայացրել են Հայաստանը թեժ ու ազնիվ պայքարի մրցակցություններում,  հաղթել եմ հայոց հողի կանչով: Ես հպարտ եմ իմ Հայաստան աշխարհով, ես քո զավակն եմ Հայաստան, ես սիրում եմ քեզ, իմ Հայաստան աշխարհ,-իր ելույթն ավարտեց գյումրեցիների բազմաթիվ սպորտային նվաճումներին եւս մեկն ավելացրած ծանրորդը: 

 

ՀՀ Անկախության 20-ամյակին նվիրված տոնական միջոցառումների վերջին ակորդը Գյումրիում տրվեց Վարդանանց հրապարակում` տոնական համերգով ու հրավառությամբ:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 22-ին, ժամը 22:23:00-ին (GMT = 18:23:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter