Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու որոշ դպրոցների աշակերտներ դեռ սպասում են անվճար սննդին

 

22 | 09 | 2011 | 22:20 | ակնարկ

 

Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) շրջանակում հանրակրթական դպրոցների տարրական օղակը (1-4-րդ դասարաններ) արդեն երկրորդ տարին է, ինչ  ստանում է անվճար սնունդ: Ինչպես մեզ հետ  հեռախոսազրույցում հայտնեց Երեւանում գտնվող ՊՀԾ-ի ղեկավարներից մեկը` Էդուարդ Շիրինյանը, ծրագիրը գործել է նաեւ 2004-2008թթ-ին. ծրագրից օգտվել են Շիրակի մարզի դպրոցները, բայց ոչ Գյումրու:

 

-Ֆինանսավորման հետ կապված խնդիրներ առաջացան ու 2008-ին ծրագիրը դադարեց: Իսկ հիմա ֆինանսավորումն իրականացնում են շատ երկրներ ու կազմակերպություններ,-հայտնում է Է.Շիրինյանն ու հավելում, որ այսօր չափաբաժնի պարունակությունն այլ է:

 

Ծրագրի ֆինանսավորման մեջ մեծ է ՌԴ ներդրումը` 8 մլն դոլար: Ֆինանսավորումը կապահովվի մինչեւ 2013 ուստարին: Նախնական տվյալներով, այն կլինի շարունակական:

 

Յուրաքանչյուր երեխայի մեկ չափաբաժինն այսօրվա ծրագրին համապատասխան` մեկ օրում կազմում է 185 գրամ ալյուր, 15 գրամ յուղ, 30 գրամ ընդեղեն: Գյումրու հանրակրթական հաստատություններից տեղեկացնում են, որ ծնողական խորհրդի անդամները կազմակերպում են նաեւ դրամահավաքներ լրացուցիչ սննդի գնման համար: Միաժամանակ հավաստիացնում են, որ դրամահավաքն իրականացվում է ծնողների ցանկությամբ ու կամքով, այն ստիպողաբար չէ:

 

Ըստ ծրագրի` կախված երեխաների թվաքանակից, դպրոցներն ունեն համապատասխան թվով խոհարարներ ու օգնականներ: Թիվ 29 հիմնական դպրոց` 200 երեխա, 5 օգնական, թիվ 4 հիմնական դպրոց` 163 երեխա, 4 օգնական, թիվ 7 հիմնական դպրոց` 528 երեխա, 6 օգնական, թիվ 27 միջնակարգ դպրոց` 164 աշակերտ, 3 օգնական, 2-ը ծնողական խորհրդից: Այս դպրոցը մի քանի օր առաջ ստացել է 51 պարկ ալյուր, 3 պարկ ընդեղեն, 329 շիշ ձեթ: Թիվ 10 հիմնական դպրոցի ժամանակավոր աշտոնակատար Լիանա Վարդանյանն հայտնում է, որ օգնականներն իրենց մոտ երեքն են, իսկ անվճար սնվում է 78 երեխա:

 

Հարցման ընքացքում պարզ դարձավ, որ օգնականներն հիմնականում ծնողական խորհրդից ընդգրկված անդամներն են, իսկ սննդի մատուցումն ու համապատասխան պայմանները պարտավորվում է ապահովել դպրոցը, որն էլ պատասխանատու է նաեւ սանիտարահիգիենիկ պայմանների համար:

 

Իմ այցի ժամանակ Գյումրու շատ դպրոցներում անվճար սննդակարգի ցանկը տարբեր էր: Թիվ 1 ավագ դպրոցում թվով 55 տարրական օղակի երեխա (ընդհանուր թիվը 80 է, որոշ մասը դեռ սպասում էր) սնվում էր բուլկիով, ու ըստ ճաշակի ու ցանկության, ըմպում թեյ ու լիմոնադ: Դպրոցի խոհարարի խոսքերով` երբեմն կատարվում է նաեւ պարենի փոխանակություն:

 

-Ասենք, ընդեղենը փոխում ենք նրբերշիկով, հատուկ օր ունենք նրբերշիկի,-ասում է նա:

 

Թիվ 18 միջնակարգ դպրոցում խոհարարը պատրաստում էր կարկանդակ 222 երեխայի համար: Մատուցումն այստեղ  կլինի ժամանակային տարբերությամբ` կախված դասացուցակից` 10:30 ու 12:30:

 

Թիվ 25 հիմնական դպրոցում այս ծրագրից օգտվում է 305 երեխա, նրանք ունեն մեկ խոհարար ու 4 օգնական: Օգնականները ծնողներն են: Առավոտյան ժամը 11:30 երկար դասամիջոցին տարրական օղակի մի մասը ( իսկ մյուս մասը, նրանց հավաստմամբ, արդեն 10:30 էր սնվել) սնվեց փլավով ու կես նրբերշիկով: Պատասխանատուների խոսքերով` ճաշ մատուցելուց առայժմ հրաժարվում են:

 

-Հիմնականում ձմռանը տալիս են տաք թեյ,-ասում են նրանք:

 

Այս դպրոցի չորրորդ դասարանցի Սերգեյն ու Աշոտը պատմում են, որ քաղցած են ու շատ սիրում են հատկապես խմբով այս ժամերին սեղանի շուրջ հավաքվել:

 

Իսկ թիվ 6 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի փոխանցմամբ` իրենք անվճար սննդից չեն օգտվում: Այս երեւույթը ՊՀԾ-ի պատասպանատու Է.Շիրինյանը բացատրեց այսպես.

 

-Կան նման դպրոցներ, որոնք դեռ պատրաստ չեն կազմակերպչական հարցեր լուծել:

Հարկ է նշել, որ այն դպրոցները, որոնք պատրաստակամ են եղել անվճար սնունդ ծրագիրն իրականացնելու, ուսումնական տարվա երրորդ շաբաթում դեռ չէին սկսել երեխաներին սնունդ մատուցել:

 

-Նախ այս իրիկուն ենք ստացել մթերքը, հետո կան որոշ կազմակերպչական խնդիրներ,-պառճառաբանում էին նրանք:

 

Անի Մկրտչյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 22-ին, ժամը 22:23:00-ին (GMT = 18:23:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter