Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


«Մենք պլյուս» ՀԿ





hit counter

Stats



Բիզնես գաղափարների մրցույթ Գյումրիում

 

22 | 09 | 2011 | 22:10 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 22-ին Գյումրու տեխնոպարկի գլխավոր օպերատորը` Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամը, կազմակերպել էր մամուլի ասուլիս` ճարտարագիտական եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին վերաբերող բիզնես գաղափարի ընտրության համար իրականացվող մրցույթի մասին ծանուցելու նպատակով:

 

-Հրապարակային ծանուցումը հնարավորություն կտա հնարավոր հայտատուներին տեղեկացված լինել անցկացվելիք մրցույթին եւ ժամանակին ներկայացնելու հայտերը,-լրագրողների հետ հանդիպմանը ասաց Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գուրգեն Պարոնյանը,-մրցույթի հայտերի վերջնաժամկետը նոյեմբերի 4-ն է, մինչեւ ժամը 18:00, դրանից ուշ ներկայացված հայտերը կմերժվեն:

 

Նոյեմբերի 7-23-ը գնահատող հանձնաժողովը կամփոփի հայտերը: Հանձնաժողովում ընդգրկված են լինելու անձինք բոլոր ոլորտներից, նեղ խորհրդատվական անձի կարիք լինելու դեպքում` կհրավիրվեն նաեւ փորձագետներ: Նոյեմբերի 23-ին կլինի շնորհանդես, որի ընթացքում հայտատունները կներկայացնեն իրենց բիզնես գաղափարները: Բիզնես գաղափարների մասին խոսելիս` Գ.Պարոնյանը մասնավորապես ասաց, որ պարտադիր չէ ներկայացնել բիզնեսի մանրակրկիտ պլանները, կարեւորը` հստակ նշվեն գաղափարը, դրա կիրառման ոլորտները, իրականացման փուլերը, բյուջեն եւ թիմը, որով իրականացվելու է գաղափարը, քանզի մարդկային ռեսուրսները ամենակարեւորն են:

 

-Հայտերի սխալ լրացման դեպքում հայտատուն չի մասնակցի մրցույթին, այդ իսկ պատճառով գաղափարի ներկայացման, հայտի կազմելու եւ հայտերի ճիշտ լրացման խնդիրը լուծելու նպատակով հայտատուների համար կկազմակերպվեն սեմինարներ,-ասաց Գ.Պարոնյանը,-առաջինը կլինի սեպտեմբերի 30-ին: Մրցույթի արդյունքում կընտրվի մինչեւ 4 բիզնես գաղափար: Գաղափարի ընտրման համար կարեւոր է, որ այն լինի իրատեսական, նորարարական, պարզ լինի, թե որ ոլորտում է կիրառվելու եւ պահանջարկ ունենա: Մեզ մոտ գործում է այն սկզբունքը, որ գաղափարը դառնա բիզնես եւ զարգացող բիզնես:

 

Անցյալ տարի մրցույթին մասնակցել է 13 հայտատու եւ ընտրվել երկու բիզնես գաղափար` «Սեյսմոտեկը» եւ «Տեխնոպոլը»: Ներկայումս մրցույթին հաղթած երկու ընկերություններն էլ գործում են բիզնես պլանի համաձայն: «Սեյսմոտեկը» հոկտեմբերին իրականացնելու է տվիչների դաշտային փորձարկում: Հիմնադրամի գործադիր տնօրենը ասում է, որ շոշափելի արդյունք կլինի, երբ տվիչները փորձարկումն անցած կլինեն, երկրորդ արդյունքը կլինի, երբ հայտնվեն պատվիրատուներ: Նա նաեւ նշեց, որ միաժամանակ զբաղվում են իրացման շուկայով եւ շեշտը ավելի շատ դրվելու է միջազգային շուկայի վրա:

 

Լրագրողների այն հարցին, թե Տեխնոպարկի կայացման ուղղությամբ վերջին շրջանում ինչ աշխատանքներ են իրականացվել, Գ.Պարոնյանը նշեց, որ հիմնել են երկու ընկերություն, այսինքն` հանդիպել են մեծ թվով մարդկանց հետ եւ նրանց բերել այն եզրակացության, որ ընկերություն հիմնեն: Այդ ընկերություններն են «Գիգաբիթը» եւ «Էներգոէֆեկտիվ տեխնոլոգիաները»:

                                     

Տեխնոպարկի շրջանակում գործում է նաեւ «D-Link» հետազոտական եւ տեստավորման կենտրոնը, որը շուտով կառուցելու է իր նոր շենքը եւ ավելանալու է աշխատատեղերի թիվը` հասնելով 80-ի:

Լրագրողներն հետաքրքվեցին նաեւ ինքնաթիռաշինական  ծրագրով: Գուրգեն Պարոնյանը նշեց, որ այն  երկարաժամկետ ծրագիր է եւ ընթացքի մեջ է, դրա իրականացման համար համագործակցում են Գյումրու տեխնոպարկը, Տեղեկատվատվական տեխնոլոգիաների կենտրոնը եւ «Միկա պրոգրես» ընկերությունը: Նա նաեւ նշեց, որ այս ծրագիրն ինքնաթիռաշինական չէ, այլ ինքնաթիռաշինարարների նախագծային եւ հաշվարկային ծրագիր:

 

Հիմնադրամի բյուջեն այս տարի կազմում է 176 միլիոն դրամ, որից 56 միլիոնը տրամադրվելու է մրցույթին շահող բիզնես գաղափարներին:

 

Ալիսա Հակոբյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս        
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 22-ին, ժամը 22:23:00-ին (GMT = 18:23:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter