Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Արման Ավետիսյանը համաձայն չէր Լեւոն Բարսեղյանի ներկայացրած պատասխանի ընդամենը 12 տոկոսին


23 | 09 | 2011 | 19:55 |
ռեպորտաժ,
լրացված

 

Սեպտեմբերի 22-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Մինաս Ավետիսյան բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ա.Ավետիսյանի հայցի լսումն ընդդեմ Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի խորհրդի նախագահ Լ,Բարսեղյանի:

 

Նախորդ դատական նիստում հայցվոր կողմի ներկայացրած միջնորդությունը` համացանցում տեղադրված նյութերին ու հայցադիմումի պատասխանին ծանոթանալու վերաբերյալ, դատարանի կողմից բավարարվել էր:

Նիստի ընթացքում հստակեցվեց հայցադիմումի պատասխանում ապացուցման ենթակա կետերը:

 

Հայցադիմումի պատասխանում ներկայացված մի շարք փաստներ, ըստ հայցվոր կողմի, ապացուցման կարիք չունեն: Դրանք (1.1, 1.2, 1.4, 1.5, 1.6, 1.9, 1.11, 1.12, 1.14, 1.15, 1.17, 1.18,1.19, 1.20, 1.22, 1.24, 1.26, 1.29) հայցվորի ու նրա ներկայացուցչի կողմից միանշանակ ընդունվեցին, եւ պատասխանող կողմից այլեւս չի պահանջվում այդ հանգամանքներն ապացուցել:

 

Մինչդեռ հայցադիմումի պատասխանի մի շարք կետերը լրիվ կամ մասամբ, ըստ հայցվորի, ապացուցման կարիք ունեն: հայցվորը չի ընդունում հայցադիմումի պատասխանում ներկայացված 1.3 կետի ապացույցների մի մասը: Որմնանկարների մասին մայիսի 2-ին Ասպարեզ  ակումբում ասուլիս լինելու հանգամանքն ընդունելի է, մինչդեռ 500 ստորագրահավաքի փաստը ապացուցման կարիք ունի:

 

Պատասխանի 1.7 կետում ներկայացված փաստն ընդունում են, բայց համաձայն չեն հղման հետ, քանի որ, ըստ հայցվորի` ինֆորմացիան աղավաղված է ու սխալ. այնտեղ չի նշվել պայմանավորվածության վերջին հատվածը, այն է` որմնանկարները առանց Ա.Ավետիսյանի գիտության եւ համաձայնության Գյումրիից Երեւան չեն տեղափորվի 2 օր միայն: Իսկ պատասխանում գրված չէ երկու օրվա պայմանը:

 

Ըստ հայցվոր կողմի` ապացուցման է ենթակա նաեւ 1.8 կետը: Հայցվոր կողմը չի ընդունում, որ հունիսի 9-ին երկրորդ որմնանկարը հանելու եւ այն պահեստ տեղափոխելու պատասխանող կողմի պնդումները. որմնանկարը պատից անջատելուց հետո մնացել է հենց էլեկտրոտեխնիկական գործարանում եւ այնտեղից միանգամից տեղափոխվել Երեւան, այն որեւէ պահեստ չի տեղափոխվել, եւ հայցվորին էլ ոչ թե հունիսի 9-ին, այլ 8-ին են բանալին տվել:

 

Պատասխանի 1.10 կետը, որ վերաբերում էր որմնանկարների վերանորոգման 3 փուլերը Գյումրիում իրականցնելուն, սկզբում, ըստ հայցվորի ներկայացուցչի, ապացուցման կարիք ուներ, բայց Լ.Բարսեղյանի եւ նրա պաշտպան Արտակ Զեյնալյանի` Ա.Ավետիսյանին ուղղված հարցադրումներից ու պարզաբանումներից հետո,  ապացուցման անհրաժեշտությունը դուրս եկավ:

 

Ըստ հայցվոր կողմի, պատասխանողը պետք է ապացուցի նաեւ 1.13 կետի հանգամանքները, համաձայն որի` այն լաբորատորիան, ուր տեղափոխվել են որմնանակարները, ապահովված չէ համապատասխան պայմաններով:

 

Հայցվորը պահանջեց ապացուցուցվել նաեւ 1.16 կետը, որտեղ նշվում է, որ որմանանկարները Գյումրուց տեղափոխվել են գաղտնի` առանց մշակույթի նախարարարության պաշտոնյաների ու Գյումրու հանձնախմբի անդամների իմացության, ովքեր այդ պահին Երեւանում եռակողմ ձեւաչափով որմնանկարների վերանորոգման հարցն էին քննարկում: Չնայած Ա.Ավետիսյանը ընդունում էր, որ նկարները, այնուամենայնիվ, գաղտնի են տեղափոխվել, սակայն նրա ներկայացուցիչ Ա.Խլղաթյանը փորձում էր ապացուցել, որ որմնանկարները տեղափոխվել են ոչ թե գաղտնի, այլ առանց նշված մարդկանց իմացության, քանի որ նրանք նախօրոք գիտեին, որ որմնանկարները 2 օր հետո տեղափոխվելու են Երեւան:

 

Հայցվոր կողմը չընդունեց նաեւ հայցադիմումի պատասխանի 1.23 կետում ներկայացված հանգամանքը. Կան բաներ, որ չեն ներվում հոդվածը կայքում տեղադրվելը ընդունում են, բայյց  թե ինչ շարժառիթներով է պատասխանողն առաջնորդվել այն գրելիս, չեն ընդունում:

 

Ըստ հայցվորի, Լ.Բարսեղյանը պետք է նաեւ ապացուցի, որ պատասխանի 1.25 կետում հիշատակված հոդվածի հեղինակն ինքը չէ, քանի որ այդ մասին հայցադիմումի պատասխանում նշված չի եղել:

 

Մի շարք առարկություններ կային նաեւ 1.27 կետի հետ կապված. դա նախ հեռախոսային խոսակցության  հրապարակումների առակայության փաստն ապացուցելն է եւ հեռախոսային խոսակցության վերծանությունը հայցվոր կողմին տրամադրելն է: Հայցվոր կողմը չի ընդունում նաեւ հեռախոսազրույցի ժամանակ Ա.Ավետիսյանի հետեւյալ արտահայտությունը` սա (խոսքը նամակի մասին է) ընդունեք որպես հերքում կամ պատասխան, մինչդեռ, ըստ Ա.Խլղաթյանի, պետք է լիներ սա ընդունեք որպես պատասխան: Պտասխանում բերված խոսակցության սղագրության մեջ Լ.Բարսեղյանը Արման Ավետիսյանին հարցնում է ... ուզում եք, որ սա հերքման կամ պատասխանի տեսքով -Ա.Ա.- Այո:-Լ.Բ.- Այ հենց էս տեքստը Ա.Ա.- Այո:...: Այս հարցուպատասխանի ժամանակ հայցվոր Ա.Ավետիսյանը այս եւ մի քանի փաստերը ընդունում էր ու դրանց ապացուցման կարիքը չէր տեսնում, սակայն հայցվորի ներկայացուցիչը ամեն կերպ փորձում էր հակառակը պնդել, ու միայն այդ դեպքում Ա.Ավետիսյանը համաձայնում էր նրա հետ:

 

Իսկ պատասխանի 1.28 կետում ներկայացված փաստի մասին հայցվորը նշեց, որ ունեն ապացույց, որ իրենք նամակը էլեկտրոնային տարբերակով ուղարկել են:

 

15 րոպե ընդմիջումից հետո դատարանը վերոնշյալ հանգամանքներից կարեւորեց միայն մի քանիսի ապացուցումը` կատարելով ապացուցման բեռի բաշխում` հետեւյալ հաջորդականությամբ: Դատարանը գտավ, որ պատասխանող կողմը հիմնական դատաքննության ժամանակ պիտի ապացուցի հայցադիմումի պատասխանում ներկայացված  հետեւյալ հանգամանքները.

 

1. Որ Արման Ավետիսյանը եկամուտներ է ունեցել որմնանկարների վերականգնման աշխատանքներից:

2. Որ որմնանկարները գաղտնի են տեղափոխվել Երեւան

3. Որ Արման Ավետիսյանը խախտել է իր պայմանավորվածությունը

4. Որ Արման Ավետիսյանը գործելէ  Էռնեկյնի պատվերով,

5. Որ Արման Ավետիսյանի հետ գործ ունեցած գյոմրեցիները կարծել են, թե տղամարդու հետ են գործ ունեցել,

6. Որ Նման կերպարների վզից դանակ-չանգյալ կախելը արտահայտությունը վիրավորական չէ:

7. Որ Արման Ավետիսյանը լարախաղաց է:

8. Որ Որմնանկարները Գյումրիում պահելու համար 500 ստորագրությունէ  հավաքվել քաղաքում;

9. Որ պահեստի բանալին Վահան Թումասյանը հանձնել է Արման ավետիսյանի հունիսի 8-ին

10. Որ Ընտանեկան կապալին էին հարվածելու հոդվածի հեղինակը Լեւոն Բարսեղյանը չէ:

11. Որ. 2011թ. հունիսի 23-ին հայցվորի կողմից ներկայացված նամակը եղել է որպես պատասխան:

 

Դատարանը գտավ, որ հայցվորը պիտի ապացուցի, որ Արման Ավետիսյանը պիտի ապացուցի որ իր հունիսի 23-ի նամակը պատասխանողին ուղարկել է նաեւ էլեկտրոնային հասցեից:

 

Հայցվոր կողմն էլ պարտավորվում է ապացուցել նամակը էլեկտրոնային տարբերակով ուղարկելու հանգամանքը:

 

Նշված հանգամանքների ապացուցուցման համար պատասխանող կողմը միջնորդություն ներկայացրեց հիմնական դատական նիստում որպես վկա հրավիրել մշակույթի նախարար Հ.Պողոսյանին, նախարարի տեղակալ Արեւ Մանուկյանին, նախարարության աշխատակից Սերժիկ Առաքելյանին, Շիրակ կենտրոն ՀԿ-ի նախագահ Վ.Թումասյանին եւ Գյումրու մշակութային հուշարձանների  պահպանության նախաձեռնող խմբի անդամ Հասմիկ Մելքոնյանին: Միջնորդությունը դատարանը բավարարեց մասմնակիորեն` որոշելով որպես վկա հրավիրել միայն հարցաքննել միայն  Վ.Թումասյանին: Ըստ դատարանի` մյուս վկաների հարցաքննման կարիքը չկա, քանի որ նրանց վկայություները վերաբերում են այն հանգամանքներին, որոնք նախնական դատական նիստի ժամանակ հայցվորի ու նրա ներկայացուցչի կողմից ընդունվել է, եւ ապացուցման կարիքն այլեւս չկա:

 

Նշված հանգամանքների վերաբերյալ ապացույցները կողմերը ներկայացնելու են նախնական դատանան հաջորդ նիստում, որը կլինի 2011թ հոկտեմբերի 11-ին, ժամը 14:30-ին:

 

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:10:00-ին (GMT = 08:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter