Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Բանդիտական Հայաստան


23 | 09 | 2011 | 20:10 | մեկնաբանություն

 

Ըստ որոշ տեղեկությունների,  չի բացառվում, որ մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայում սեպտեմբերի 23-ին վնասազերծված հանցախմբի անդամները բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ են: Մասնավորապես, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն, հանցախմբի կազմում են ՀՔԾ պետի տեղակալ Մարսել Մաթեւոսյանի որդին կամ եղբորորդին,  դատավոր Տիգրան Սահակյանի որդին, նախարարներից մեկի որդին: Դեպքից հետո ՀՔԾ-ից ոչ հերքել, ոչ էլ հաստատել են այս տեղեկությունը, նշելով, թե  դեռ ոչինչ պարզ չէ եւ այդ մասին առայժմ չեն կարող որեւէ պաշտոնական տեղեկատվություն տրամադրել:

 

Թեեւ ՀՔԾ-ի այս պատասխանում ուղղակիորեն չի հաստատվում փաստը, որ այդ պաշտոնյաների հարազատները կապ ունեն հանցախմբի հետ, այնուամենայնիվ, այն բավականին խոսուն է ու շատ բան է ասում: Իսկ ասում է այն, որ տարածված տեղեկություններում ճշմարտություն կամ ճշմարտության հատիկ կա, այլապես Հատուկ քննչական ծառայությունը անմիջապես կհերքեր դա: Ամենայն հավանականությամբ, առայժմ չի հերքում կամ հաստատում` սպասելով, թե վերեւներում ինչ որոշում կընդունեն, ինչ բացատրություն կամ հեքիաթային սյուժե կհորինեն:

 

Այն, որ մեր պաշտոնյաների հաբռգած զավակներն իրենց պահվածքով ամեն չափ ու սահման անցել  են, որեւէ մեկի համար գաղտնիք չէ: Այն, որ նրանցից ամեն ինչ սպասելի է, անգամ հանցավոր կամ բանդիտական խմբի անդամ լինելը, եւս խիստ հարիր է նրանց ստացած դաստիարակությանն ու մտածողությանը. ի՞նչ են տեսել իրենց օրինապահ ու համեստ ապրելակերպ ունեցող հայրերից, որ ինչ սովորեն: Կոնկրետ դեպքի ու մատնանշված պաշտոնյաների հարազատների առումով այստեղ մեր կողմից  անմեղության կանխավարկածի խախտման խնդիր չկա, քանի որ երեւույթը խիստ ընդհանրական է մեր իրականության համար: Այդ ենթադրյալ պաշտոնյաների ու նրանց հարազատների փոխարեն կարող են լինել նրանց թափն ու կարգավիճակն ունեցող այլ մեծամեծների զավակներ:

 

Ավելացնենք, որ այս միջադեպը, ըստ լուրերի, կապ ունի հանցավոր խմբի գործունեության բացահայտման հետ, որը վերջին շրջանում Հայաստանի պաշտոնատար անձանց տների վրա ավազակային հարձակումներ էր իրականացնում: Միգուցե դա յուրօրինակ ռուբինհուդի՞զմ է, կամ ներքին ռազբորկաները այդկերպ լուծելու սիցիլիական եղանա՞կ: Կամ էլ, ինչպես մի ֆիլմում է (վերնագիրը չեմ հիշում), որտեղ, ըստ սյուժեի, բարձրաստիճան պաշտոնյաների բարդույթավորված զավակները` հայրերի այլասերվածության դեմ իրենց բողոքն արտահայտում ու այդկերպ իրենց վրեժն լուծում  էին հանցավոր գործողություններ ծավալելով: Չնայած, դժվար թե այս վերջինը լինի, քանի որ որտեղից մեր ոսկե երիտասարդությանը անարդարությունների ու այլասերվածության դեմ պայքարի նման վեհ գաղափարներ:

 

Ամենաիրականն այն է, որ տեղի ունեցածը իշխանական վերնախավում արմատավորված բանդիտական Հայաստանի մի դրվագն է:

 

Համլետ Կիրակոսյան

 

Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի,

լուսանկարը վավերագիր չէ, այլ ստեղծագործական բեմադրություն


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:10:00-ին (GMT = 08:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter