Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու ավտոկայանում կեսօրից հետո բացակայում էին միկրոավտոբուսները

 

23 | 09 | 2011 | 17:10 | լուր
 

Սեպտեմբերի 23-ին, ինչպես Երեւանում կազմակերպվող հանրահավաքների մնացած օրերին, Գյումրու ավտոկայանում կեսօրից հետո բացակայում էին Երեւան մեկնող միկրոավտոբուսները: Ինչպես տեղեկացանք Գյումրու ավտոկայանի հերթապահից, մինչ ժամը 12:00-ը Երեւան մի քանի միկրոավտոբուս մեկնել են: Նրա խոսքերով`միկրոավտոբուսներ մեկնել են, ուղակի ուշ-ուշ են գնում: Ինչպես բացատրեց ուղեւորափոխադրություն իրականացնող Տրանս-ակնթարթ ընկերության աշխատակիցը, միկրոավտոբուսներ կան` ուղղակի քիչ են, ուրբաթ, շաբաթ, կիրակի եւ երկուշաբթի օրերին ուղեւորներն համեմետաբար ավելի շատ են լինում, իսկ միկրոավտոբուսները` քիչ, դրա համար էլ երբեմն նման խնդիրներ լինում են:

Ավտոկայանում միկրոավտոբուսի սպասող ուղեւորներն էլ վստահեցնում էին, որ իրենք մի քանի ժամ է կանգնած են այնտեղ եւ 12:00-ի մինչ 14:30-ը ոչ մի միկրոավտոբուս չի եկել Երեւանից եւ Գյումրուց էլ չի մեկնել: Մինչդեռ մնացած օրերին Երեւան մեկնելու իրենց հերթին ավտոկայանում սպասում են մեկ տասնյակից ավելի միկրոավտոբուսներ:

 

-Արդեն 2-2.5 ժամ է սպասում եմ, էս ինչ է կատարվում, ինչքա´ն կարելի է սպասել, ուրիշ օրերի 5-10 րոպեն մեկ գնում են,-իր զայրույթն արտահայտեց Երեւան մեկնող քաղաքացիներից մեկը:

 

Մեր` ավտոկայանում գտնվելու պահին, միկրոավտոբուսները բացակայում էին, բայց մոտ տասը տաքսի էր կանգնած, որոնցով  մարդիկ մեկնում էին Երեւան` ստիպված լինելով վճարել 2500-3000 դրամ:

 

-Մարդիկ գիտեն` անհույս է սպասելը, դրա համար էլ ստիպված տաքսիով են գնում, ես էլ մի կես ժամ եւս կսպասեմ, եթե միկրոավտոբուս չեկավ` կգնամ տաքսիով, հո չեմ մնալու այստեղ, հյուր էի եկել, չգիտեի, որ հետ գնալուց այսքան պրոբլեմներ կլինեն,-ասում է Երեւան մեկնող ուղեւորուհիներից մեկը:

 

-Էլի հանրահավաք կա Երեւանում, դրա համար էլ միկրոավտոբուս չկա, ամեն անգամ էլ էդ է հանրահավաքի օրերին,-իր դժգոհությունն է արտահայտում մեր համաքաղաքացիներից մեկը, հետո էլ ձեռքով ցույց է տալիս ավտոկայնի այն հատվածը, որտեղ միշտ կայանում են Երեւան մեկնող միկրոավտոբուսներն ու ասում,-ահա, նայեք, դափ-դատարկ է, գոնե մի հատ գազել չկա կանգնած:

 

Ինչպես նշում էին միկրոավտոբուսի սպասող ուղեւորներից շատերը, ուղեւորափոխադրության նման խափանումը անհարմարություններ է պատճառել մի շարք ուղեւորների, փոխարենը դրանից օգուտվել են տաքսու վարորդները` մի օրում իրենց համար մեկ շաբաթվա եկամուտ ապահովելով:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:10:00-ին (GMT = 08:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter