Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն















www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայերը հեռանում  են Ջավախքից

 

23 | 09 | 2011 | 19:40 | վերլուծություն

 

Ասում են` իրականում բարեկամ ժողովուրդներ չկան. պետությունների միջեւ գոյություն ունեն կոնկրետ շահեր եւ նրանք բարեկամներ են համարվում, քանի դեռ այդ շահերը համընկնում են:

Պատմության գրեթե բոլոր ժամանակաշրջաններում հայ ժողովուրդը  շատ զրկանքներ է կրել: Գրեթե միշտ  մեր հարեւան պետությունները` Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը,  ձգտել են պատառներ  ձեռք գցել  Հայաստանի տարածքից:

 

Դեռեւս վաղ անցյալում մեր հարեւան պետություններից Վրաստանը տարածքային հավակնություններ ներկայացրեց Հայաստանի հանդեպ: 1918 թվականի դեկտեմբերի հայ-վրացական պատերազմի արդյունքում, Լոռին  ամրագրվեց Հայաստանին, իսկ Ախալքալաքը` Վրաստանին: Այսօր Ջավախքը, որի կազմի մեջ մտնում է նաեւ Ախալքալաքը, հայաթափվում է:  

 

Իսկ որպեսզի դա տեղի չունենա, մեր պետությունը պետք է մտածի այնտեղ արդյունաբերական ձեռնարկությունների կառուցման մասին: Հայտնի է, որ գործարարներից մեկըգարեջրի գործարան է բացում Ջավախքում: Սակայն դա բավական չէ Ջավախքից արտագաղթը կանխելու համար, անհրաժեշտ է պետության կողմից լուրջ միջամտություն ցուցաբերել այս հարցի հետ կապված:

 

Ջավախահայերն այսօր արտագաղթում են ոչ միայն սոցիալ-տնտեսական ծանր պայմանների պատճառով: Սրան գումարվում է վրացական իշխանությունների կողմից իրականացվող  հակահայկական քաղաքականությունը, նաեւ ՀՀ Անձնագրային ու վիզաների վարչության կողմից ջավախահայերին մասսայական կերպով հայկական անձնագրերի տրամադրումը, մինչդեռ Վրաստանի օրենսդրությամբ այնտեղ երկքաղաքացիություն չի թույլատրվում:

 

Ինքս եղել եմ Ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչությունում ու համոզվել դրանում: Նախ` հայկական անձնագրեր ստացողների մեջ մեծ թիվ են կազմում հենց ջավախահայերը: Այն հարցին,թե ինչի համար է պետք իրենց հայկական անձնագրեր, ասում են, որ Վրաստանում չեն կարողանում լավ ապրել եւ անձնագրերն անհրաժեշտ են արտերկիր, հիմնականում Ռուսաստան մեկնելու համար. հայկական անձնագրերով ավելի հեշտ ապրել եւ աշխատել Ռուսաստանում, քան վրացական անձնագրերով: Ձեռք բերելով հայկական անձնագրեր ջավախահայերից շատերը մեկնում են Հայաստան, մեծ մասն էլ Ռուսաստան աշխատանք գտնելու համար:

 

Փաստորեն, մի կողմից մեր իշխանություններն ասում են, որ Ջավախքը դատարկվում է, մյուս կողմից էլ  իրենք են նպաստում այդ հանգամանքին:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 12:10:00-ին (GMT = 08:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter