Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ղուշբազ եմ` ինչ ծնվել եմ

 

24 | 09 | 2011 | 13:30 | ակնարկ

 

-Կնկարե՞ս` ի՞նչ արժե մե կադրը, ինչքա՞ն պտի տաք,-տենելով ֆոտոխցիկս` հարցնում են ղուշբազներն (աղավնի պահողները) ու չսպասելով իմ հարցերին` արագ պատմում են վանդակում ու օդում թռչող իրենց աղավնիների մասին: Գյումրեցիք աղավնուն դոխ են կոչոմ իսկ աղավնի բազմացնողներին եւ պահողներին` դոխբազ` աղավնամոլ:

 

Գյումրու սուրբ Յոթվերք Ս.Աստվածածին եկեղեցու դիմաց հաճախ են հավաքվում նրանք: Դոխերի փոխանակություն, մրցակցություն ապահովելու համար գովազդ, հետաքրքիր պատմություններ սպիտակ աղավնիների մասին

 

Նիկոլայը` Կոլոն, արդեն յոթ ամիս է, ինչ  եկեղեցու հարեւանությամբ կանգնած աղավնիներ վաճառելով է զբաղվում:

 

-Քեռուս գործը հիմա ես եմ շարունակում,-ասում է նա ու ավելացնում, որ մահացած մորեղբայրը տասը տարուց ավելի միայն դոխերով է զբաղվել: Նրա սերը դոխերի հանդեպ միշտ էլ եղել է:

 

-Կյանքն ուրախ ու խաղաղ է, երբ դոխերով ենք զբաղված,-ասում է նա: 

 

Ցորեն ու ջուր, ահա այն սնունդը, որով կերակրվում են աղավնիները: Աղավնիներով զբաղվողների հոգեբանությունն անգամ այլ է Գյումրիում:

 

-Մի տարի առաջ,-պատմում է դոխբազ մեկը.-դոխերս հիվնդցան, ճար չկար, չիդեի ինչ էնեի, գլուխները կախել էին կհավատաք, ես էլ հետները  կտանջվեի. գիշեր-ցերեկ չէի քնիՄինչեւ որ լավցան

 

Լենինականն միշտ էլ հայտնի է եղել իր ղուշբազներով, դա է վկայում ֆիլմերում ու գրքերում հետաքրքիր տեսարաններն ու կադրերը: Սպիտակ աղավնին եղել է խաղաղության, բարության ու հավատարիմ սիրո խորհրդանիշ: Հետաքրքիրն այն, որ նույն Լենինականում ծնված ու ապրած ղուշբազն այսօր չգիտե, որ անցյալում ղուշբազի աղջկան կնության չեն առել` զուտ հոր համար:

 

-Ըդպես բա՞ն էլ է եղել,-ասում են նրանք,-ձեզնից լսինք Ընչի՞, հմի էլ ըդպես բան կա՞

 

Ջալաբ, ալֆնի, բաս, դաղլի, քոլի. աղավնու տեսակների մասին հակիրճ բացատրություններ է տալիս Կոլոն:

 

-Ջալաբը վայրի է, բասը երկար է թռչում

 

Նիկոլայի աշխատանքը եկեղեցու դիմաց սկսվում է առավոտյան ժամը 9:30-ից ու տեւում մինչեւ 16:00: Վաճառվող աղավնիները տարբեր են, տարբեր են նաեւ սահմանված գները: Հարսանեկան արարողության համար նախատեսվող սպիտակ ջալաբի զույգն արժե 10.000 դրամ, ազատ մատաղի համար կան նաեւ զույգը 1.500- 4.000 դրամ արժեցող ղուշեր:

 

Երբեմն էլ պատահել է, երբ գնված աղավնին երկնքում ազատ թռչել է, սավառնել ու հետո ետ վերադարձել տիրոջ մոտ: Հաստատում են զրուցակից-ղուշբազներն այս մասին ու միաժամանակ  ասում, որ այդ մասին շատ չխոսեմ:

 

Գյումրիում ղուշբազներ այսօր կան ու նրանց գտնվելու մասին կիմանաս միայն երկար հարցուփորձ անելուց հետո: Բոշի սադ, Թուրքի մայլա, Սլաբոդկա, Ձորի մայլա, Կոշտոյան Նրանցից մի քանիսի գտնելու համար երկար անցա թաղերով: Հարեւանները նրանց լավ են ճանաչում, ուղեկցում են ու հպարտորեն մատնանշում: Մեծ բակում ընկերներով շրջապատված ղուշբազը ձեռքի ափի մեջ պահած ցորենը վերեւ է շաղ տալիս, վերեւ են թռչում նաեւ դոխերն ու ձայնակցելով միմյանց, փռվում գետնին` ցորենի հատիկները փնտրելով: Խաղը հետաքրքիր էր թաղի երեխաների համար:

 

-Այ, էկեք մե օրմ էլ դոխերիս խաղը տեսեք,-ասում է նա հպարտ,-150 դոխ ունիմ, գիտե՞ք, ինչ ծնվել եմ` ղուշբազ եմ,-չսպասելով հարցիս ինքնիրեն պատմում է մեր հերոսն ու ղո˜ւշ-ղո˜ւշ կանչելով` վազվզում այստեղ-այնտեղ:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 18:20:00-ին (GMT = 14:20:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter