Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ժամանակն աշխատում է իշխանության օգտին. Կոնգրեսը պետք է գազ տա

 

24 | 09 | 2011 | 16:45 | մեկնաբանություն                    

 

Սեպտեմբերի 23-ի հանրահավաքին Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը ժողովրդին կոչ է արել պատրաստվել քաղաքացիական անհնազանդության հաղթարշավին: Հաջորդ հանրահավաքը նշանակվել է սեպտեմբերի 30-ին, ինչը նշանակում է, որ Կոնգրեսն առավել պարբերական է դարձնում դրանք: Սա իր հերթին նշանակում է, որ ՀԱԿ-ը, այնուամենայնիվ, արմատականությունը համարում է որպես ուղիղ ճանապարհ:

 

Այս մասին իր ելույթում հասկացնել է տվել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, նշելով, թե մինչ այժմ Կոնգրեսը փորձել է քաղաքական ճգնաժամը հաղթահարել քաղաքակիրթ միջոցներով։ Բայց կիրթ արմատից կազմված բառերը, կարծես թե, խորթ են հնչում իշխանությունների համար, եւ նրանք հասկանում են միայն ճնշումների լեզուն: Լ.Տեր-Պետրոսյանը չօգտագործելով անհնազանդություն բառը`ամեն դեպքում հայտարարել է, որ այսօրվանից մենք պետք է ավելացնենք մեր ճնշումները եւ առավել հաճախակի ու մարդաշատ հանրահավաքների, ինչպես նաեւ զանգվածային այլ միջոցառումների միջոցով ստիպենք իշխանություններին՝ կատարելու մեր պահանջները:

 

Առաջին նախագահը որպես պահանջ ձեւակերպել է 8 կետ, որոնցից զուտ քաղաքական տեսանկյունով կարեւորվում է երկուսը` մինչեւ տարվա վերջ անցկացնել արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ եւ ընտրություններից առաջ  ընտրական օրենսգրքում կատարել էական փոփոխություններ, նրանցում ընդգրկելով Կոնգրեսի ներկայացրած հայտնի առաջարկները։

 

Հատկանշական է, որ պահանջներից մեկն առնչվում է պետական պաշտոնյա-լրագրող փոխհարաբերություններին եւ ունի հետեւյալ տեսքը. Օրենքով արգելել բարձրաստիճան պետական պաշտոնյաների, Ազգային Ժողովի պատգամավորների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների կողմից մամուլի միջոցների եւ լրագրողների դեմ դատական հետապնդումների հարուցման պրակտիկան։ Այս կետը կարեւորվում է հատկապես այսօր, քանի որ նախընտրական ժամանակաշրջան է, եւ իշխանություններն ամեն միջոց ու ջանք կներդնեն ու արդեն իսկ ներդնում են անցանկալի լրատվամիջոցների բերանը փակելու համար, ինչպես ժամանակին արեցին Ա1+-ի ու ԳԱԼԱ-ի հետ:

 

Այսպիսով, ներկա քաղաքական իրավիճակում Կոնգրեսի դիրքորոշումը հստակ է. ձեռք քաշել երկխոսությունից ու գնալ արմատական քայլերի: Սրանով հանդերձ, Լեւոն Տեր-Պետրոսյանը չի այրել բոլոր կամուրջները, հայտարարելով, թե մենք մաքսիմալիստ չենք, եւ պատրաստ ենք լրջորեն վերաբերվել այդ առթիվ իշխանությունների առաջարկած ցանկացած ողջամիտ փոխզիջման։

 

Երկխոսությունը գրեթե ոչինչ չտվեց, կամ քիչ բան տվեց Կոնգրեսին: Ի սկզբանե հասկանալի էր, որ այն ավելի ձեռնտու է իշխանություններին` ժամանակ ձգելու, հանդուրժողականության ու ժողովրդավարության պատրանքներ ստեղծելու, միջազգային ուժերի աչքին թոզ փչելու եւ, ի վերջո, հերթական ընտրությունների գնալու համար: Հասա՞վ արդյոք իշխանությունն իր նպատակին: Եթե ոչ ամբողջությամբ, ապա կիսով չափ հասավ, կամ դրա կես ճանապարհին է: Կես ճանապարհին մնալու միակ խոչընդոտը կարող է լինել Կոնգրեսն իր արմատական քայլերով: Սակայն դրա համար նա քիչ ժամանակ ունի: Ժամանակն աշխատում է հօգուտ իշխանությունների:

 

Սա հասկանում է նաեւ Կոնգրեսի ղեկավարությունը: Հենց այդ կերպ պետք է ընկալել Լ.Տեր-Պետրոսյանի ելույթի եզրափակիչ պարբերությունը` Սեպտեմբերհոկտեմբեր ամիսներին Հայաստանի քաղաքական ճգնաժամի հաղթահարման հարցում լուրջ բեկում կամ վերջնական հստակեցում է տեղի ունենալու։ Այս պնդման հավաստիացումը դուք կստանաք հաջորդ հանրահավաքում։

 

Համլետ Կիրակոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00:00-ին (GMT = 13:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter