Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նետբուկերից հրաժարվե՞լ, թե՞ ստիպողաբար  բաժանել

 

24 | 09 | 2011 | 13:30 | ակնարկ

                    

Դեռ օգոստոսյան խորհրդակցությունների ընթացքում ԿԳ փոխնախարար Կարինե Հարությունյանը Գյումրիում հայտնել էր, որ հանրապետության ուսումնական հաստատություններում զուտ կամային սկզբունքով գործելու է մեկ երեխա մեկ համակարգիչ ծրագիրը:

 

Հայտարարությունից մի քանի օր հետո աշակերտներից եւ ծնողներից լսվեցին դժգոհություններ ու անգամ բողոքներ, թե դպրոցներում ստիպում են գրանցվել ու ձեռք բերել համակարգիչ: Բանն այն է, որ այդ համակարգիչները ոչ թե դրամաշնորհների շրջանակներոմ էին տրվելու կամ նվերներ էին լինելու աշակերտներին, այլ ծնողներն էին վճարելու դրանց համար ապառիկ: Հիմա ծնողները լրջորեն վերանայում են իրենց դիրքորոշումը.-Եթե ցանկություն կամ հնարավորություն ունենայինք, արդեն հաստատ գնած կլինեինք,-ասում էին նրանք:

 

Աստիճանաբար նման խոսակցությունները դադարեցին, իսկ դպրոցի տնօրեններն ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները հերքեցին, որ ստիպողաբար են գործել այդ հարցում:

 

-Կամային սկզբունքով հայտ են ներկայացրել,-հավաստիացնում էին դպրոցներում, միաժամանակ վստահեցնելով, որ կարող են գրանցված հայտերից էլ հրաժարվել:

 

Այսօր արդեն ներկայացրած հայտերից հրաժարվելու մասին է խոսում Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խաչատրյանը:

 

-Երեկ  ծրագրի աշխատակցի հետ եմ խոսել ու հրաժարվել,-բացատրում է հեռախոսազրույցի ժամանակ: Նույնն ասում է նաեւ թիվ 3 ավագ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Ալեքսանյանը:

 

Մինչդեռ դասագրքերի եւ տեղեկատվական ու հաղորդակցման տեխնոլոգիաների շրջանառման հիմնադրամի` Հանրակրթական հաստատությունների նորարար տեխնոլոգիաների տրամադրման ծրագրի աշխատակից Ժաննա Անդրեասյանն հայտնում է, որ Գյումրու թվով չորս դպրոց, յուրաքանչյուրը միջին հաշվով մոտ 25  note ու net book-ի հայտ է հանձնել: Ինչպես պարզ դարձավ, գումարի վճարումը կլինի բանկի ու դպրոցի միջեւ կնքված համապատասխան պայմանագրին համաձայն: Համակարգիչը կլինի աշակերտի սեփականությունը: Դասերի ընթացքում դպրոցականի առջեւ բաց կլինի net (ցանցին միանալու հնարավորությամբ համեմատաբար պարզ համակարգիչ), իսկ ուսուցչի`note book-ը (դյուրակիր համակարգիչ):

 

-Սա ծրագրի փորձնական մասն է, այն հավանաբար հաջորդ տարի կիրագործվի, իսկ ավելի ընդգրկուն տեղեկություն կարող ենք տրամադրել երկու շաբաթ հետո,-եզրափակում է Ժ.Անդրեասյանը:

 

ԿԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության պետ Արթուր Բաղդասարյանի փոխանցմամբ` այսօր հանրակրթական հաստատություններում գործում է 22 երեխա մեկ համակարգիչ սկզբունքը:

 

-Սա եպրոպական միջին ցուցանիշ է,-ասում է նա,-այն, ինչ հայտարարվել է` մեկ երեխա մեկ համակարգիչ`  նպատակ է, որն ուզում ենք իրագործել:

 

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 13:30:00-ին (GMT = 09:30:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter