Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայորդաց տան շինաշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել 2011թ. դեկտեմբերին

 

24 | 09 | 2011 | 16:50 | լուր

 

Գյումրու Կենտրոնական զբոսայգու եւ Սպիտակ հիվանդանոցի միջեւ գտնվող Հայորդաց տան (Սպայի տան) հիմնանորոգման աշխատանքներն սկսվել էին դեռեւս 2007 թվականի ապրիլ-մայիս ամիսներին եւ նախատեսված էր ավարտին հասցնել 2009 թվականին: Նշանակված ժամկետին շինաշխատանքները չավարտվեցին, սակայն, ըստ շինարարության տեխնիկական վերահսկողությունն իրականացնսղ Ժորա Լոռեցյանի,  դրանք շարունակվեցին նաեւ 2009 թվականից հետո:

 

Նշանակվեց նոր ժամկետ եւ նախատեսված էր, որ հիմնանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 30-ը, բայց ժամկետը կրկին երկարաձգվեց: Ըստ Ժ.Լորեցյանի, աշխատանքները չավարտվելու պատճառներից մեկը եղել է շենքում տարբեր կազմակերպությունների, օբյեկտների, նաեւ բակում բնակելի տների առկայությունը:

 

-Տարբեր պատճառներով շինաշխատանքները ձգձգվեցին եւ այժմ նախատեսված է, որ դրանք կավարտվեն 2011 թվականի դեկտեմբերին,-մեզ հետ զրույցում ասաց Ժ.Լորեցյանը:

 

Ըստ շինաշխատանքներն իրականացնող Նանա-Ար շինարարաարտադրակական կոոպերացիայի նախագահ Արամ Խաչատրյանի, շինաշխատանքների ձգձգման պատճառներից է նաեւ պատվիրատուի պահանջով շինության երեսպատման, բարեկարգման աշխատանքների հետ կապված փոփոխությունների իրականացումը: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է ամերիկահայ բարերարի կողմից, ով չի ցանկացել ի հայտ գալ:

 

-Շինաշխատանքների իրականացման համար նախնական հատկացվել է 492 մլն դրամ, ապա ֆինանսավորման ծավալները հասցվել են մինչեւ  545 մլն դրամի,-ասաց Ա.Խաչատրյանը:

 

Զրուցակցիս խոսքերով, այժմ շենքում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքներ, արդեն գործում է հակահրդեհային համակարգը, լուծվելու է նաեւ շենքի կահավորման հարցը. համապատասխան գույք է պատվիրվելու Իտալիայից:

 

-Շենքի վերանորոգման ընթացքում փոխվել է նաեւ հատակը, որն այժմ փայտից է: Հաջորդ շաբաթվանից իրականացվելու են ասֆալտապատման աշխատանքներ շենքի հետնամասում եւ առաջնամասում: Բացի այդ, կառուցվելու է շինությանը կից լողավազան, որի համար 60 մլն դրամ է հատկացվել, սակայն դեռեւս նախագծահաշվային փաստաթղթեր չկան,-ասաց Ա.Խաչատրյանը:

 

Վերջինս նաեւ ավելացրեց, որ օբյեկտի շահագործման ժամկետի համար պատասխանատու են բարերարը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը: Կառույցը ենթակա է լինելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին:

 

Հիմնանորոգվող շենքում, ըստ Ա.Խաչատրյանի, գործելու են պարի, երգի, նվագախմբի, դաշնամուրի, սպոտրի, քանդակագործության, գեղանկարչության եւ արվեստի այլ բաժիններ, նաեւ բարեգործական ճաշարան:

 

Անահիտ Սիմոնյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00:00-ին (GMT = 13:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter