Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Խուլերը հաշմանդամներ չեն, նրանք պարզապես հաղորդակցվում են այլ կերպ ու խոսում ժեստերի լեզվով

 

24 | 09 | 2011 | 20:00 | ռեպորտաժ

 

Գերմանացի մեծ կոմպոզիտոր, աշխարհառչակ դաշնակահար ու դիրիժոր Լյուդվիգ վան Բեթհովենը աշխարհին գերել էր իր աստվածային երաժշտությամբ: Այս հանճարը ուներ բնածին խլություն, սակայն դա չխանգարեց նրան դառնալ հայտնի ու աշխարհահռչակ:

 

Սեպտեմբերի 25-ը խուլերի միջազգային օրն է: Այն նշվում է 1958 թվականից, երբ խուլերի համաշխարհային ֆեդերացիան սեպտեմբերի վերջին շաբաթն հայտարարեց խուլերի պաշտպանության օր: Երկրորդ տարին է, ինչ Հայաստանը եւս միացել է միջազգային այս օրվան: Խուլերը հաշմանդամներ չեն, նրանք պարզապես հաղորդակցվում են այլ կերպ ու խոսում ժեստերի լեզվով:

 

Լսողություն չունեցող անձը հասարակության լիիրավ քաղաքացին է` իր բոլոր իրավունքներով ու պարտականություններով: Այսօր մեր հանրապետությունում ապրում է լսողական խնդիր ունեցող 3000-3500 մարդ, որից մոտ 200-ը Շիրակի մարզում: Նրանք ունեն բազմաթիվ խնդիրներ: Դա նախ եւ առաջ հասարակության մեջ ինտեգրվելն է, հասարակությունից չառանձնանալն ու մյուսներից ոչնչով չտարբերվելը: Առավել քան կարեւոր խնդիրներ են նաեւ կրթություն ստանալն ու աշխատանքով ապահովվելը:

 

Կրթական հաստատություն` որպես այդպիսին, մեր քաղաքում չկա: Հանրապետությունում լսողության խնդիրներ ունեցողների համար  ընդամենը մեկ դպրոց կա, այն էլ Երեւանում: Իսկ բարձրագույն կրթության պակասն ու հասարակության հետ հաղորդակցվել չկարողանալը խանգարում է նրանց աշխատանք գտնել:

 

Այսօր Գյումրիում թեեւ ոչ այնքան մեծածավալ, այնուամենայնիվ օրը նշվեց: Նախաձեռնությունը Ագաթ ՀԿ-ինն է, իսկ նպատակը հասարակությանն իրազեկ դարձնել լսողության խնդիրներ ունեցող մարդկանց խնդիրներին: Լսողություն չունեցող մարդիկ հասարակության մի մասն են ու նրանց հետ հաղորդակցման համար հարկավոր է միայն սովորել ժեստերի լեզուն: Պաստառներով երթ Ռիժկով ճեմափողոցից մինչեւ Վարդանանց հրապարակ, որի ընթացում ժեստերի լեզվի մասնագետն ու Ագաթ ՀԿ-ի շահառուները անցորդներին սովորեցնում էին ժեստերով արտահայտել իրենց անունը, ողջունել իրար ու որպիսություն հարցնել:

 

Արմանն այսպես բարեւում է ու պատասխանում իմ մի քանի հարցին: Նա 22 տարեկան է, սովորել է Երեւանի թիվ 9 դպրոցում: Քիչ թե շատ բոլորի նման բառերով ինքն էլ կարողանում է հաղորդակցվել, տիրապետում է նաեւ ժետերի լեզվին, բայց աշխատանք ոչ մի կերպ չի կարողանում գտնել:

 

-Հասարակությանն այսօր պեպք է իրազեկել, որ խուլերն ունեն իրենց լեզուն, խոսում են իրենց ժեստերով, պարզապես նրանց հասկանալ է պետք: Շատ քիչ է ճիշտ իրազեկությունն այս մարդկաց խնդիրների մասին: Եթե ճիշտ հասկանան նրանց, դժվար թե նորմալ չվերաբերվեն,-նշում է Ագաթ ՀԿ-ի հոգեբան, ժեստերի լեզվի թարգմանիչ Քրիստինե Աղանյանը:

 

Մարինա Ներսիսյանը բեյրութահայ է: Մասնագիտությամբ անգլերենի ուսուցչուհի: Արդեն մի քանի ամիս է, ինչ Ագաթի շահառուներին հայերենին զուգընթաց անգլերենի ժեստերի լեզուն է սովորեցնում: Նույն գործունեությամբ է զբաղված նաեւ Երեւանի Դիալոգ կենտրոնում: Տիկին Մարինայի քույրը եւս լսողական խնդիրներ ունի, եւ  ժեստերի լեզվի հետ առնչությունը հենց այդտեղից է գալիս:

 

-Անգլերեն ժեստերի լեզվով հետաքրքրվողները շատ են: Նրանք շատ շուտ են սովորում ու ավելի խելացի են, քան յուրաքանչյուր լսող մարդ,-հավաստիացնում է զրուցակիցս ու նշում,-ամբողջ Կովկասում, ինչու չէ, նաեւ աշխարհում այս մարդիկ միակն են, որ միաժամանակ տիրապետում են հայերեն եւ անգլերեն ժեստերի լեզվին:

 

Այսօր անչափ կարեւոր է, որ լսող մարդիկ վերջապես փոխեն իրենց կարծիքը չլսողների մասին, չդիտեն նրանց որպես հաշմադամներ, այլ` լիարժեք իրավունքներով օժտված ու իրենց հավասար: Սակայն որքան էլ զարմանալի թվա, շատ քչերն այսօր ցանկություն հայտնեցին հաղորդակից դառնալ ՀԿ-ի կազմակերպած ակցիային ու սովորել անձայն հաղորդակցվել:

 

Մարինե Պետրոսյան 


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 20:05:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter