Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



200.000-400.000 դրամ տուգանք` օտարատառ մեկ ցուցանակի համար  

 

24 | 09 | 2011 | 17:00 | ռեպորտաժ

 

Վերահսկողական գործառույթներն իրականացնելիս ՀՀ ԿԳՆ Լեզվի պետական տեսչությունը բախվում է բազմաթիվ խնդիրների, որոնց մեծ մասն առաջանում են օրենսդրական դաշտի անկատարությունից. այս եւ լեզվի պաշտպանությանը վերաբերող եւս մի քանի հարց մանկավարժական ինստիտուտի դասախոսների եւ ուսանողների հետ քննարկելու, խնդրին նրանց իրազեկելու եւ համագործակցության ուղիներ փնտրելու համար Գյումրիում էր Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնակատար Սերգո Երիցյանը:  

 

-Այս այցելությունները տարբեր քաղաքների ուսումնական հաստատություններ մեկ նպատակ ունեն` քննարկել լեզվի դասավանդման խնդիրները, առաջարկել լուծումներ` հրապարակային գրվածքներում ու ցուցապաստառներում հայերեն շարադրանք ունենալու հարցում,-իր խոսքում նշեց Սերգո Երիցյանը: 

 

Ըստ բանախոսի` հայերենի պաշտպանվածության ներկա վիճակը բարելավելու համար լուրջ օրենսդրական բարեփոխումների անհրաժեշտութուն կա, ինչի համար էլ  պետական տեսչությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որն ընդգրկում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին, Գովազդի մասին օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու  նախագծեր, որոնք դրվել են հանրային քննարկման:

 

Փաթեթը ենթադրում է հստակեցումներ հրապարակային ու գովազդի լեզուների մասին օրենքներում եւ առնչվում է վարչական իրավախախտումների մասին օրենքին, որտեղ խստացված են տուգանքները լեզվական խախտումների համար: Օրենսդրական փոփոխություններից ելնելով` հնարավոր է տուգանքներ  կիրառվեն  նաեւ  հեռուստատեսային լեզվի աղավաղումը կանխելու նպատակով:

 

Խոսելով կիրառվելիք տուգանքների ու դրանց չափերի մասին, Սերգո Երիցյանը նշեց, որ դժվարությունները շատ են, որովհետեւ ժամակակի ընթացքում այս խնդրին օրենքը հստակ եւ հասցեական մոտեցում չի ունեցել, ինչի արդյունքում մենք այսօր ունենք այն, ինչ ունենք:

 

-Մարդիկ իրենք իրենց ազատել են օրենսդրական կապանքներից, չնայած` լեզվի մասին օրենքը հստակ սահմանում է հայերենը գերակա լեզու, բայց որոշակի ներքին ազատություններ ենք մեզ ընձեռել, ինչից էլ գալիս է հրապարակային գրվածքների այսօրինակ վիճակը: Մենք երբեք չենք բացառում, որ անգլերենով կամ մեկ այլ օտար լեզվով գրված պաստառը կարող է շահույթ բերել իրենց բիզնեսին, բայց միեւնույն ժամանակ ասում ենք` գերակա է քո մայրենին,- ասաց բանախոսը:   

 

Այսուհետ Լեզվի տեսչությունն ամենատարբեր ՀԿ-ների օգնությամբ  դիտարկումներ անցկացնելուց եւ թեժ գծի զանգերի հետքերով գնալուց հետո, կներկայացնի ռիսկային խմբում հայտնված օտարատառ ցուցանակների ցանկը, կկազմակերպի քննարկում, որից հետո կկիրառվեն պատասխանատվության մեխանիզմները. նախկինի հետ համեմատ կրկնապատկված տուգանք` 200.000-400.000 դրամ` մեկ օտարատառ ցուցանակի համար: ՀՀ-ում այդպիսի գումարներ վճարել է արդեն 25 տնտեսվարող սուբյեկտ: Սերգո Երիցյանը չմոռացավ ավելացնել. Մենք որեւէ մեկին տուգանելու ցանկություն չունենք, ավելի լավ, եթե տուգանքի պատճառներ չլինեն Հայաստանում: 

 

Սերգո Երիցյանը հավաքվածներին ներկայացրեց նաեւ լեզվական հիմնախնդիրներին նվիրված հոդվածների եւ նյութերի Լեզվաշխարհ  ժողովածուի առաջին երեք համարները, որտեղ եւս քննարկվում են խնդրին առնչվող բոլոր հարցերը:

 

-Այսօր այս բոլոր խնդիրները քննարկվեցին ապագա եւ ներկա բանասերների հետ: Քննարկեցինք բոլոր անհանգստութուններն ու կարծիքները, կփորձենք գտնել նաեւ լուծման ուղիները: Բացի այդ` սկիզբ դրվեց նաեւ նոր համագործակցության, մասնավորապես, մենք համատեղ գիտաժողով կկազմակերպենք, որի թեման կլինի հրապարակային լեզուն եւ դրա դրսեւորումները,-մեզ հետ զրույցում նշեց Սերգո Երիցյանը:

 

-Մենք միշտ էլ ակնկալել ենք սերտ համագործակցություն Լեզվի տեսչության հետ, որը, համոզված եմ, արդյունավետ է լինելու: Մենք արդեն հասցրեցինք պարոն Երիցյանին հանձնել մեր ուսանողների կողմից կազմված փաթեթը, որտեղ նշված են հեռուստատեսային լեզվի, տպագիր մամուլի,  գովազդների եւ պաստառների` նրանց կողմից նկատված լեզվական սխալները:  Լեզվի նկատմամբ մերօրյա  անտարբերությունն հանցավոր է, պետք է նորովի կարեւորել լեզվի դերը,-նշեց ԳՊՄԻ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Նազելի Ավետիսյանը:  

 

Կազմակերպվելիք գիտաժողովից բացի, հաջորդ ամսվա ընթացքում Սերգո Երիցյանի առաջարկով մանկավարժականի բակում կկազմակերպվի գրքի վաճառք` նոր հրատարակված գրքերն ավելի մատչելի եւ ավելի արագ ձեռք բերելու հնարավորություն ընձեռելով գյումրեցիներին:

 

Լիլիթ Թովմասյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00:00-ին (GMT = 13:00:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter