Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գյումրու գավաթ ամենամյա մրցաշարին այս տարի մասնակցում է 130 լողորդ

 

24 | 09 | 2011 | 18:05 | ռեպորտաժ

 

Սեպտեմբերի 24-ին Գյումրու քաղաքապետարանի լողի համալիր մարզադպրոցում մեկնարկեց Գյումրու քաղաքապետի գավաթ խորագիրը կրող լողի ամենամյա ավանդական մրցաշարը: Մարզադպրոցը գործում է արդեն 4 տարի եւ ամեն տարի սեպտեմբերի վերջին լողի հանրապետական ֆեդերացիան անցկացնում է այս մրցաշարը: Մրցմանը մասնակցում են թիմեր Հայաստանի տարբեր քաղաքներից, ինչպես նաեւ Վրաստանից: Այս տարի մրցաշարին մասնակցում է 11 թիմ` 130 մարզիկներով:

 

Ինչպես մեզ տեղեկացրեց լողի համալիր մարզադպրոցի ուսմասվար եւ մրցաշարի ավագ մրցավար Պետիկ Աբգարյանը, այս տարի մրցումներին մասնակցում է ութ թիմ Երեւանից, մեկական թիմ Գյումրուց, Վանաձորից եւ Վրաստանից:

 

-Լողորդները երեք տարիքային խմբերով են մասնակցում` 1995-1996, 1996-1997 թվականների ծնված եւ 1999 թվականին ծնված ու ավելի փոքր տարիքի լողորդներ: Մրցաշարը անցկացվելու է երկու օր: Գյումրու թիմը այս տարի մասնակցում է մոտ 30 մարզիկներով,-ասաց Պ.Աբգարյանը:

Վրաստանի թիմը նախորդ տարի մրացաշարին մասնակցել է ավելի մեծ կազմով, այս տարի մասնակից լողորդների թիվը համեմատաբար փոքր է:

 

-Երկրորդ տարին է մասնակցում ենք այս մրցաշարին, այս տարի եկել ենք ընդամենը մեկ թիմով, որի կազմում կա ինը լողորդ: Ակնկալիքներն ու սպասելիքները մեծ են, հույս ունենք, որ մրցանակային տեղեր կզբաղեցնենք,-ասաց Վրաստանի թիմի ավագ մարզիչ Նինո Գոգինաշվիլին:

 

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց լողի Եվրոպայի չեմպիոն, մրցաշարի մրցավար Հռիփսիմե Ջիլավյանը, լողը մի սպորտաձեւ է, որ մարդուն տալիս է առողջ ու գեղեցիկ մարմին, գեղեցիկ կեցվածք: Նա կարեւորեց ամենամյա մրցաշարերի անցկացումը:

 

-Նմանատիպ միջոցառումների հաճախակի կազմակերպումը կնպաստի, որ լողորդները մասնակցեն արդեն Եվրոպայի, աշխարհի առաջնություններին: Լողալ չիմանալը անգրագետ լինելու նման մի բան է, եւ շատ կարեւոր է մարդկանց այս սպորտաձեւի մասին իրազեկելն ու ընդգրկելը լողի խմբակներում` անկախ տարիքից,-ասում է Հայաստանում Եվրոպայի միակ չեմպիոնուհի Հռիփսիմե Ջիլավյանը:

 

Մրցաշարային օրվա վերջում ամփոփվեցին առաջին օրվա արդյունքները եւ մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները պարգեւատրվեցին պատվոգրերով ու համապատասխան մեդալներով:

 

Մրցաշարի մեկնարկին մասնակցեց նաեւ Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանը, ով ողջունեց ներկաներին ու հաջողություններ մաղթեց բոլոր լողորդներին: Քաղաքապետն իր խոսքում նշեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ քաղաքում եւս մեկ լողավազան կառուցվի, քանզի Երեւանում կա ութ լողավազան, իսկ Հայաստանի երկրորդ քաղաքում` ընդամենը մեկը: Նա նաեւ իր հետ բերել էր մի մրցանակ, որը մրցաշարի վերջում կհանձնվի թիմային հաշվարկով ամենաշատ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմին:

 

-Ուրախ եմ, որ Վրաստանը այս տարի եւս մասնակցում է մրցաշարին, շատ կուզենայի, որ մասնակցեին նաեւ տարածաշրջանի մեր մյուս հարեւանները, իհարկե, որոշակի վերապահումներով,-ասաց Վ.Ղուկասյանը:

 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 24-ին, ժամը 18:10:00-ին (GMT = 14:10:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter