Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կարող է սպառազինությունների մրցավազք սկսվել


26 | 09 | 2011 | 20:55 |

2010 թվականի համեմատ` 2011 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսն աչքի  ընկավ ցուցադրված նոր` հարձակողական տիպի զինատեսակներով:

 Ըստ http://www.azatutyun.am/content/article/24335845.html կայքի տվյալների, զորահանդեսին բացի  հայկական արտադրության անօդաչու թռչող սարքերից, հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության C-300 զենիթահրթիռային, ռուսական արտադրության հրթիռներից, ցուցադրվել են նաեւ հարձակողական զինատեսակներ` 9K72 Էլբրուս հրթիռային համալիրը, որոնցից տարածաշրջանում ունեն միայն Հայաստանն ու Իրանը, նաեւ ռեակտիվ համազարկային կայաններ, մարտավարական Տոչկա-ՈՒ տիպի հրթիռներ: 

Հասկանալի է, որ զորահանդեսի ընթացքում հարձակողական զինտեխնիկայի ցուցադրումը նպատակ ունի բարձրացնել հայ ժողովրդի մարտական ոգին, սակայն, մյուս կողմից էլ` այդ ամենն արվեց ի ցույց Ադրբեջանի, այսինքն` Հայաստանի իշխանություններն ուզում էին հասկացնել ադրբեջանցիներին, թե  իրենք շատ  հզոր են ու չեն վախենում նրանցից: Այս մասին զորահանդեսի ելույթում հայտարարեց նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը`մասնավորապես նշելով, թե սա նոր Հայաստանն է, որին անհնար է վախեցնել:

Այսպիսով, մի կողմից զորահանդեսի ժամանակ առաջին անգամ ցուցադրված հարձակողական զինտեխնիկան բարձրացնում է ժողովրդի մարտական ոգին, մյուս կողմից էլ  Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նման քայլը կարող է հանգեցնել սպառազինությունների մրցավազքի երկու երկրների միջեւ: Ըստ Ինթերնեշընլ Քրայզիզ Գրուփ կազմակերպության կովկասյան հարցերով վերլուծաբան Քլեր Դելեսարի, սպառազինությունների մրցավազքն հարավային Կովկասում առկա է եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ռազմական հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել պատերազմի երկու երկրների միջեւ:

Նշենք, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանն այսօր շատ զենքեր է գնում տարբեր երկրներից` Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից: Ադրբեջանի ռազմական բյուջեն, շնորհիվ իր նավթագազային եկամուտների, 2011 թվականին համարյա 3 մլրդ դոլարի է հասել` Հայաստանի պետական բյուջեի չափ: Ադրբեջանի կողմից ռազմական ծախսերի ավելացումը  հետեողական քաղաքականության արդյունք է  եւ  ուղղված է Հայաստանի դեմ:

Դժվար թե Հայաստանին ձեռնտու լինի երկու երկրների սպառազինության նման մրցավազքը, քանի որ նախ Հայաստանը այդքան փող չունենք` Ադրբեջանի նման շատ զենքեր գնելու համար, բացի այդ,  որքան էլ Ռուսաստանը մեր ռազմավարական թիվ մեկ դաշնակիցը համարվի, դժվար թե Հայաստանին  այնքան զինատեսակներ նվիրի, որ Հայաստանն իր ունեցած զինատեսակներով հավասարվի Ադրբեջանին:

Իսկ եթե Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարն ասում է, որ  Հայաստանում կկառուցվեն հայ-ռուսական ռազմաարդյունաբերական ձեռնարկություններ, նշենք, որ դրա, ինչպես նաեւ նոր զինատեսակների արտադրության  համար բավականին ժամանակ է հարկավոր: Ռազմական հզորության աճին պետք էր ավելի շուտ ուշադրություն դարձնել` հասկանալով, որ մենք չունենք Ադրբեջանի նման բնական ռեսուրսներ, ինչի հաշվին էլ այսօր ավելանում են վերջինիս ռազմական ծախսերը: Բնական ռեսուրսներին Հայաստանում կարող է այլընտրանք լինել առողջ եւ իրականում ազատ տնտեսությունը, դրա համար էլ նախադրյալը իրական ժողովրդավարությունն է եւ ոչ թե այն, ինչ ունենք: Հայաստանը քաղաքական վերնախավը պարտավոր է դադարեցնել Ժողովրդավարության արհեստականորեն հակադրումը ազգային անվտանգությանը եւ խորությամբ վերանայել ազգային անվտանգության մասին սեփական պատկերացումները:  

Անահիտ Սիմոնյան

Լուսանկարը`
http://blog.norway.com


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 28-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter