Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ռուսաստանի իշխանական փոխատեղությունն ու Հայաստանը


26 | 09 | 2011 | 21:10 |
 

Ռուսաստանյան վերջին երկու-երեք տարիների գլխավոր ներքաղաքական ինտրիգը լուծվեց: Այս երկրի հաջորդ նախագահը լինելու է Վլադիմիր Պուտինը: Գործող նախագահ Դմիտրի Մեդվեդեւը 2012 թվականի նախագահական ընտրություններից հետո վերադառնալու է կառավարություն: Այս ամենը պարզ դարձավ Ռուսաստանի իշխող կուսակցության համագումարում:

Ռուսական իշխանական վերնախավի այս սպասելի փոխատեղումը, ըստ երեւույթին, որոշակի հիասթափություն կառաջացնի ինչպես բուն Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական ուժերի շրջանում, այնպես էլ արեւմտյան աշխարհում. ինչքան էլ ռուսական պետական քաղաքականությունն ու մտածողությունը խարսխված լինեն ավտորիտար սկզբունքների վրա, այնուամենայնիվ, Մեդվեդեւի կերպարը Արեւմուտքին ներկայանում էր որոշակի դրական լույսի ներքո` որպես ժողովրդավարության ու քաղաքական փափուկ գծի կողմնակից: Սա հույս էր տալիս, որ Ռուսաստանն ի վերջո կարող է փոխվել` ազատ շնչելու հնարավորություն տալով նաեւ իր ազդեցության ոլորտում գտնվող երկրներին, այդ թվում` Հայաստանին:

 

Նման հեռանկարի որոշակի հույսեր գոյություն ունեին, մանավանդ որ, տեւական ժամանակ խոսակցություներ էին գնում Պուտինի ու Մեդվեդեւի միջեւ իշխանության համար պայքար գնալու մասին: Չի բացառվում, որ նման պայքար, իրոք, եղել է, եւ այդ պայքարում ժողովրդավար Մեդվեդեւը պարտվեց ավտորիտար Պուտինին:

 

Մեդվեդեւի կիսանախագահական ժամկետի ավարտը (կիսանախագահական, որովհետեւ նա այդպես էլ լիարժեքորեն չընկալվեց որպես Պուտինի ազդեցությունից դուրս գտնվող ինքնուրույն նախագահ), բնականաբար, իր ազդեցությունը կթողնի նաեւ Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա: Անկախ ամեն ինչից, այդ գործընթացների պատուհաններից ծիկրարկում է Ռոբերտ Քոչարյանի պատկերը, ով ավանդաբար համարվում է պուտինյան շքախմբի ու ոճի գործիչ: Թերեւս սրանով է բացատրվում նաեւ վերջին շրջանի Քոչարյանի ու նրա շրջապատի ակտիվացումը:

 

Ի՞նչ հույսեր ու ակնկալիքներ կարող է ունենալ Քոչարյանը Պուտինի նախագահությունից, հնարավո՞ր է ինչ-որ կերպ նրա վերադարձը կառավարման բուրգ կամ համանման փոխատեղությունը մեզանում: Հայաստանի այսօրվա ներքաղաքական իրավիճակի համապատկերում այդ երկու տարբերակն էլ դժվար իրականանալի են, թեեւ քաղաքականությունն այն ոլորտն է, որտեղ ոչինչ չի կարելի բացառել:

 

Ամեն դեպքում, ներքաղաքական գործընթացների բնականոն զարգացման պարագայում գրեթե նվազագույնի են հասնում Քոչարյանի նախագահական հավակնությունները. նախ կա քաղաքական լուրջ դիմադրություն` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի, հետո էլ` ժողովրդի հիշողության մեջ դեռ թարմ են Մարտի 1-ի վայրագությունները, որոնք ուղղակիորեն կապվում են Քոչարյանի անվան հետ:

 

Քոչարյանի համար բարդ կլինի նաեւ վերադարձը վարչապետի կամ այլ պաշտոնի տեսքով: Դա ամենից առաջ ձեռնտու չէ հենց Սերժ Սարգսյանին, քանզի, վերջինս լավ իմանալով Քոչարյանին, քաջ գիտակցում է վարչապետ Քոչարյանի կողմից իրեն ու իրեն պաշտոնին սպառնացող լուրջ վտանգները:

 

Այս հարցերը պատասխանները պարզ կլինեն առաջիկա երկու-երեք ամիսներին, երբ Հայաստանը թեւակոխի բուն նախընտրական շրջան:  
 

Համլետ Կիրակոսյան

 

Լուսանկարը` http://joanisval.com


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 28-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter