Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ներկայումս Հայաստանի բնակչության իրական թիվը 2.750  հազար մարդուց ավելի չէ

28 | 09 | 2011 | 14:10 | վերլուծություն

Հայաստանից հեռանալն ու արտերկրում աշխատանք փնտրելը մեր երկրում այսօր դարձել է գործազրկության խնդրի լուծման լավագույն տարբերակը: Դեռեւս վաղ միջնադարից ժողովրդի մեջ արմատավորված այս երեւույթը մեր օրերում գնալով ավելի է ընդլայնում թե՛ իր ծավալները, թե՛ աշխարհագրությունը:  Այլ կերպ ասած` արտագաղթն այսօր դարձել է ազգային անվտանգության խնդիր:

Արտագաղթն իր հետ բերում է մի շարք խնդիրներ: Առաջին հերթին դա բնակչության թվի նվազումն է, ինչն էլ բացասաբար է անդրադառնում նախ երկրի տնտեսության, ապա նաեւ բնակչության թվակազմի վրա:

Որպես կանոն` երկրից հիմնականում հեռանում են բարձրագույն կրթությամբ երիտասարդները: Հայաստանում աշխատանք չունենալու հեռանկարը երիտասարդների մեծ մասին դրդում է գայթակղվել արտերկրի գրավիչ պայմաններով, բայց արդյունքում ու լավագույն դեպքում նրանք վերածվում են էժան աշխատուժի: Այս դեպքում ձեռնարկու՞մ է արդյոք պետությունը ինչ-որ քայլեր մտավոր երիտասարդ ներուժը երկրում պահելու եւ իր իսկ երկրի շահերին ծառայեցնելու համար:

Աշխատատեղերի ու աշխատաշուկայի բացակայության պայմաններում արտագաղթը նպաստում է տեղական արտադրանքի ինքնարժեքի ու մրցունակության նվազմանը, ինչի արդյունքում երկրի տնտեսությունը դառնում է անմրցունակ: Երկրի արտահանման ծավալներն անկում են ապրում, եւ  գործարարների համար ավելի ձեռնտու տարբերակ է դառնում ներդրումներ կատարել արտերկրում: Այսինքն` երկրի ծանր տնտեսական վիճակը ազդակ է դառնում առաջին հերթին բնակչության գործարար մասի արտագաղթի:

Արտագաղթի աղետալի դրսեւորումերից մեկն էլ այն է, որ այսօր աշխատանք գտնելու հույսով արտերկիր են մեկնում կանայք: Դարեր շարունակ հայ ընտանիքում սրբացված ու մեծարված կինը դառնում է արտագնա աշխատող: Մինչդեռ արտագաղթողների այս խումբը շատ ավելի խոցելի է ու ավելի հաճախ է խաբվում գործատուից, քան տղամարդիկ:

Վերոնշյալ երեւույթները հանգեցնում են բնակչության թվակազմի փոփոխության. նվազում է երիտասարդների քանակը, իսկ բնակչության հիմնական թվակազմը սահմանափակվում է թոշակառուներով ու հաշմանդամներով:

www.lragir.am կայքում հրապարակած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի տվյալների համաձայն`1989-2010 թթ. ընթացքում Հայաստանից արտագաղթել է ավելի քան 889,3 հազար մարդ, այդ թվում` 1989-1990 թթ.` 89,9 հազար, 1991-1997-ին` 594,9 հազ., (դրանցից միայն 295 հազ. եղել է ՀՀ քաղաքացի), իսկ 1998-2010թթ` 204,4 հազ. մարդ: Այսինքն` արտագաղթի ծավալները գնալով մեծացել են, ու եթե ղարաբաղյան պատերազմի տարիներին ընդհանուր առմամբ 295 հազ քաղաքացի է հեռացել երկիրց, ապա խաղաղ պայմաններում` 205 հազ.:

Եթե չլիներ արտագաղթը, Հայաստանի բնակչությունը, ըստ Հ. Բագրատյանի, 01.01.2011 տվյալներով պետք է լիներ  4221.3 հազ մարդ, մինչդեռ բնակչության հնարավոր առավելագույն թիվն այսօր 2964 հազ մարդ է, իսկ ավելի ստույգ` բնակչության թիվը 2.750.000 մարդուց ավելի չէ:

Կամա թե ակամա ստիպված ես մտածել, որ երկրի կառավարությունը իրականացնում է հայաթափման հատուկ քաղաքականություն, քանզի առանձնապես քայլեր էլ չեն ձեռնարկվում արտագաղթը կանխելու ուղղությամբ: Եթե այս ամենին հավելենք նաեւ բարեկամ Ռուսաստանի հատուկ մարտավարությունը հայերին Հայաստանից հեռացնելու ուղղությամբ, ի դեմս Հայրենակիցներ ծրագրի, ապա երկիր սոցիալ-տնտեսական վիճակի մասին պատկերն առավել հստակ կլինի: Միայն այս ծրագրի միջոցով, ըստ պաշտոնական տվյալների, վերջին 4 ամիսների ընթացքում 1500 ընտանիք է հեռացել երկրից, իսկ  2011թ. հուլիսի  դրությամբ  մշտական բնակության նպատակով ՌԴ է մեկնել 780 ընտանիք: Հիշեցնենք, որ Ռուսաստան մեկնելու հնարավորություն ունեն որոշակի կրթական մակարդակ ունեցող քաղաքացիները, ովքեր ՌԴ-ում ստանալու են քաղաքացիություն եւ ապահովվելու են մշտական աշխատանքով:

Արտագաղթի ծավալների մեծացմանը զուգընթաց` զարգացում են ապրում դրա տարբեր դրսեւորումները: Արտաքին արտագաղթից զատ ձեւավորվում է նաեւ ներքին արտագաղթը: Գյումրու բնակչության մի մասը բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հույսով մեծամասամբ տեղափոխվում է Երեւան: Ինձ հաջողվեց հանդիպել աշխատանք գտնելու այս ճանապարհն ընտրած ընտանիքներից մեկին: Հովհաննիսյանների ընտանիքն արդեն կիսով չափ մայրաքաղաք է տեղափոխվել: Ընտանիքի աշխատող հատվածին` հորը, որդուն ու դստերը, Երեւանում խոստացել են կրկնակի ու եռակի բարձր աշխատավարձ, քան Գյումրիում: Բնակարանային խնդիրը լուծելուց հետո ընտանիքի մյուս անդամներն էլ կտեղափոխվեն Երեւան: Հետո էլ ասում ենք, որ սրվում է մայրաքաղաքի ու մարզերի մեջ եղած բեւեռացումը:

Ժամանակի ընթացքում փոխվում են նաեւ արտագաղթի օրինաչափությունները. եթե նախկինում արտերկիր աշխատանքի մեկնած հորը չափահաս դառնալուց հետո փոխարինում էր որդին, ապա այսօր այդ համաչափությունն էլ է խախտվել: Հայր ու որդի մեկնում են իրար հետ միաժամանակ, ու նրանց շատ հաճախ որոշ ժամանակ անց միանում են նաեւ  ընտանիքի մյուս անդամները:

Երեւույթի մեջ մեղավորներ փնտրելն ու մեղադրելը ոչնչով չի մեղմացնի ստեղծված դրությունը: Երկիրը դատարկվում է իր բնակիչներից, այսօր հստակ քայլեր են պետք ձեռնարկել հային իր հայրենիքում պահելու եւ աշխատանքով ապահովելու ուղղությամբ, որպեսզի ամեն տեսակ դեսպան էլ պատեհ անպատեհ առիթով արդարացիորեն չասի. Ո՞վ է հային տանում այստեղից, եթե նա չուզի գնալ: Եթե նա իր երկրում լավ ապրի, ինչու՞ պիտի ինչ-որ տեղ գնա: Ոչ ոք ոչ մեկին չի տանում: Մարդիկ գնում են իրենց նախաձեռնությամբ: Իսկ մեր վարչապետն էլ հայտարարում է, թե ինչ է եղել, թող դժգոհ զանգվածը գնա, որ Հայաստանում հեղափոխություն չանեն:

Մարինե Պետրոսյան

Լուսանկարը` Հայկ Բարսեղյանի


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 28-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter