Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ավստրիական մանկական հիվանդանոցը համալրվել է բժշկական նոր սարքավորումներով

28 | 09 | 2011 | 19:55 |

Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցը ստացել է նոր սարքավորումներ: Սարքավորումները ձեռք են բերվել Ավստրիայի հետ համատեղ իրականացվող ծրագրի միջոցով:

-Բժշկական սարքավորումները ստացել ենք Բժշկական գործիքների ձեռք բերում եւ վերանորոգոմ ծրագրի շրջանակում,-ասում է Ավստրիական մանկական հիվանդանոցի գործադիր տնօրեն Աշոտ Կուրղինյանը,-սարքավորումները շատ թանկ արժեն, ընդհանուր առմամբ 22 հազար եվրո, ինչը մենք մեր ուժերով չէինք կարող ձեռք բերել:

Բժշկական նոր սարքավորումները նախատեսված չեն կոնկրետ մի հիվանդության բուժման համար, դրանք բժշկական տարբեր ոլորտների եւ բաժանմունքների համար են:

-Նոր գործիքներով է համալրվել վիրահատական սրահը, ձեռք ենք բերել էլեկտրական մարտկոց կոչվող սարքավորումը, արյան կաթիլայինի ներարկման եռոտանիներ (շտատիվներ), մանրէազերծող գործիքներ, որոնք բավականին կարեւոր են օդի աղտոտվածության, փոշոտվածության պայմաններում,-նշում է հիվանդանոցի տնօրենը,-ներկայում հիվանդանոցի բոլոր բաժանմունքները հագեցած են համապատասխան սարքավորումներով:

Բացի այս սարքավորումներից, Ա.Կուրղինյանը նաեւ կարեւորում է իմունոֆերմենտային անալիզատորի ձեռք բերումը, որը կրկին ավստրիացիների հետ համատեղ իրականացվող ծրագրի արդյունք է: Այս սարքավորումն եւս թանկարժեք է` 28 հազար եվրո: Այն նախատեսված է արյան մեջ հորմոնների քանակի, վիրուսների, ուռուցքային հիվանդությունների հետազոտության համար: Բժիշկ-լաբորանտ Հայկուհի Հովհաննիսյանը նշում է, որ սարքավորումը նորություն է Հայաստանում եւ Շիրակի մարզում առաջինն է:

-Երեւանում այսպիսի 1-2 սարքավորում կա, իսկ մեր մարզում իմունոֆերմենտային անալիզատորը միակն է: Սարքավորման կարեւորությունը պայմանավորված է այն առանձնահատկություններով, որոնցով օժտված է իմունոֆերմենտային անալիզատորը: Այն գործում է շատ արագ, օրինակ, եթե նախկինում արյան մեջ հորմոնների քանակի որոշումը պահանջում էր օրեր եւ բավականին բարդ գործընթաց էր, ապա հիմա այս գործընթացի համար անհրաժեշտ է ընդամենը 18 րոպե:

Սարքավորման յուրահատկություններից է նաեւ այն, որ սարքն աշխատում է ավտոմատ կերպով` նվազագույնի հասցնելով մարդկային գործոնը, եւ կատարվում է լրիվ թափանցիկ հետազոտություն: Այսինքն` հետազոտվող անձն արյունն հանձնելուց հետո կարող է տեսնել, թե ինչպես են այն տեղադրում սարքավորման մեջ եւ րոպեներ անց հետազոտության պատասխանը երեւում է սարքավորման էկրանին: Սարքավորումը կարելի է համարել նաեւ յուրահատուկ արխիվ, քանի որ հետազոտությունների արդյունքները տարիներով կարող են պահպանվել դրա մեջ:

Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը նշեց նաեւ, որ կառավարության որոշմամբ հիվանդանոցը վերափոխվելու է Մոր եւ մանկան կենտրոնի, նոր բացվելիք գինեկոլոգիական եւ ծննդաբերական բաժանմունքները հագեցած են լինելու ամբողջությամբ` 2012 թվականի գարնանը Ավստրիայից սպասվելիք նոր սարքավորումների մեծ խմբաքանակի շնորհիվ:

Ալիսա Հակոբյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 28-ին, ժամը 14:20:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter