Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Եղբայրներից մեկը մեղադրվում է սպանության, իսկ երկուսը` խուլիգանության եւ գողության մեջ

28 | 09 | 2011 | 13:40 | ռեպորտաժ

Սեպտեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց Գյումրու գարեջրի գործարանի դարպասների մոտ այս տարվա փետրվարի 24-ին կատարված սպանության գործով դատաքննությունը ընդդեմ մեղադրյալներ Արմեն, Ալբերտ եւ Արսեն Խաչատուրի Սահակյանների, Արմեն Սերյոժայի Սահակյանի, Ռուդիկ Շահնազարյանի: Արմեն Խ.Սահակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով, 34-104 հոդվածի երկրորդ մասի առաջին կետով` երկու կամ ավելի անձանց սպանություն: Ալբերտ Խ.Սահակյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրեսգրքի 177 հոդվածի երկրորդ մասի 1 եւ 3 կետերով, 258 հոդվածի 3-րդ մասի առաջին կետով` գողություն եւ խուլիգանություն: Արմեն Ս.Սահակյանը եւ Արսեն Խ.Սահակյանը մեղադրվում են 258 հոդվածի 3 մասի առաջին կետով` խուլիգանություն, իսկ  Ռուդիկ Շահնազարյանը` 177 հոդվածի 2 մասի 1 եւ 3-րդ կետերով`գողություն:  

Դատակաին նիստը նախագահում էր Է.Մանուկյանը, ներկա էին պետական մեղադրանքը պաշտպանող դատախազ Սարգսյանը, Շիրակի մարզի  դատախազության ավագ դատախազ Սալոյանը, որպես տուժողի իրավահաջորդ, փաստաբան Վ.Արմենակյանը, ինչպես նաեւ մեղադրյալների շահերի պաշտպաններ Թամարա Յայլոյանը եւ Ռազմիկ Շիլոյանը:

Դատական նիստին ներկա չէր տուժող Վարդան Սարգսյանը, ով ներկայացրել էր գրավոր բժշկական փաստաթուղթ, որ գտնվում է անկողնային վիճակով եւ չի կարող ներկայանալ: Ըստ այդմ դատարանը որոշեց գործի քննությունը շարունակել առանց Վ.Սարգսյանի: Դատարանը հետագայում միջոցներ կձեռնարկի առողջական վիճակի բարելավման դեպքում դատական նիստում նրա ներկայությունն ապահովելու եւ հարցաքննելու համար:

Պետական մեղադրողը ներկայացրեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը: Ըստ դրա, Ալբերտ Սահակյանը, ով աշխատել է Գյումրի քաղաքի Գյումրի գարեջուր ՍՊԸ-ում որպես աղացող բանվոր եւ նույն ընկերության սպիրտի արտադրամասում կատարված գողության համար ազատվել է աշխատանքից, կրկին աշխատանքի տեղավորվելու համար 2011 թվականի փետրվարի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում զանգահարել է եղբորը` Ա.Խ.Սահակյանին եւ տեղեկացրել այդ մասին: Վերջինս, ով մի քանի տարի առաջ աշխատել է այդ գործարանում, իմանալով այդ մասին, գնացել է Գյումրի գարեջուր ՍՊԸ-ի գործարան, հանդիպել եղբորը` Ալբերտ Սահակյանին, նրանց միացել է մյուս եղբայր Արսեն Սահակյանը եւ վերջինիս ընկեր Արմեն Սերյոժայի Սահակյանը: Ըստ մեղադրական եզրակացության, Սահակյանները 2011 թվականի փետրվարի 24-ին ժամը 14:00-ի սահմաններում Գյումրի գարեջուր ՍՊԸ-ի անցագրային կետի դիմաց նշված ընկերության սեփականատեր Մ.Բալասանյանին տեսակցելու եւ աշխատանքի վերականգնելու հարցը քննարկելու համար վիճել են վերջինիս ընկերներ Վարդան Հայկազի Ասատրյանի, Արթուր Ռուբիկի Առաքելյանի, Արման Սիրեկանի Սիրեկանյանի եւ Էդգար Մարտունի Մարգարյանի հետ:

Ըստ մեղադրական եզրակացության, վիճաբանությունը վերածվել է խուլիգանության, կոպիտ կերպով խախտվել է հասարակական կարգը, հավաքված բազմության ներկայությամբ վեճը տեւել է շուրջ տաս րոպե: Սահակյանները նշված անձանց նկատմամբ բռնության գործադրմամբ կատարել են խուլիգանական հայհոյանքներ, քաշքշել, աղմկել, վիճել նրանց հետ եւ այդ ընթացքում Ա.Խ.Սահակյանը նախապես իր մոտ պահված, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ` դանակով, ապօրինաբար մեկ եւ ավելի անձանց կյանքից զրկելու միասնական դիտավորությամբ, մեկ անգամ հարվածել է Ա.Առաքելյանի սրտին, մեկ անգամ էլ` նույն դանակով հարվածել է Վ.Ասատրյանի որովայնին: Վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց, ճանապարհին Ա.Առաքելյանը ստացած մարմնական վնասվածքից մահացել է, իսկ Վ.Ասատրյանը վիրահատվել է, եւ նրա առողջությանը հասցվել է ծանր վնաս:

Ըստ մեղադրողի, Ալբերտ Սահակյանն աշխատանքից ազատվել է գողության պատճառով: -Գողություն կատարելու նպատակով նախապես հանցավոր համաձայնության գալով նույն գործարանում աշխատած Ռուդիկ Շահնազարյանի եւ Դավիթ Միքայելյանի հետ, իրենց հերթապահության ժամանակ 2011 թվականի փետրվարի 19-ին գիշերը ժամը 4-5-ի սահմաններում լաբորատորիայի կտուրից իջնելով եւ դուռը ներսից բացելով` նրանք ապօրինի մուտք են գործել սպիրտի չգործող արտադրամաս եւ այնտեղից գողացել են արույրից փականները` ընկերությանը պատճառելով զգալի չափի նյութական վնաս:

Դատարանը այսօրվա նիստում լսեց նաեւ մեղադրյալների ցուցմունքները: Ալբերտ Սահակյանը, ով ամուսնացած է եւ իր խնամքի տակ ունի երկու երեխա` 3 եւ 4 տարեկան, նշեց որ ինքն աշխատել է գործարանում 2005-2006 թվականներից եւ 2-3 ամիս իրեն աշխատավարձ չեն տվել, ինչի հետեւանքով ինքն ու իր ընտանիքը գտնվել են ծանր ֆինանսական դրության մեջ եւ ինքն էլ ստիպած, գոնե աշխատանքի գնալու ճանապարհածախս ունենալու համար է դիմել այդ քայլին: Բայց գողության նույն օրը, փետրվարի 19-ի առավոտյան, նրանք գողոնը ետ են վերադարձրել:

-Մենք վինտիլները բերել ետ ենք տվել, բայց որ ասում են, թե մատոռ էլ ենք գողացել, այդպես չէ, դրանց հետ մենք կապ չունենք: Մեզ զանգեցին Մ.Բալասանյանի թիկնապահները եւ ասացին, որ Միկան ուզում է մեզ տեսնել, կանչեցին գործարան, գնացինք, մեզ դիմավորեցին թիկնապահները ու տարան կից գործող ռեստորանի առանձնասենյակներից մեկը եւ սկսեցին ծեծել, այդ ժամանակ նրանց մոտ զենք եմ տեսել: Հետո նոր տարան Բալասանյանի մոտ, ով էլ մեզ ասաց, որ 1,5 միլիոն դրամ պետք է բերեք ու տաք գողության դիմաց,-ասաց մեղադրյալ Ալբերտ Սահակյանը:

Արմեն Սահակյանն էլ, ով 25 տարեկան է, իր խնամքին ունի դեռ մեկ տարին չլրացած երեխա, իր ցուցմունքում նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, քանի որ ինքը դիտավորյալ ոչինչ չի արել: Երբ իրեն զանգահարել է եղբայրը, ինքը տանից վերցրել է իր անձնական օգտագործման դանակն ու գնացել: Դանակը եղել է գրպանում` բջջային հեռախոսի եւ սիգարետի հետ: Ինչպես նշեց նա, դանակը գրպանում իրեն խանգարել է, հանել է գրպանից ու դրել գոտկատեղին, որն էլ հետո քաշքշուքի արդյունքում ընկել է կոշիկի մեջ: Նա վեճի ընթաքում դանակը հանել է եւ ուղղակի թափահարել, որպեսզի բազմությունը ցրի, բայց երբ լսել է մարդ մեռավ, էս ով է արտահայտությունը` դիմել է փախուստի:

-Միտք չեմ ունեցել սպանելու, չեմ էլ պատկերացրել, որ դանակը թափահարելուց մեկին կկպնի ու վնաս կպատճառի, հետո երբ փախա` տեսա դանակի վրայի արյունը, հասկացա, որ մեկին խփել եմ,-ասաց մեղադրյալ Ա.Սահակյանը:

Մյուս մեղադրյալներն էլ իրենց ցուցմունքներում նշեցին, որ իրենք նախապես հանցավորության չեն եկել եւ ոչինչ նախապես չեն ծրագրել: Դատական նիստը ընդմիջվեց, հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 4-ին:

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 14:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter