Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ս.Մերկուրովի անվան նկարչական դպրոցը արդեն 20 տարի թափառում է տեղից տեղ

28 | 09 | 2011 | 13:55 | ակնարկ

Ամբողջ աշխարհին հայտնի Գյումրու Մերկուրովի անվան նկարչական դպրոցը Լենինականում երկար տարիներ գործել է Ջիվանու 91 հասցեում, որը մի ժամանակ Ալեքպոլի քաղաքապետարան է եղել, իսկ ավելի վաղ՝ 70-ակններին դպրոցը տեղավորված էր Մանկավարժական ինստիտուտի շենքի մի անկյունում. երբ 80-ակաների սկզբին Լենինականում բացվեց նախկին Պիոներ պալատի նոր շենքը, Ջիվանու 91-ի այս շենքը ազատվեց եւ տրամադրվեց նկարչական դպրոցին: Շինությունն այսօր փակ է ու ավեր, իսկ դուռն էլ դրսի կողմից փակել են` հենելով մեծ ու փոքր քարեր: Հարեւանությամբ ապրող տարեցները տխուր ժպիտով են պատմում անցյալում այս հսկա շինության ու դպրոցի հետաքրքիր, ճանաչված մարդկանց մասին:

-Հա, էս էր,- ասում են նրանցից շատերն  ու հառաչելով հեռանում:

Այս դպրոցում են դասավանդել Մելիքսեթ Սվաղջյանը, Հակոբ Անանիկյանը, Հարություն Սահակյանը, Սերգեյ Միրզոյանը, Ցողիկ Աբրահամյանը, քանդակագործներ Կոշտոյանը, Կամո Սարիկյանը: Իսկ առաջին ուսուցիչները եղել են Գ.Բրուտյանը, Ս.Ալթունյանը, Հ.Ավետիսյանը եւ ուրիշներ:

Դպրոցի հիմնադրման պատմությունը սկսվում է դեռեւս 1921-ից: Այս ժամանակահատվածում այն գործել է որպես ստուդիա` Ալեքսանդրապոլի սուրբ Նշան եկեղեցու հարեւանությամբ, իսկ 1936-ին դարձել է քառամյա նկարչական դպրոց: 1947-ին կոչվել է գյումրեցի հույն քանդակագործ Ս.Դ.Մերկուրովի անունով: 1977-ից դպրոցն ունեցել է գեղանկարչական ձեւավորման եւ դեկորարատիվ-կիրառական արվեստի բաժիններ: Սաների աշխատանքները ցուցադրվել են հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդեսներում: Նրանցից շատերն հետագայում դարձել են անվանի արվեստագետներ: Շրջանավարտներից են եղել Մ.Ավետիսյանը, Ա.Հովհաննիսյանը (Դեղձ Աշոտ), Խ.Եսայանը, Ասլամազյան քույրերը, Կ.Տիրատությանը, Հ.Մինասյանը, Ա.Հունանյանը:

Այսօր Մերկուրովի անվան նկարչական դպրոցն ունի մոտ 62 սան` գեղանկարչության, քանդակի ու դիզայնի բաժիններում: Այստեղ ուսուցումը վճարովի է (ամսական մոտ 2500 դրամ), ընդունելությունը կատարվում է 8 տարեկանից, սովորում են հինգ տարի ու ստանում ավարտական վկայական` դիպլոմ:

Տնօրենը գեղանկարիչ Սամվել Գալստյանն է. նա եղել է դպրոցի 1960-ականների շրջանավարտներից: Նրա տեղեկացմամբ` դպրոցի շրջանավարտների մեծ մասն իր ուսումը շարունակում է համապատասխան մասնագիտությունների գծով:

4-րդ դասարանցի Ռոմանը նկարում է, ավարտելու է հաջորդ տարի, սակայն դեռ չի կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում: Նրա խմբի երեխաների նկարչական աշխատանքներում գերիշխում են մարդը, մարդկային ապրումները, հայկական սափորներն ու կարասները, իսկ քանդակի գործերում հիմնականում կենդանական ու բնության թեմաներն  են: Իրինայի քանդակի թեմաներում մայրն է` երեխային գրկած:

Այստեղ-այնտեղ տեղափոխվելը դարձել է դպրոցի առօրյայի անբաժանելի մասը:

-1990 ականներ` կենտրոնական այգու տնակներ, 2000-2003թ-ին`  Ջիվանու 91 շենք, 2003-ից մինչ օրս` Ջիվանու 73 հասցե` գրադարանին կից,-պատմում են ուսուցիչները:

-Խոսակցություններ կան, որ կից գտնվող Հովհ.Թումանյանի անվան մանկական գրադարանը կտեղափոխվի ու ամբողջ շենքը կտրամադրեն մեզ,-ավելացնում է տնօրեն Ս.Գալստյանը:

Դպրոցի գույքը` հատկապես տեխնիկական մասը, գնել են բարերարները կողմից: Ամերիկաբնակ Ռուզաննա ու երեւանաբնակ Գայանե Օհանջանյան քույրերը հաճախ են ֆինանսավորում դպրոցը` գույքի տեսքով:

-Մի քանի տարի առաջ էլ ԱՄՆ-ում նրանք կազմակերպել էին սաների աշխատանքների ցուցահանդես-վաճառք, ստացված հասույթը քույրերը տրամադրել են գույքի գնման, ինչպես նաեւ սաների ու իրենց գործերի մասին պատմող բրոշյուրների տպագրման համար,-հայտնում է Ս.Գալստյանը:

Ի դեպ, այս տարի դպրոցը պատրաստվում է նշել հիմնադրման 90-ամյակը: Այն կլինի միջոցառումներով հագեցած, իսկ հյուրերի շարքում, հավանաբար, կլինեն նաեւ բարերար քույրերը:

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 28-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter