Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Գլենդել Հիլզը շինաշխատանքները չի դադարեցրել եւ չի կարող դադարեցնել,- վստահեցնում է քաղաքաշինության նախարարը

28 | 09 | 2011 | 13:55 | ակնարկ

Գյումրիում սեպտեմբերի 27-ին կայացավ բնակբաշխման հանձնաժողովի հերթական նիստը, որին մասնակցեց քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:  Փաթեթների ուսումնասիրությունների արդյունքների քննարկումից զատ, նախարարն անդրադարձավ նաեւ մայրաքաղաք հասած այն խոսակցություններին, համաձայն որոնց, Գյումրու շինարարական հրապարակներում  աշխատանքները դադարեցված են:

-Ֆինանսական խնդիրներ չունենք, աշխատուժի պակաս չկա, նախագահի ուշադրության կենտրոնում է Գյումրու շինարարությունը, այնպես որ Գլենդել Հիլզը շինաշխատանք դադարեցնել չի կարող-,վստահեցրեց  Վարդան Վարդանյանը:

Ասենք, որ վերջին 2-3 օրերին Գյումրիում  լուրեր են պտտվում, որ Մուշ-2 թաղամասում շինաշխատանքներ չեն կատարվում:

-Նման խոսակցություններ ինքս էլ եմ լսել, նախարարություն էլ են զանգել, ուզում եմ հավաստիացնել, նման բան չկա, չի էլ լինելու, էս պահին հազարից ավելի աշխատող կա շինհրապարակում, հետո էլ այս շինարարությունը նախագահ Ս.Սարգսյանի նախընտրական ծրագրում էր ընդգրկված: Այնպես որ` շինարարության դադարեցման մասին խոսակցությունները անլուրջ,-նշեց նախարարը:

Թե ովքեր էին աշխատում անսասան պարիսպների հետեւում, կամ աշխատում էին, թե ոչ, միանշանակ պնդել այսօր հնարավոր չէր: ճիշտ է, ներսուդուրս անող մեքենաների Մուշ-2-ի պարիսպներից անդին հանդիպեցինք, բայց նախկին աշխույժությունն ու բանվորական խմբերը մեր աչքով չընկան, քանի որ Գլենդել Հիլզ շինկազմակերպությունը շարունակեց իր գաղտնապահ գործելաոճը ու ավանդույթի համաձայն, լրատվամիջոցների ներկայացուցիչներին թույլ չտվեց պարիսպներից ներս մտնել: Այդ դռները մեր առաջ բացվում են միայն այն ժամանակ, երբ հանրապետության պետական պաշտոնյաներ են ցանկություն ունենում շրջել տարածքում: Հակառակ պարագայում, ինչ փաստարկ էլ բերես, ինչքան էլ լեզու թափես, անգամ, թե Սեզամ բացվիր կանչես, մեկ է, դռները կմնան փակ:

Փաստը, որ լրատվամիջոցների համար Գլենդել Հիլզի դռները  փակ են, նախարարին շատ  զարմացրեց:  Այսօր չմիջնորդեց, որ դարպասները բացեին, բայց խոստացավ հաջորդ այցին կես ժամ շուտ  լրագրողներին հանդիպել հենց շինհրապարակում:  Իսկ եթե այսօր մեզ պարիսպն այն կողմ հյուրընկալեին, կկարողանայինք հաստատել նախարարի պնդումն այն մասին, որ աշխատանքները ընթանում են ըստ ժամանակացույցի, առանց խոչընդոտների եւ ընդհատումների:

Իսկ այսօրվա նիստում 280-300 շահառուի գործ քննարկվեց: Հերթացուցակներում ընդգրկվածներից  600 քաղաքացի ընդհանրապես չէր ներկայացել: Փաթեթների ուսումնասիրության արդյունքում մերժումների թիվը կհստակեցվի գործընթացի ավարտից հետո միայն: Թե երբ է կայանալու բնակբաշխման առաջին վիճակահանությունը, պարզ չէ: Ըստ նախարարի, երբ 1, 2 կամ 3 սենյականոցների շահառուներից որեւէ խմբի  փաթեթն ամբողջական դառնա, վիճակահանության օրը կորոշվի: Այս փուլում բնակարանատերեր կդառնան նրանք, որոնց փաթեթները կճանաչվեն անթերի:

Մուշ 2-ում ներկա պահին, ըստ նախարար Վարդան Վարդանյանի, ընթանում են արտաքին հարդարման, սանհանգույցների սալիկապատման աշխատանքները: Ստեղծված են հատուկ հանձանաժողովներ, որոնք հսկում են որակն ու ժամանակացույցը,-ասում է նախարարը: Փոքրիկ խնդիրներ կան կապված արտաքին կոյուղատարների եւ թաղամասի գազաֆիկացման հետ:-Դրանք էլ են լուծելի, ավելի լավ է բոլոր խնդիրները վերացնենք, նոր շահագործման հանձնենք շենքերը, քան շահագործենք, հետո նոր հասնենք խնդիրներին,-ասաց:

Մինչ նոյեմբերի 1-ը կավարտվի աշխատանքի փաստաթղթային մասը, մինչ տարեւերջ էլ շինարարականը: Ովքեր դուրս կմնան բնակարանաշինության այս փուլից, 2012-ին կընդգրկվեն մեկ այլ ծրագրում:

Իսկ այն քաղաքացիները, ովքեր 2010-ին բնակարաններ են ստացել Մուշ 2-ի նորակառույցներում, սակայն մինչ օրս չեն տեղափոխվել եւ չեն ազատել զբաղեցրած տնակները, չի բացառվում, որ մնան իրենց տնակներում: Առաջիկայում կառավարությունը որոշում է ընդունելուª կապված այդ խնդրի լուծման հետ:

-Ես կարծում եմ, որ նման քաղաքացիներին բնակարանը պետք չէ, մենք համապատասխան որոշում կկայացնենք եւ նման ընտանիքներին տեղյակ կպահենք,- վստահեցրեց նախարարը:

Տոսյա Գրիգորյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 28-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter