Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Նախատեսվում է վերականգնել քաղաքի նախկին պատկերասրահը` հին Գյումրվա շնչով ու կոլորիտով

28 | 09 | 2011 | 13:30 | ակնարկ

Տարբեր ժամանակներում Լենինականի Կիրով, ներկայումս Գյումրու Ռիժկով 3 հասցեում գտնվող կառույցը, որն առավել հայտնի է պատկերասրահ անունով, գործել ու ծառայել է տարբեր կերպ:

-Այն որպես պատկերասրահ գործել է երկու անգամ` կարճ ժամանակով, որքան ինձ հայտնի է`առաջին անգամ 1928-30-ական թվականներին,-պատմում  է գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանը,-իսկ դրանից հետո` 1930-1970-ականները եղել է կար ու ձեւի արհեստանոց:

Մինչ 1970-ականները  շինությունը եղել է փայտյա, իսկ բետոնապատվել է 70-ականներից հետո ու մոտ 1-2 տարի նորից գործել է որպես Երեւանի պատկերասրահի մասնաճյուղ: Երկրաշարժից շենքը վնասվել է ու աստիճանաբար դարձել վթարային: Այդ ընթացքում արվեստագետների գործերը տեղափոխվել են Լենինականի ոստիկանություն, հետո` Երեւան, ու չեն վերադարձվել, կամ վերադարձվել են մասամբ:

-Երկրաշարժից հետո մինչ 2003 թվականը շինությունը եղել է փակ ու անգամ կարմիր ժապավենով շրջապատված,-ասում է քանդակագործի որդին:

2003-ից կառույցի սեփականատերը քանդակագործ Արտուշ Պապոյանն է, ով ձեռնարկել է շինության վերանորոգումը: Նրա բացատրմամբ` ներքին շինարարական աշխատանքները, որոնք իրականացվում է իր միջոցներով, ձգձգվել են ֆինանսական խնդիրների պատճառով: Այդ խնդիրները որոշ չափով հաղթահարելուց հետո այսօր կառույցում վերանորոգման աշխատանքներն  ընթացքի մեջ են ու ավարտին կհասցվեն հաջորդ տարի:

-Որքան արագ, այնքան լավ,-ասում է նա ու բացատրում, որ կառույցը կգործի զուտ որպես պատկերասրահ, բայց բոլորովին այլ մոտեցմամբ:

Նրա մատուցմամբ, երբեմնի Լենինականի սովետական պատկերասրահն ապագայում կգործի հին Գյումրվա շնչով` փայտյա պատշգամբներ, հետաքրքիր տանիք ու աստիճաններ

Ըստ նախագծի` այդտեղ կկազմակերպվեն համերգներ, արվեստի գործերի մրցույթներ, նաեւ ցուցահանդես-վաճառք, իսկ կառույցի ետին հատվածում, որի սեփականատերը եւս Ա.Պապոյանն է, ծրագրվում է տպարանի հիմնադրում, որտեղ կտպագրվեն արվեստագետների կյանքի, նրանց աշխատանքների մասին պատմող գունավոր կատալոգներ: Պատկերասրահի դիմաց շաբաթը մեկ անգամ կկազմակերպվի վերնիսաժ:

-Մի խոսքով, Գյումրիում կլինի մշակութային հետաքրքիր կենտրոն,-ասում է Ա. Պապոյանը:

Կառույցին կից շենքում նախկինում տեղակայված է եղել Գյումրու նկարիչների միության երբեմնի գրասենյակը: Այստեղ այն գործել է տասը տարի` 1993-2003 թթ-ը, իսկ միության նախագահը եղել է Ա.Պապոյանը: Ներկայումս  այդ կառույցն ունի սեփականատեր ու գործում է որպես հագուստի խանութ:

Անի Մկրտչյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 28-ին, ժամը 20:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter