Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Ջավախքահայ երիտասարդները պատասխան այց կատարեցին Գյումրի

29 | 09 | 2011 | 16:40 |

Հայրենիք-Ջավախք կապերը ամրապնդվում են երիտասարդների միջոցով ու երիտասարդների նախաձեռնությամբ: Օգոստոսի 27-28-ը Շիակի թեմի երիտասարդական կազմակերպությունը ու սոցիալ-կրթական կենտրոնի երիտասարդները այս նպատակով Ջավախքում էին:

Միշտ միասին ծրագրի շրջանակում երիտասարդներն այցելել էին Ջավախքի առաջնորդարան ու ուխտագնացություններ կազմակերպել Ջավախքի եկեղեցիներով: Ապա ուղեւորություն Խրտվիզի (Խերցվիսի) ավերակ բերդ ու Վարդիայի (Վարձիայի) հայտնի քարանձավային ամրոց, որին հաջորդել էր  Փարվանա լճում հանգիստն ու բացօթյա քննարկումը Ջավախքում ստեղծված Եկեղեցասեր երիտասարդական միության խնդիրների ու համատեղ գուրծունեության ծրագրերի շուրջ: Գանձայում գտնվող Վ.Տերյանի տուն թանգարան այցելությունն ու Նինոցմինդայի հայկական եկեղեցում ժամերգությունն էլ 2-օրյա ուղեւորությունն ավարտն էր, որն ամրագրվեց ջավախքցի երիտասարդներին Շիրակի հոգեւոր թեմում հյուրընկալելու  պայմանավորվածությամբ:

Իսկ պայմանավորվածությունը կյանքի կոչվեց մեկ ամիս անց: Սեպտեմբերի 27-ին արդեն պատասխան բարեկամական այցով Գյումրում էին վիրահայոց երիտասարդական պատվիրակությունը:

Ի պատասխան գյումրեցի բազմաթիվ երիտասարդներ այցի` ջավախքահայերը Գյումրիում էին 3 հոգանոց պատվիրակությամբ, բայց համագործակցելու ու երիտասարդական փոխադարձ կապերն ակտիվացնելու հստակ ցանկությամբ:

-Գյումրեցի երիտասարդներն ավելի եկեղեցասեր են ու մեծ հավատով են եկեղեցի մտնում: Մեր նպատակն է փորձ ձեռք բերել հենց գյումրեցի երիտասարդների հետ շփման արդյունքում,-նշում է հայ եկեղեցասեր երիտասարդաց միության Ջավախքի թեմի անդամ Ջեննի Պետրոսյանը եւ հավելում,-Ախալքալաքի երիտասարդները շատ պասիվ են ու դա նկատելի է տարբեր եկեղեցիներ կատարած մեր համատեղ այցելություններից, նրանց մոտ ակտիվությունն է պակասում, ինչը չի կարելի ասել գյումրեցի երիտասարդների մասին:

Ջեննի Պետրոսյանի նախաձեռնությամբ այս տարվա հուլիսից կազմավորված ու արդեն օգոստոսից գործող Ջավախքի երիտասարդաց միությունը տարածաշրջանի բոլոր խնդիրները շրջանցելով, այսօր ամեն ինչ անում է երիտասարդներին եկեղեցի բերելու ու հոգեւոր արժեքներին հաղորդակից դարձնելու ուղղությամբ: Միությունը բաղկացած է 15 հոգուց, ինչը շատ փոքր ցուցանիշ է քաղաքի երիտասարդության համար: Ու ի թիվս այլ խնդիրների` միության նպատակն է ավելի շատ երիտասարդների իրենց կազմում ընդգրկել, ու դրանով իսկ լուծել նաեւ նրանց զբաղվածության խնդիրը:

Նորաստեղծ միությունը բազմաթիվ ծրագրերով է սկսել իր գործունեությունը: Այցելություններ ու մաքրման աշխատանքներ տարածաշրջանի եկեղեցիներ, մասնակցություն տարբեր խաչերթերի ու ծառատունկերի, ուխտագնացություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, օգնություն միայնակ ծերերին ու խնամքի կարիք ունեցող երեխաներին: Բայց այս ամենն արդեն հետեւում է: Առաջիկայում նոր ծրագրերն են, որոնք համատեղ իրականացնելու առաջարկներով ու ցանկություններով էլ երիտասարդները միմյանց հրաժեշտ տվեցին:

Ի դեպ, նրանք անչափ տպավորված են գյումրեցի ընկերների ջերմ ընդունելությունից, ուրախ են ծանոթության համար  ու առիթն էլ բաց չթողեցին շնորհակալություն հայտնել օգնության ու աջակցության համար: Ջեննին համոզված է` նրանց համագործակցությունը դեռ երկար է շարունակվելու:

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 298-ին, ժամը 16:50:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter