Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայաստանում այսօր նշվում է տեղեկատվության ազատության օրը, մինչդեռ շատերը տեղյակ չեն տեղեկություն ստանալու իրենց իրավունքից

29 | 09 | 2011 | 16:45 |

Սեպտեմբերի 28-ը տեղեկատվության ազատության միջազգային օրն է: Մեր երկրում Տեղեկատվության ազատության մասին. օրենքն ՀՀ Ազգային ժողովն ընդունել է 2003 թվականի սեպտեմբերի 23-ին: Օրենքն ուժի մեջ է մտել պաշտոնական հրապարակման հաջորդող տասներորդ օրվանից, միայն նշված օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ եւ 4-րդ մասերն են ուժի մեջ մտել 2004 թվականի հունվարի 1-ից:

ՀՀ Տեղեկատվության ազատության մասին օրենքը կարգավորում է տեղեկատվության ազատության հետ կապված հարաբերությունները, սահմանում է տեղեկատվության բնագավառում տեղեկատվություն տնօրինողների իրավասությունը, ինչպես նաեւ տեղեկություններ ստանալու կարգը, ձեւերը եւ պայմանները: Տեղեկատվության ազատության մասին օրենքի գործողությունը տարածվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաեւ հանրային նշանակության կազմակերպությունների եւ դրանց պաշտոնատար անձանց վրա:

Գյումրու քաղաքապետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիլիթ Աղեկյանը ներկայումս Հայաստանում, մասնավորապես Գյումրիում տեղեկատվության ազատություն վիճակը գնահատում է լավ: Նրա կարծիքով, այժմ ցանկացած մարդ ցանկացած տեղից կարող է տեղեկություն ստանալ: Ինչպես ավելացրեց Լ.Աղեկյանը, ցանկալի է, որ Գյումրիում գործող շատ կազմակերպություններ, այդ թվում նաեւ հասարակական կազմակերպություններ, աշխատեն թափանցիկ, ինչպես, ըստ Լ.Աղեկյանի, աշխատում է Գյումրու քաղաքապետարանը:

-Չի եղել այնպիսի դեպք, երբ քաղաքացիները դիմեն քաղաքապետարան տեղեկություն ստանալու ու մերժվեն: Մյուս կողմից` ներկայում ամեն ինչ էականորեն փոխվել է, եւ մարդիկ գիտեն ում, երբ ու ինչի համար դիմեն, քաղաքացիներից շատերն հիմա լավ գիտեն իրենց իրավունքները,-ասում է Լ.Աղեկյանը:

Մարզպետարանի լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակից Խաչիկ Ժամակոչյանը եւս տեղեկատվության ազատության վիճակը Գյումրիում գնահատում է նորմալ, բայց նշում, որ կան բացթողումներ, որոնք պետք է վերանայվեն:

-Դեռեւս չի ստեղծվել այն վիճակը, որ տեղեկություն տվողն ու ստացողը ամբողջապես գիտակցեն այն մեխանիզմները, որոնք անհրաժեշտ են տեղեկատվության ազատությունը լիարժեքորեն իրացնելու համար,-ասում է Խ.Ժամկոչյանը:

Նա նաեւ բարձր է գնահատում համացանցի միջոցով մարդկանց տեղեկատվություն տրամադրելը: Մասնավորապես, ըստ նրա, մարզպետարանն ունի պաշտոնական կայք, որում տեղադրված է հսկայական ինֆորմացիա մարզի սոցիալ-տնտեսական վիճակի, ծրագրերի, բյուջեի, մարզպետարանի կառուցվածքի, մարզպետի որոշումների եւ այլնի մասին, ինչն հնարավորություն է տալիս անգամ հեռավոր գյուղերում բնակվող մարդկանց ցանկացած պահի ստանալ ցանկացած տեղեկություն:

-Ցանկացած քաղաքացի, ով դիմում է տեղեկություն ստանալու` միանշանակ ստանում է, բայց ամեն դեպքում նրանք պետք է իմանան ու պաշտպանեն իրենց իրավունքները,-ասում է Խաչիկ Ժամակոչյանը:

Մեզ հետ զրույցում Շանթ հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար Հեղինե Քուշքյանը նշեց, որ Գյումրիում տեղեկատվության տրամադրման առումով առանձնակի խոչընդոտներ չեն ծագում, միայն այն դեպքերում են խնդիրներ առաջանում եւ ինֆորմացիա չի տրամադրվում, եթե տվյալ կառույցը կախյալ վիճակում է գտնվում Երեւանից:

-Քիչ են լինում դեպքեր, երբ ասում են` չենք կարող տրամադրել տեղեկություն, դիմեք Երեւան, մնացած դեպքերում խնդիրներ չեն լինում: Համեմատած 1996-98թվականների հետ, հիմա այդ առումով ամեն ինչ նորմալ է, համենայդեպս մենք այդ առումով խոչնդոտների չենք հանդիպել,-ավելացրեց Հեղինե Քուշքյանը:

Մինչդեռ մեր համաքաղաքացիներից շատերը չգիտեն անգամ, որ նման օրենք կա ու իրենք իրավունք ունեն այդ օրենքից օգտվելու:

-Ի՞նչ օրենք, ի՞նչ բան, ես խաբար չեմ, ընչի հմի ըդպես բան էլ կա՞, կրնամ արխային երթա՞մ ու տեղեկություն ստանամ,-զարմացած հարցնում է մեր համաքաղաքացի Հայկը:

-Տեղեկատվության ազատությունս ո՞րն է, ընչի Հայաստանում ինչի ազատություն կա, որ տեղեկության ազատություն լինի,-իր կարծիքն է հայտնում 42-ամյա Աշոտը: Նրա ընկերն էլ ավելացնում է, որ մարդն իր մասին տեղեկություն չի կարող ստանալ, ուր մնաց՝ այլ հարցերի շուրջ.

-Գնում ես ԲՇՏ, բնակությանդ մասին տեղեկանք ուզում, մինչեւ 1000 դրամ չվերցնեն, չեն տա: Բացի դրանից, եթե բնակվարձի պարտքեր ունես, պետք է դրանք էլ մուծես, որ տեղեկանք տան: 

Մինչդեռ, ըստ օրենքի, տեղեկատվության տրամադրման համար գումար չի գանձվում բանավոր հարցումների պատասխանելիս, մինչեւ 10 էջ տպագրված կամ պատճենահանված, էլեկտրոնային փոստով տեղեկություն տրամադրելիս եւ  տեղեկության տրամադրումը մերժելիս:

-Մինչ վերջերս այդ օրենքի մասին ոչինչ չգիտեի, որոշակի հանգամանքներում ծանոթացա օրենքին ու հիմա արդեն վստահորեն կարող եմ դիմել ցանկացած տեղեկություն ստանալու, իհարկե, եթե օրենքով սահմանված է դրա տրմադրումը ու պատրաստ եմ պաշտպանել իմ իրավունքները,-ասաց մեր համաքաղաքացի Մարինեն:

Տեղեկատվություն տնօրինողը, օրենքով մերժում է տեղեկության տրամադրումը միայն այդ դեպքում, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային եւ անձնական գաղտնիք: Եթե պահանջվող տեղեկության մի մասը պարունակում է տվյալներ, որոնց տրամադրումը ենթակա է մերժման, ապա տեղեկություն է տրամադրվում մնացած մասի վերաբերյալ: Բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի, տեղեկություն տրամադրելուց հրաժարվելու կամ ոչ հավաստի տեղեկություն տրամադրելու, ինչպես նաեւ սույն օրենքով սահմանված կարգի այլ խախտումներն առաջացնում են օրենքով սահմանված պատասխանատվություն:

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 298-ին, ժամը 16:50:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter