Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդներ այդպես էլ չէին եղել

30 | 09 | 2011 | 14:05 |

Գյումրու Հ.Սահյանի անվան թիվ 38 հիմնական դպրոց պետական ոչ առեւտրային կազմակերպության կառավարման խորհուրդը 2011 թվականի օգոստոսի 30-ին հայտարարել էր բաց մրցույթ տնօրենի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցելու համար դիմումների ընդունման վերջնաժամկետ հայտարարվել էր սեպտեմբերի 25-ը, իսկ մրցույթի անցկացման օր սեպտեմբերի 29-ը:

Սեպտեմբերի 29-ին թիվ 38 հիմնական դպրոցում տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթը չկայացավ, քանզի մրցույթին մասնակցելու համար ոչ մի հավակնորդ դիմում չէր ներկայացրել: Դպրոցի կառավարման խորհուրդը ամբողջ կազմով, որ բաղկացած էր ութ անդամներից` ներկայացուցիչներ մարզպետարանից, քաղաքապետարանից ու ծնողական խորհրդից, ուսումնական գծով փոխտնօրենը, ուսուցիչներ, այսօր հավաքվել էին նիստի: Նիստը նախագահում էր կառավարման խորհրդի նախագահ, մարզպետարանի ներկայացուցիչ Վազգեն Հարությունյանը: Նիստի ժամանակ էլ որոշվեց տնօրենի թափուր պաշտոնի համար կրկնակի մրցույթ հայտարարել:

Տնօրենի պաշտոնի համար կրկնակի մրցույթն անցկացնելու համար կառավարման խորհուրդը քննարկեց ու քվեարկությամբ միաձայն որոշում ընդունեց մրցույթի անցկացման օր նշանակել նոյեմբերի 14-ը, իսկ փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետ` նոյեմբերի 9-ը մինչ ժամը 16:00-ը ներառյալ:

-Քանի որ որեւէ մեկը հայտ չէր ներկայացրել, ուստի կառավարման խորհուրդը որոշեց 2-րդ անգամ մրցույթ հայտարարել, սպասում ենք, տեսնենք հետո ինչ կլինի,-ասաց թիվ 38 հիմնական դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Մարիա Կասյանը:

Անցկացվելիք մրցույթի մասին 2 օր հայտարարություն կլինի տեղական հեռուստատեսություններից մեկով, թերթերով, ինչպես նաեւ այդ հայտարարությունը կտեղադրվի կրթական կայքէջերում:

-Հիմա շատերն են օգտվում համացանցից, հարմար է նաեւ հայտարությունը տեղադրել համացանցում,-ասաց Վազգեն Հարությունյանը:

Ըստ մեր տեղեկությունների, դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Շահբազյանը առայժմ չունի համապատասխան հավաստագիր ու իրավունք չուներ մասնակցելու մրցույթին:

Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բոլոր այն քաղաքացիները, ովքեր ունեն համապատասխան բարձրագույն կրթություն եւ ուսումնական հաստատության կառավարման իրավունք (հավաստագիր): 

Սոնա Առաքելյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 14:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter