Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Այո, Քոչարյանը, իրավամբ, կարող է փոխել իրավիճակը ու շարունակել ոստիկանական պետության կառուցումը

30 | 09 | 2011 | 19:15 | մեկնաբանություն

Ռոբերտ Քոչարյանն արձագանքել է վերջին օրերին լայն ծավալում ստացած այն մեկնաբանություններին, ըստ որոնց, Ռուսաստանում Պուտինի իշխանության գալուց հետո չի բացառվում Քոչարյանի վերադարձը մեծ քաղաքականություն: Այս քննարկումները ծավալվել էին այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի հաջորդ նախագահը լինելու է Պուտինը: Ի դեպ` դեմոկրատական երկրի եւս մեկ ցուցիչ. առանց ընտրությունների էլ արդեն բոլորը գիտեն, թե ով է լինելու հաջորդ նախագահը:

Արձագանքելով այդ բոլոր քննարկումներին, Քոչարյանն եւս չի բացառել, որ կարող է վերադառնալ մեծ քաղաքականություն: Ուղղակի Քոչարյանը զարմացած է, որ իր հնարավոր վերադարձը կապում են Ռուսաստանում ընթացող քաղաքական գործընթացների հետ: Վստահ եմ, որ քաղաքական գործընթացները պետք է հասունանան այստեղ, Հայաստանում, այլ ոչ թե նույն հարթության մեջ պրոյեկտվեն դրսից,-Մեդիամաքս-ին ասել է Ռոբերտ Քոչարյանը։ Նա նաեւ առանձնացրել ու նշել է երեք գործոն, որոնք կարող են դրդել իրեն վերադառնալ:

Ուրեմն, ըստ Քոչարյանի, այդ գործոններից առաջինը երկրի տնտեսական վիճակի եւ մարդկանց բարեկեցության զգալի եւ կայուն բարելավման բացակայությունը, եւ, որպես հետեւանք`  փակուղային տրամադրությունների եւ արտագաղթի աճն է: Այս կետով երկրորդ նախագահը փաստորեն քար է գլորում ժամանակին իր գլխավոր զինակցի եւ հետնորդի` Սերժ Սարգսյանի ու նրա կառավարության բոստանը: Երկրի վիճակի բնութագրության մասով Քոչարյանը երիցս ճիշտ է. մարդիկ վատ են ապրում, չկա վիճակի բարելավման հույս, որպես փակուղուց դուրս գալու միակ միջոց մարդիկ տեսնում են երկիրը լքելը: Բայց նա մոռանում է, որ այս վիճակի պատասխանատուն ու գլխավոր մեղավորներից մեկն էլ ինքն է: Կեղծված ընտրություններ, անօրինականություններ, արդյունքում` մարդկանց հիասթափություն ու հուսալքություն: Ահա թե ինչ ժառանգություն թողեց Քոչարյանը: Ինչ մնում է իր պաշտոնավարման շրջանի`այնքան փողահարվող կայունությանը, ապա դա ոչ թե իրական, այլ թվացյալ կայունություն էր: Իր ժամանակների տնտեսական աճն էլ աճ էր միայն թղթի վրա ու կապված էր գերազանցապես Քըրքորյանի փողերով իրականացվող շինարարության հետ:

Քոչարյանի մատնանշած երկրորդ գործոնը  հետեւյալն է. հասարակության տարբեր շերտերի կողմից իմ` մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը: Սա արդեն աբսուրդ է, իրականության բացահայտ խեղաթյուրում: Ինչ պահանջարկ կարող է ունենալ այն մարդը, ում անվան հետ են կապվում վերջին տարիների Հայաստանի բոլոր դժբախտությունները, Հոկտեմբերի 27-ն ու Մարտի 1-ը, օլիգարխիկ համակարգի ու կոռուպցիոն բուրգի հաստատումը:

Ահա իր վերադարձի քոչարյանական հիմնավորման երրորդ գործոնը. ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձեւով բարելավել իրավիճակը: Այո, Քոչարյանը, իրավամբ, կարող է փոխել իրավիճակը. էլ ավելի ամրացնել օլիգարխիկ համակարգը, ծաղկեցնել կոռուպցիան, շարունակել ոստիկանական ու հակադեմոկրատական պետության կառուցումը: Այս ամենը նրա մոտ լավ է ստացվում:

Համլետ Կիրակոսյան

Լուսանկարը` ankakh.com-ի


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 19:25:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter