Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ

 


Ասպարեզ Հանդես
Հետազոտությունները
Հանրային կապեր

ԶԼՄ եւ լրագրողներ

Գյումրի
Գործընկերներ
Ասպարեզ Միավորում
Մեր մասին

Արխիվ


ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՆՎՈՒՄ Է



www.wikileaks.ch





Հետաքննող լրագրողների ընկերակցություն






ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ՌԱԴԻՈԿԱՅԱՆ


Ամերիկայի Ձայն














www.sosi-tv.com

ԿԱՊԱՆ



ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ ՀԸ


ՌՈՒՍԹԱՎԻ-2

ՎՐԱՍՏԱՆ


Ամենահրատապը

Վրաստանից













Խոսքի ազատության պաշտպանության

կոմիտե


Երեւանի մամուլի ակումբ


Թրանփարենսի Ինթերնեյշնլ

Հակակոռուպցիոն կենտրոն


Գործընկերություն հանուն բաց հասարակության


Շիրակի դպրոցները


Մենք պլյուս ՀԿ





hit counter

Stats



Հայկական երաժշտարվեստը  աշխարհին  ներկայացնելու նոր մեկնարկ

30 | 09 | 2011 | 15:40 |

Լեւոն Չաուշյան, Մարտին Վարդազարյան, Վահրամ Բաբայան, Արմինե Կարապետյան, Արսեն Բաբաջանյան. կոմպոզիտորոկան այս աստղաբույլը սեպտեմբերի 29-ին Գյումրիում էր: Հայկական երաժշտական համաժողով հասարակական կազմակերպության ներկայացուցիչ կոմպոզիտորների այցն ու հանդիպումը նախ լրագրողների, ապա նաեւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի ուսանող-դասախոսների հետ ինքնանպատակ չէր:

Հայկական երաժշտությունը աշխարհով մեկ տարածելու ու սեփական ստեղծագործությունները ունկնդրին ներկայացնելու նպատակով համաժողովը շրջագայել է ԱՄՆ-ում, Բրյուսելում, Բուդապեշտում, Մոսկվայում, Թբիլիսիում եւ այլուր: Արտերկրում առաքելությունը հաջողությամբ կատարած երաժշտախումբը հայաստանյան այցելությունների մեկնարկը տալիս է հենց Գյումրիից: Հետագայում նախատեսված են այցելություններ Վանաձոր, Դիլիջան, Արմավիր, Արարատ, իսկ վերջում գալա համերգ Երեւանում: Սա այս տարվա ծրագիրրն է, իսկ ուղեւորությունները մյուս մարզեր ու Ղարաբաղ` արդեն հաջորդ տարում:

-Ընդհանրապես ժամանակակից համաշխարհային երաժշտության մեջ հայ երգը շատ քիչ է ներկայացված: Չգիտեմ` ինչու է այդպես ստացվել, բայց վերջին 20 տարիների ընթացքում դա մեծ բացթողում է: Այն դեպքում, երբ հայկական արդի երաժշտությունը շատ մեծ դեր կարող է ունենալ համաշխարհային երաժշտության ասպարեզում, որովհետեւ իսկապես շատ լավ գործեր կան,- հավաստիացնում է ՀԵՀ նախագահ, կոմպոզիտոր Լեւոն Չավուշյանը:

Կատարողները Երեւանի կոնսերվատորիայի ներկա ու նախկին ուսանողներն են` դաշնակահար եւ կոմպոզիտոր Գեւորգ Բադալյանը, Աիդա Եսայանը, ջութակահար Քրիստինե Չթչյանը: Սա համերգ-հանդիպում է, հետեւաբար ունկնդիրներն էլ ազատ են իրենց կարծիքներն ու տպավորություններն արտահայտելու մեջ:

-Այս փոխադարձ շփումներով ու փոխանակած կարծիքներով մենք կստանանք մեր ստեղծագործական նվաճումների կամ բացթողումների գնահատականը: Վերջին շրջանում շատ է նեղացել ունկնդրի գեղագիտական ճաշակը եւ երաժշտությունն ընկալելու տեսանկյունը, ինչը շատ վտանգավոր է: Այդ առումով նմանատիպ հանդիպումները երկկողմանի օգտակար են լինելու, եթե ոչ թռիչքաձեւ առաջընթացի, ապա գոնե վերականգնելու համար այն մակարդակը, որ մենք ունեինք տարիներ առաջ: Սա գեղեցիկ սկիզբ է, որ հույս ունենք, լավ  շարունակություն կունենա,- նշեց  ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը:

Ծրագրի կազմակերպիչները նախատեսել են նաեւ ծանոթանալ տեղի երիտասարդ երաժիշտների հետ: Նրանց բացահայտելն ու հայտնաբերելը կոմպոզիտորական խմբի կարեւոր նպատակներից մեկն է:

-Մեր նախկին ունեցածը շատ բարձր էր: Այսօրվանը չի կարելի համեմատել նախկինի հետ, բայց մեր ցանկությունն այն է, որ անցյալի ավանդները նորից վերաստեղծենք, ամբողջ մեր հույսը երիտասարդությունն է: Նրանք պիտի իմանան` ինչ են ունեցել, ինչ են ժառանգել եւ ուր պիտի հասնեն,- նշում է արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Երկանյանը;

Լեփ-լեցուն դահլիճ, գուհունակ ժպիտներ ու անդադար ծափահարություններ: Հենց այսպես Գյումրու երաժշտասեր հասարակությունը գնահատեց համաժողովի  ձեռնարկը:

Մարինե Պետրոսյան


2011

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

       
 

2010

հունվար

փետրվար-մարտ

ապրիլ

մայիս-հունիս

հուլիս-օգոստոս-սեպտեմբեր

հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբեր

 

www.asparez.am կայքի արխիվը

2009

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ-մայիս-հունիս

հուլիս

օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր

դեկտեմբեր

 

2008

հունվար

փետրվար

մարտ

ապրիլ

մայիս

հունիս

հուլիս

օգոստոս

սեպտեմբեր

հոկտեմբեր

նոյեմբեր

դեկտեմբեր

 

2007 1 հունվարի-3 հոկտեմբերի

2007 3 հոկտ-31 դեկտեմբերի

2006 թվական

2005 թվական

2004 թվական


 

 

 

Ինտերնետային կայքի հետ կապված բոլոր առաջարկություններով կապվեք levon@asparez.am  հասցեով:

Copyright 2004-2011, Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ հասարակական կազմակերպություն:

Կայքը թարմացվել է Գյումրու Հիմնական Ժամանակով (ԳՀԺ-GST) 2011 թվի սեպտեմբերի 30-ին, ժամը 14:15:00-ին (GMT = 16:05:00)

Կայքի այցելությունների վիճակագրություն.

hit counter